Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջա…

🇦🇿 Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը սպառնացել է՝ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական ուժերի կենտրոն, կարող է պարտադրել Հայաստանին խաղաղություն՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»:
🗣 «Հայ ռևանշիստների հետ մեկտեղ, որոշ խոշոր երկրներ, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու ղեկավարությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և երբեք չմոռանան ինչ, ինչպես և երբ անելը իմանալու ռազմավարության ուժի և «երկաթե բռունցքի» մասին: Նրանք պետք է իմանան, որ տարածաշրջանում ստեղծվող ցանկացած ռազմական հակամարտություն ու դրա մեջ Ադրբեջանի բռնի ներքաշումը ավելի լուրջ հետևանքներ կբերեն տարածաշրջանի համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԽ քարտուղարի հոդվածում։
🔸 Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է նաև, որ իր երկիրը «հաջողությամբ ձևավորել է պաշտպանության և հակազդեցության համակարգ, որը կարճ ժամանակում կարող է պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *