Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դ…

📣 Freedom House-ը «Ազատությունը համացանցում» 2024թ. տարեկան իր զեկույցում կրկին դասել է Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Դրա հետ մեկտեղ՝ արձանագրվել է իշխանության կողմից գրաքննության և թվային ոլորտի վերահսկման դեպք:
📍 Ըստ զեկույցի՝ «առցանց տեղեկատվական դաշտը Հայաստանում բևեռացված է, ենթարկվում է քաղաքական ճնշման և լի է ապատեղեկատվությամբ: Որոշ առցանց լրատվամիջոցներում լրագրողներին արգելվում է շեղվել խմբագրական քաղաքականությունից, որը որոշ դեպքերում կապված է քաղաքական կուսակցությունների կամ ուժերի հետ:
📍 Զեկույցն առանձնացրել է 2024թ. մարտին կառավարությանը քննադատող փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորման փաստը՝ խուլիգանության մեղադրանքով: Նրանց խափանման միջոց էր ընտրվել երկամսյա նախնական կալանքը վարչապետ Փաշինյանին վիրավորող հրապարակումից հետո:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *