«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդա…

▪️«Ժողովուրդ»․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ զբաղեցնել արդարադատության նախարարի պաշտոնը։ Գրիգոր Մինասյանին փոխարինողի փնտրտուքը շարունակվում է։ Հիմնական քննարկումն այժմ Արփի Դավոյանի և Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է։
▪️«Հրապարակ»․ ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառում։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաև Խաչատուր Սուքիասյանի հետ:
▪️«Հրապարակ»․ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի արդեն նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի գործով իրավապահները հարցաքննում են բուհի ուսանողներին։
▪️«Իրավունք»․ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ըստ NEWS.AM-ի տեղեկությունների, հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Խոսքը սահմանմած ընթացակարգերի խախտմամբ Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանելու հարցում թույլ տված ենթադրյալ հովանավարչության մասին է։
🔉Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *