Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։…

🇹🇷🇮🇱🇮🇷 Իսրայելի և Իրանի միջև հնարավոր պատերազմի հավանականությունը գնահատում ենք բարձր։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան որպես երկիր և տարածաշրջան. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան

🗣 «Տարածաշրջանում պատերազմը այն չէ, ինչ մենք ցանկանում ենք։ [․․․] Տարածաշրջանում կայունության և ժողովուրդների անվտանգության համար պատերազմ չպետք է լինի։ Եթե ​​Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, դա իր իրավունքն է»,- ասել է Ֆիդանը։
🇮🇱 Անդրադառնալով նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք նաև դիտարկում էինք, որ Իսրայելը ծրագրում էր նախ վերացնել առաջին հերթին ՀԱՄԱՍ-ը, ապա իր համար վտանգ ներկայացնող «Հեզբոլլահը», իսկ հետո հութիներին: Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա մեզ համար անակնկալ չէր: Հոկտեմբերի 7-ից հետո առաջին 3 շաբաթվա ընթացքում ամենամեծ մտահոգությունն այն էր, որ պատերազմը լայն տարածում չունենա։ Մենք չենք ուզում, որ նոր ճակատ բացվի, և չենք ուզում թվա, թե մենք նախ կկենտրոնանաք Գազայի վրա, ապա կվերադառնանք այլ տեղ, բայց Իսրայելը կարծես անում է այն, ինչ նպատակադրված է»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *