Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-…

🇬🇪 Վրաստանի՝ եվրոպական ուղի վերադառնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը:
📌 Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիմելով հայ ընտրողներին։
🗣 «Իմ թանկագին հայ հայրենակիցներ, մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և ընտրեք ընդդիմությանը», – նշվում է Սաակաշվիլիի հայերեն գրառման մեջ:
🗳 Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *