Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվա…

🎬 Սեպտեմբերի 5-ին Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարեց, որ «Օսկարի» 2025 թվականի մրցանակաբաշխությանը Հայաստանը կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։ Ինչպե՞ս է «Օսկարի» համար ընտրվել այս ֆիլմը։
🔸 Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմի օգտին քվեարկած 3 անդամներից 2-ը՝ Վահագն Տեր-Հակոբյանը և Սուսաննա Հարությունյանը չխուսափեցին հրապարակավ խոսել իրենց ընտրության մասին։ Երրորդ ձայնը տվողը ցանկացել է գաղտնի մնալ․ ««1489» ֆիլմը շատ ազդեցիկ է ու կարծում եմ՝ Հայաստանի համար շատ կարեւոր է, որ նման ֆիլմ ուղարկենք, որպեսզի դրսում տեսնեն ու իմանան՝ ինչ է կատարվել, ես էդ տեսանկյունից եմ տվել ձայնս։ Ունեմ վերապահումներ էդ ֆիլմի նկատմամբ, բայց դա կարեւոր չի հիմա, ես գլոբալ եմ նայում հարցին», – նշել է օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։
📌 «Հետքի» հետ զրույցում անդամներից չորսը՝ Դավիթ Սահակյանցը, Դավիթ Բաբայանը, Սերժ Ավետիքյանը, Կարեն Ղազարյանը, նշել են, որ ընտրել են Էդգար Բաղդասարյանի ֆիլմը․ ««Յաշայում․․․» տեսնում եմ հղումներ դեպի Բունյուել, Ինյարիտու կամ Գոդար, որտեղ կա ինտելեկտ, իդեա, ռեժիսորի աշխատանք։ Ընդհանրապես, տարօրինակ եմ գտնում այն հարցը, թե ինչու է ուղարկվել այս, այլ ոչ թե այն ֆիլմը։ Մի քանի տարի առաջ Ակադեմիան դեռ չէր ստեղծվել, և շատ քչերն էին հետաքրքրվում հայկական կինոյով և «Օսկարին» ուղարկվող ֆիլմերով, հիմա, չգիտես ինչու, այդ թեման հասարակական քննարկման դաշտ է տեղափոխվել», – նշել է ռեժիսոր Դավիթ Բաբայանը։ |hetq.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *