▪️«Հրապարակ»․ Քաղաքական նոր ուժի ձևավորման կոնսուլտացիաներին մասնակցում են Արման Թաթոյանը, Հայկ Մարությանը, Սուրեն Սուրենյանցը, Հայ ազգային կոնգրեսը, «Ապրելու երկիրը» և մի քանի այլ ուժեր: «Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրում է թերթը։ Հոդվածագիրը փորձել է տեղեկությունները ճշտել վերը թվարկված քաղաքական ուժերից ու գործիչներից։
▪️«Ժողովուրդ»․ Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլև «Համաշխարհային հայկական գագաթնաժողովով»։ Թերթի տեղեկույթյուններով, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, կամ 620 հազար դոլար։
▪️«Հրապարակ»․ Հանրային ռադիոյի նորընտիր տնօրեն, իշխանությունների սրտի թեկնածու, «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանն արդեն մի քանի շաբաթ է՝ աշխատանքի է անցել և անմիջապես լծվել Նիկոլ Փաշինյանի սպասելիքներն արդարացնելու գործին։ «Մեզ ասացին, որ հրահանգել է հաղորդումներում, ռեպորտաժներում նվազեցնել ազգային-հայրենասիրական գաղափարախոսությունը»։ Ըստ լրատվամիջոցի՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հաղորդումները կարող է այլևս Հանրային ռադիոյի ցանցում չլինեն։
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։♥️@RadioSputnikArm |
LIVE 106.0FM
Leave a Reply