Ռազմատեխնիկական համագործակցության հարցը մնում է Հայաստանի և Ռուսաստանի օրակարգում. դեսպան
Ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։ Այս մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ։
«Միայն մի բան կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման կա, մեր հարաբերությունների օրակարգում է: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց մենք շատ փորձ ենք կուտակել այս ոլորտի համագործակցության շրջանակներում: Ռուսական կողմից կա քաղաքական կամք՝ պահպանելու մեր ունեցածը», – ասել է նա ու հավելել, որ ինչ-որ հարցեր սպառազինության մատակարարման ոլորտում լուծվել են, ինչ-որ հարցեր քննարկման փուլում են։

Leave a Reply