Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ո…

🇮🇷🇷🇺 Իրանը «բողոքի նոտա» է ներկայացրել Ռուսաստանի ԱԳՆ՝ Կազան քաղաքում երկու իրանցի ուսանողներին «բռնությամբ» ձերբակալելու կապակցությամբ։
📌 Ուսանողները ձերբակալվել են ուրբաթ օրը Կազանի դաշնային համալսարանում՝ վիզաների երկարաձգման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ոստիկանները ուսանողներին ենթարկել են «անմարդկային ծեծի», հայտնում են Իրանի հյուպատոսությունից: Ավելի ուշ ուսանողներին ազատ են արձակել Իրանի հյուպատոսության միջամտությամբ:
🔸 Իր հերթին Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին X-ի գրառմամբ դատապարտել է «ցանկացած վատ վերաբերմունք իրանցի ուսանողների նկատմամբ»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *