Blog

  • Հակաեկեղեցական զեկույցում հայտնված Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ուշագրավ պատ…

    Հակաեկեղեցական զեկույցում հայտնված Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ուշագրավ պատասխանը՝ եկեղեցու գործերին պետության միջամտության մասին
    Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, անդրադառնալով իր անվան հիշատակմանը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի պատրաստած զեկույցում, նշել է, որ այս պահին մեկնաբանելու բան չունի, սակայն խոստացել է առաջիկայում հարցազրույց տալ։ Հարցին, թե պետությունն իրավունք ունի՞ միջամտելու Եկեղեցու գործերին, նա հակադարձել է՝ հարցնելով, թե ինչու այլ ժողովուրդներ կարող էին միջամտել Հայ Եկեղեցու գործերին, իսկ Հայաստանի պետությունը՝ ոչ։
    Ամբողջական հոդվածը
  • Տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը…

    Տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կար…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի հանքարդյունաբերության, ներդրումային միջավայրի և տնտեսության զարգացման համար՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքները պետք է տեսանելի լինեն քաղաքացիների բարեկեցության մեջ։
    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 10-ին հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը։
    Փաշինյանի խոսքով՝ Կառավարության համար կարևոր է եղել պատասխանել հանրությանը հուզող հարցերին և ապահովել, որ քաղաքացիները ծրագիրը համարեն նաև իրենցը։ Նա այն բնութագրեց որպես ներդրողների, տեղական կազմակերպությունների, կառավարության և հանրության գործընկերություն։
    «Եկեք ի վերջո արձանագրենք, որ այն ընդերքը, որը այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, այդ ընդերքը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Եվ մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի Հանրապետության զարգացմանը և Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը»,– ասաց վարչապետը։
    Փաշինյանը ծրագրի հաջողությունը կարևորեց նաև նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։
    «Իհարկե ,այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ հաջողություն ենք գրանցել»,– նշեց նա։
    Անդրադառնալով ծրագրի տնտեսական նշանակությանը՝ Փաշինյանը կարևորեց ժամանակակից տեխնիկայի ներմուծումն ու որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական շղթայի շահագործումն ու սպասարկումը մասնագիտական պատրաստվածություն են պահանջում, ինչը հնարավորություն է ստեղծում ավելի բարձր վարձատրության և բարեկեցության համար։
    Վարչապետը նաև ընդգծեց ծրագրի սոցիալական պատասխանատվությունն՝ անդրադառնալով ազդակիր համայնքներին հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տրամադրելիք աջակցությանը։ Նա հիշեցրեց, որ Կառավարությունը ծրագրում ունի 12,5 տոկոս բաժնեմաս՝ բնութագրելով այն որպես ժողովրդի լրացուցիչ մասնակցություն։
    Բնապահպանական մտահոգությունների վերաբերյալ Փաշինյանը շեշտեց, որ իր մասնակցությամբ անցկացվել են տասնյակ խորհրդակցություններ՝ տարբեր ահազանգեր ստուգելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ այս ճանապարհն անցնելը կարևոր էր ծրագրի վերաբերյալ համոզվածություն ունենալու համար։
    Վարչապետի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը չպետք է սահմանափակվի վիճակագրական ցուցանիշներով․ դրանց հետևում պետք է լինեն աշխատատեղեր ունեցող մարդիկ, բարեկարգված համայնքներ և լրացուցիչ բյուջետային եկամուտներով ֆինանսավորվող ճանապարհներ, դպրոցներ ու այլ հանրային ծառայություններ։
    Փաշինյանն ընդգծեց նաև Ամուլսարի ծրագրի տեխնոլոգիական չափանիշները հանքարդյունաբերության մյուս ընկերություններում ու ծրագրերում կիրառելու հնարավորությունը։
    «Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա։ Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք»,– խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետը։
    https://www.youtube.com/live/zIZ9MFxY3p4?si=uPmXWZ_GooZ7I-Vh

    Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքն…

    🔹Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն, հայտնում են Քննչական կոմիտեից
    🔹Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են ՊՆ-ից
  • Армянский пауэрлифтер Нарек Рафаелян установил новый мировой рекордАрмянский па…

    🏋️‍♀️ Армянский пауэрлифтер Нарек Рафаелян установил новый мировой рекорд
    Армянский пауэрлифтер Нарек Рафаелян установил новый мировой рекорд в дисциплине жим лежа.
    На турнире в Москве Нарек поднял вес 180 кг и поставил новый мировой рекорд по версии лиги WRPF в весовой категории до 110 кг среди юниоров 17-19 лет.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК • Дзен • Сайт • TikTok • Facebook • Instagram • YouTube • X/twitter

  • При участии Никола Пашиняна дан старт эксплуатации рудника Амулсар….

    ⛰️ При участии Никола Пашиняна дан старт эксплуатации рудника Амулсар.

  • На границе Вайоцдзорской и Сюникской областей сегодня открыли Амулсарский золото…

    На границе Вайоцдзорской и Сюникской областей сегодня открыли Амулсарский золотой рудник и обогатительную фабрику компании Lydian Armenia — инвестиции в проект превысили 750 миллионов долларов.
    Ежегодно здесь будут добывать более 210 тысяч унций чистого золота — чуть меньше 6 тонн. По оценке Министерства экономики, рудник будет ежегодно добавлять к росту ВВП Армении 1,5%, выплаты в бюджет оцениваются в 130 миллионов долларов, а экспорт страны может вырасти на 930 миллионов.
    На руднике уже работает более 1600 человек, из них около 500 — из ближайших городов и сёл Джермукского, Вайкского и Сисианского регионов. На социальные программы в этих регионах компания будет тратить 7–9 миллионов долларов в год. Правительству Армении принадлежит 12,5% компании.
    Амулсар — второе по запасам золота месторождение в Армении. Открытие несколько лет откладывали из-за экологических проверок.

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարե…

    ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ N զորամաս։
    Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել ծառայության կազմակերպման ընթացքին և հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը։