Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում: …

🚇 Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել աշխարհի ամենազարգացած երկրներում: Այս մասին գրառում է կատարել Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։
🗣 «Այսօր սոցցանցերում մեր քաղաքացիները մետրոյի ուղեւորափոխադրումների վերաբերյալ հրապարակումներ են անում և իրենց դժգոհություններն արտահայտում պիկ ժամերին ստեղծված որոշակի անհարմարություններից։
🔸 Հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին մետրոյի ծանրաբեռնվածությունը երբեմն կարող է առաջացնել անհարմարություններ, քանի որ ուղևորափոխադրումը բավականին ավելացել է, բայց պետք է նշեմ, որ նման ծանրաբեռնվածությունը՝ հատկապես մեծ քաղաքների մետրոյի համակարգերի համար, բնորոշ երևույթ է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք մեր քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը»,- գրել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *