🇪🇺🇬🇪 ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, անդրադառնալով Վրաստանում կայացած ընտրություններին, հայտնել է․
🗣 «Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության համապատասխան մարմինները պետք է հետաքննեն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա ազդող խախտումները, ճնշումներն ու ահաբեկումները, որոնց մասին հայտնում են դիտորդները:
🔸 Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է և պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսելով ընտրական գործընթացի լիակատար թափանցիկությունից»։ |1lurer.am|

Leave a Reply