25-օրյա վարժական հավաքներն արդյունավետ են, սակայն դրանց կազմակերպման և անցկացման ընթացքում խնդիրներ շարունակում են լինել։
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պահեստազորայինների 25-օրյա հավաքներին և դրանց արդյունավետության վերաբերյալ հրապարակումներին։
«Մենք մշտապես հարցումներ ենք անցկացնում, գնահատականները տարբեր են, և քայլեր ենք կատարում, որ տարեցտարի բարելավվի այդ ծառայության որակը, որովհետև այլընտրանք չկա։ Մենք պիտի ամեն կերպ մեր պահեստազորը պատրաստ պահենք»,- նշել է Պապիկյանը։
Նրա խոսքով՝ 25-օրյա հավաքները կարճ և հեշտ ճանապարհ են, որը նաև հարմար է քաղաքացիների համար, քանի որ ավելի քիչ ժամանակ է պահանջում։
«25 օրը մարդուն չի հասցնում այնքան աշխատանքային, ֆիզիկական վնաս, որքան նախկինում երեք ամսվա դեպքում էր։ Բնականաբար, մենք այս օպտիմալ ժամանակահատվածն ենք ընտրել, որ գործից կտրվելով անգամ՝ մարդը կարողանա վերաադապտացվել բանակին, վերհիշել և, իհարկե, դառնալ մեր պահեստազորի մաս»,- ասել է ՊՆ ղեկավարը։
Պապիկյանը նշել է, որ 25-օրյա հավաքներն արդյունավետ են, իսկ առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է վերջին շրջանում բանակում արձանագրվող մահվան դեպքերին, որոնք, մասնավորապես, ինքնասպանությունների և սպանությունների հետևանք են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը թեմային անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների…