Արաքս գետի ափերին ավազի չվերահսկվող արդյունահանումը հանգեցրել և շարունակում է հա…

Արաքս գետի ափերին ավազի չվերահսկվող արդյունահանումը հանգեցրել և շարունակում է հանգեցնել ափամերձ գոտու համար ծանրագույն հետևանքների. այդ մասին են վկայում արբանյակային լուսանկարները:
Պարզելու համար, թե ինչպես է ՀՀ իշխանությունը վերահսկում գետի ափին կատարվող արդյունահանումը, @ArmeniaSputnik–ը հավաքել է նկատելիորեն փոփոխված ափամերձ հատվածների կոորդինատները, որտեղ վերջին տարիներին իրականացվել կամ շարունակվում է ավազի արդյունահանումը:
Google-ի քարտեզում տեղամասերի տվյալների կոորդինատներն ուղարկել ենք ՏԿԵՆ ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Նախարարության և տեսչական մարմնի պատասխանները` այստեղ։

Արաքսի ափից ավազ արդյունահանելու աղետալի հետևանքները. արբանյակային լուսանկարներ

Գետի հայայաստանյան ափի զգալի մասը վերջին տարիներին ծածկվել է փոսերով և արհեստական լճակներով. գետի հունի փոփոխության մշտական վտանգը պահպանվում է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *