«Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելի…

▪️«Հրապարակ». Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, ..․. Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։
▪️«Փաստ» թերթի տեղեկություններով`Փաշինյանը որոշել է հեծանիվի կարևորության թեմայի համար ավելի լայն տարածում ապահովել: Սեպտեմբերի առաջին շաբաթներին հայաստանյան մի շարք դպրոցների հատկացվել են հեծանիվներ, և տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել։
▪️«Հրապարակ»․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | tiktok | vk | dzen

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *