Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների հայտարարությ…

📣 Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների հայտարարությանը և նշել՝ հարցեր ունի ԵԱՏՄ գործընկերներին իր բացակայության ընթացքում ընդունած հայտարարության վերաբերյալ։
🗣 Նա նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք միության անդամ ցանկացած երկիր կարող է նման որոշում կայացնել մեկ այլ երկրի նկատմամբ։ Նրա խոսքով՝ եթե այս հարցի պատասխանը դրական է, նշանակում է, որ ԵԱՏՄ-ն հայտարարում է իր ինքնալուծարման մասին։
📌 Անդրադառնալով ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումների սահմանափակումներին, վարչապետը նշել է՝ չնայած դիվերսիֆիկացիային և արտահանման այլ ուղիներ ընտրելուն, Հայաստանը շարունակում է աշխատել ԵԱՏՄ-ի հետ։
🔸 «Մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ մի այնպիսի անշրջելի բան է տեղի ունեցել և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք։ Աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե լուծումներ չլինեն դա ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ ասի, ինքը կա՞, թե՞ չկա, մենք ասում ենք՝ կա», — նշել է Փաշինյանը։ |civilnet.am|
❗️Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: 📌 ԵԱՏՄ երկրների ղեկավարները համակարծիք են ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ կապված կարճ ժամկետում հանրաքվե անցկացնելու…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով