Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ Ա…

🇺🇸🇺🇦 Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանին հեռահար զենքով. ԶԼՄ-ներ
📍 Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։ The New York Times-ը, AP-ն և Reuters-ը վկայակոչում են հարցին քաջատեղյակ աղբյուրների:
💬 Սպիտակ տունը չի մեկնաբանել այս լուրերը։
📍 Եթե դա հաստատվի, կնշանակի ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն՝ Կիևի կողմից նման գործողություններ թույլ տալու երկարամյա խնդրանքների ֆոնին: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Կիևը նախատեսում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում իրականացնել նման հեռահար հարձակումներից առաջինը։ |azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *