❓Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա»Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ
«Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։
Որոշման մասին քննիչը մեզ տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթը կարճելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։
📌 Որոշումը կայացվել է մարտի 19-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վրդովվելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի վերաբերյալ լրագրողի հարցից, հայտարարեց․
«Ուղարկեք այդ փաթեթը, մնացած տոննաներով մակուլատուրան, ուղարկեք իրավապահ մարմիններին»։
🔗Մանրամասները`
ԱՅՍՏԵՂ
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա»
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ…