Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հան…

Ուղիղ 25 տարի առաջ այս օրը ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների կրակահերթից։
Ահաբեկչական խմբի գործողություններին զոհ գնացին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձի, հիմնականում ԱԺ պատգամավորների։
2003թ․ դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամների, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *