🇬🇧 Բրիտանիայում իշխող լեյբորիստական կուսակցությունը կրեց ջախջախիչ պարտություն տեղական ընտրություններում՝ կորցնելով 1 496 պատգամավորական մանդատ։
Կորուստների ծավալով երկրորդ տեղում են բրիտանացի կոնսերվատորները, որոնց հաշվին նվազել է 563 մանդատ, ըստ
BBC-ի հրապարակած վերջնական արդյունքների։
Այս մանդատների մեծ մասը վերցրել է Նայջել Ֆարաջի ղեկավարած աջակողմյան
Reform UK կուսակցությունը՝ ստանալով 1 451 տեղ։
Այս ֆոնի վրա Լեյբորիստական կուսակցությունում արդեն խոսվում է վարչապետ Սթարմերի հրաժարականի անհրաժեշտության մասին, ում վրա դրվում է այս պարտության մեղքը։ Վարչապետի վերընտրության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 81 լեյբորիստ պատգամավորի ստորագրություն։ Մամուլը գրում է, որ արդեն հավաքվել է դրանց մոտ կեսը, և Սթարմերի հարցը կարող է բարձրացվել հենց այսօր։
@armgeopolitic