Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության լեհ դի…

🇦🇲🇵🇱 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ:
🇦🇿 Բաքուն ոչ բարեկամական գործողություն է անվանել Անջեյ Դուդայի այցը՝ նշելով, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ։
🔸 «Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի ռազմավարական գործընկեր երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։
🔸 Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *