Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՄԻՊ-ի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներ…

❗️Հոկտեմբերի 10-ին ՀՀ ՄԻՊ-ի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչները համատեղ այց են իրականացրել ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Մոսկվայի օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։
📌 Այցի ընթացքում Օմբուդսմանների ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ տարածքում առանց թույլտվության բնակվող և ռեադմիսիայի սպասող ՀՀ քաղաքացիների հետ:
Առանձնազրույցների ընթացքում ՀՀ քաղաքացիները բարձրացրել են պատշաճ բժշկական օգնության, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման, անձնական հիգիենայի, մերձավոր ազգականներին միմյանցից անջատ պահելու հետ կապված և այլ հարցեր:
[ՀՀ ՄԻՊ]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *