Կապանի «հույն գեղեցկուհին»․ բարձունքում թաքնված Սուրբ Կատարինե
Կապան քաղաքի հարևանությամբ՝ Կավարտ գյուղի բարձունքում, դժվարամատչելի վայրում հունական ուղղափառ Սուրբ Կատարինե եկեղեցին է, որը հայտնի է նաև որպես Սբ Խառալամպի եկեղեցի։
Կառուցվել է 19-րդ դարում Կապանի հանքերը շահագործող օտարերկրացիների համար։ Տարբեր տեղեկություններով՝ ժամանակին միայն Կավարտում ավելի քան 120 հույն է ապրել։ Ճակատակալ քարի արձանագրության համաձայն՝ եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները 1865 թվականին։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ Խառալամպը նրանց պապն է եղել։
Եկեղեցին այսօր չի գործում, վթարային վիճակում է։ Վնասվել է 1931 և 1968թթ․ երկրաշարժերից, ինչպես նաև շրջակա հանքերի բազմաթիվ պայթեցումներից։ Պատերին խորը ճաքեր են, կան փլված հատվածներ։
Ի դեպ, ասում են՝ այստեղ գանձագողերն էլ քիչ վնաս չեն հասցրել՝ փնտրելով իբր թե հույների թաքցրած առասպելական ոսկիները։
@ArmeniaSputnik

Leave a Reply