▪️«Հրապարակ»․ Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ Մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաև ՔՊ-ի վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սրբազանի շրջապատից թերթին վստահեցրել են, որ Սրբազանն այնուամենայնիվ այս պահին տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։
▪️«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է․ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության ձևաչափով քննարկումներից մեկի ընթացքում նա իր թիմակիցներին ասել է, որ իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա և չի կարող լինել։
▪️«Հրապարակ»․ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի զեկույցը թեև պատրաստ է, սակայն այն հերթական նիստերին էլ քննության չի դրվի, լավագույն դեպքում՝ ԱԺ կներկայացվի տարեվերջին կամ ավելի ուշ՝ դառնալով նախընտրական քարոզչության մաս։
▪️«Հրապարակի» տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM |
tiktok |
vk |
dzen
Leave a Reply