Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի հանքարդյունաբերության, ներդրումային միջավայրի և տնտեսության զարգացման համար՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքները պետք է տեսանելի լինեն քաղաքացիների բարեկեցության մեջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 10-ին հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը։
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության համար կարևոր է եղել պատասխանել հանրությանը հուզող հարցերին և ապահովել, որ քաղաքացիները ծրագիրը համարեն նաև իրենցը։ Նա այն բնութագրեց որպես ներդրողների, տեղական կազմակերպությունների, կառավարության և հանրության գործընկերություն։
«Եկեք ի վերջո արձանագրենք, որ այն ընդերքը, որը այսօր մեր աչքի առաջ դարձավ ոսկի, այդ ընդերքը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Եվ մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի Հանրապետության զարգացմանը և Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը ծրագրի հաջողությունը կարևորեց նաև նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։
«Իհարկե ,այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար։ Եվ ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ հաջողություն ենք գրանցել»,– նշեց նա։
Անդրադառնալով ծրագրի տնտեսական նշանակությանը՝ Փաշինյանը կարևորեց ժամանակակից տեխնիկայի ներմուծումն ու որակավորում պահանջող աշխատատեղերի ստեղծումը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական շղթայի շահագործումն ու սպասարկումը մասնագիտական պատրաստվածություն են պահանջում, ինչը հնարավորություն է ստեղծում ավելի բարձր վարձատրության և բարեկեցության համար։
Վարչապետը նաև ընդգծեց ծրագրի սոցիալական պատասխանատվությունն՝ անդրադառնալով ազդակիր համայնքներին հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տրամադրելիք աջակցությանը։ Նա հիշեցրեց, որ Կառավարությունը ծրագրում ունի 12,5 տոկոս բաժնեմաս՝ բնութագրելով այն որպես ժողովրդի լրացուցիչ մասնակցություն։
Բնապահպանական մտահոգությունների վերաբերյալ Փաշինյանը շեշտեց, որ իր մասնակցությամբ անցկացվել են տասնյակ խորհրդակցություններ՝ տարբեր ահազանգեր ստուգելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ այս ճանապարհն անցնելը կարևոր էր ծրագրի վերաբերյալ համոզվածություն ունենալու համար։
Վարչապետի խոսքով՝ ծրագրի տնտեսական ազդեցությունը չպետք է սահմանափակվի վիճակագրական ցուցանիշներով․ դրանց հետևում պետք է լինեն աշխատատեղեր ունեցող մարդիկ, բարեկարգված համայնքներ և լրացուցիչ բյուջետային եկամուտներով ֆինանսավորվող ճանապարհներ, դպրոցներ ու այլ հանրային ծառայություններ։
Փաշինյանն ընդգծեց նաև Ամուլսարի ծրագրի տեխնոլոգիական չափանիշները հանքարդյունաբերության մյուս ընկերություններում ու ծրագրերում կիրառելու հնարավորությունը։
«Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա։ Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք»,– խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետը։
https://www.youtube.com/live/zIZ9MFxY3p4?si=uPmXWZ_GooZ7I-Vh

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/
Թողնել պատասխան