ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետությա…

🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *