Կանխատեսումս, ցավոք, իրականացավ. ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ գեներացնում է Սանկտ-Պետերբուրգում նախագահ Խաչատրյանի արած անզգույշ դիվանագիտական արտահայտությունները` դրանք օգտագործելով Հայաստանի դեմ։
Բա 40 ու ավելի օրեր պնդում էիք, թե իբրև Քոչարյանը չի վերադառնում ու դուք փրկում եք Հայաստանն ու Արցախը։ Ստի շուրջ հնարավոր չէ ձևավորել հանրային կոնսոլիդացիա։
Մեր դիվանագիտական տկարության հետեւանքը Ադրբեջանի նախագահը երեկ սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար: Ալիեւի պոռոտախոսությունն այլեւս սահմաններ չի ճանաչում` առավելապես մեր դիվանագիտության տկարության հետեւանքով. Բաքվին հաջողվել է Սյունիքը դարձնել հակամարտության մաս կամ առնվազն հակամարտությունը տեղափոխել Սյունիք։ Հայկական դիվանագիտությունը պետք է անի առավելագույնը` Ադրբեջանի արեւմտյան շրջաններն ու Նախիջեւանը կապող կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման գործընթացում մեր երկրի ինքնիշխանության ու անվտանգության համար նոր ռիսկեր չստեղծելու համար։
Ֆրանսիայում հաշվում են քվեները։ Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, 70% ձայների հաշվարկից հետո, Մակրոնի կոալիցիան ստանում է քվեների 24,77%-ը, իսկ Մելանշոնի ձախերը` 22,61%-ը։ Քաղաքական անակնկալ, կարծես, չի գրանցվում, բայց Մակրոնը` իր նախագահության երկրորդ շրջանում, շատ ավելի կաշկանդված է լինելու խորհրդարանական նոր խճանկարով։
Գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորները, պարզվում է, նույնպես “հաջողակ բիզնեսմեններ” են։ Եթե Սաշիկի ուրվականն էլ մոտեցավ ձեր իշխանությանը, լրիվ Ռոբ ու Սերժ եք դառնալու…
Դե հիմա` ձեր “լաո”-ին վերցրեք ու տուն գնացեք… Հասաք ձեր նպատակին, “ազգային ընդդիմադիրներ”: Ձեր սակավաթիվ, քաղաքական մարգինալության ձգող հանրահավաքներով, երթերով մի քանի խնդիրներ “լուծեցիք”. ա)Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ է, բ) Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ ստացավ` գնալու գործնականում ցանկացած լուծման, այդ թվում` վտանգավոր, գ) միջազգային հանրությանը “ապացուցեցիք”, որ Արցախի հարցով մտահոգ են ընդամենը մի քանի հազար պսեւդոհայրենասիրական կարգախոսներ ունեցող մարդիկ։ Հետո նեղանում եք, որ ասում եմ` դուք Փաշինյանի իշխանության “թթվածինն” եք։ Դե հիմա` ձեր “լաո”-ին վերցրեք ու տուն գնացեք…
Բոլոր նշանները ցույց են տալիս, որ վաղն էս ընդդիմադիր շարժման վերջին օրն է լինելու։ “Փրկիչները”՝ մի 500 հոգով, ամբողջ ձայնով Նիկոլին քրֆելու են, որ "շեֆին"՝ Լավրովին, ցույց տան, թե ինչքան շատ ու “համազգային” են։ Նիկոլն էլ ոստիկաններին “դուխով” սրանց վրա է քշելու, որ հանկարծ “շեֆի”` Լավրովի, հանգիստը չխանգարեն…
Օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնցով ԶՈւ ԳՇ պետը դառնում է ՊՆ նախարարի առաջին տեղակալ։ Ըստ փոփոխությունների` ԳՇ-ն այլեւս չի զբաղվելու մատակարարման ու թիկունքային ապահովման հարցերով։ Երկրորդ մասով առարկություններ, ըստ էության, չունեմ. գուցե խնդիր է դրված ԳՇ-ն հեռու պահել կոռուպցիոն ռիսկերից։ ԳՇ պետի ուղղակի ենթակայությունը ՊՆ նախարարին արդյունավետ չեմ համարում` առնվազն այն պատճառով, որ նախարարը քաղաքական պաշտոնյա է ու օրենսդրական նոր կարգավորումները կարող են բերել ԶՈւ ապաքաղաքականացման, քաղաքական չեզոքության սկզբունքների խախտմանը։
Իշխանությանը պետք է զրկել այս “թթվածնից” Այսօր հարթակի ընդդիմության համար ամենադժվար օրն է։ Նոր “հունիսի 3”-ի սպասումը չի աշխատելու, Ֆրանսիայի հրապարակի “պաշարումն” այլեւս գործում է ընդդիմության դեմ։ “Նահանջի երգը” կարող էր քաղաքական լինել ու ապագայի օրակարգի հույսեր ներշնչել, բայց դա այս հարթակի համար չէ։ Ես կարծում եմ` այսպիսի ընդդիմության վախճանը միայն դրական իրադարձություն է։ Քոչարյան- Սարգսյան զույգը ու նրանց ընդդիմադիր սեգմենտը Նիկոլ Փաշինյանի քաղաքական անվտանգության երաշխիքն է, այսօրվա իշխանության “թթվածինը”: Իշխանությանը պետք է զրկել այս “թթվածնից” ու ընտրություններից առաջ կայացնել իրական այլընտրանք։