DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության բեռնատար ինքնաթիռը …

✈️ DHL բեռնափոխադրումների և առաքումների միջազգային ընկերության բեռնատար ինքնաթիռը Վիլնյուսի օդանավակայանի մոտ կործանվել է։ Նշվում է, որ այն մխրճվել է բնակելի շենքի մեջ: «Delfi Литва»-ի փոխանցմամբ ինքնաթիռի ընկնելուց հետո պայթյուն է որոտացել, ապա հրդեհ է բռնկվել։ Նշվում է, որ ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու, երկու աշխատակից։
🔸 Վիլնյուսի օդանավակայանի և Լիտվայի ոստիկանությունից Reuters-ին հայտնել են, որ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ երկուսը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *