Author: Suren Surenyants

  • Մեր ամառանոցի հայկական անկյունը)))…

    Մեր ամառանոցի հայկական անկյունը)))

  • Պետության մոդեռնիզացիայի պահանջՎարչապետն անոնսավորում է, թե հաջորդ տարվա հունվար…

    Պետության մոդեռնիզացիայի պահանջ
    Վարչապետն անոնսավորում է, թե հաջորդ տարվա հունվարի 1-ից կունենանք աշխատավարձի, թոշակի, նպաստների բարձրացում։
    Դա, իհարկե, լավ է, բայց բավարար միջոց չէ տոտալ գնաճի, ԵՏՄ-ում ամենաբարձր գործազրկության համատեքստում։ Կառավարությունը գուցե ի վիճակի չէ սոցիալական աջակցության հասցեական ծրագրեր իրականացնել, բայց ճգնաժամի պայմաններում պարտավոր է կատարել բյուջետային ծախսերի կրճատումներ, մասնավորապես` պետական համակարգում, վարել այնպիսի քաղաքականություն, որի հետեւանքով չտուժի տնտեսության այն սեգմենտը, որը զբաղված է արտահանմամբ։ Առհասարակ` անհրաժեշտ է ձեռնամուխ լինել պետական համակարգի, տնտեսության արմատական բարեփոխումներին, պետության մոդեռնիզացիային, հակառակ պարագայում` աշխատավարձի, կենսաթոշակի աննշան բարձրացումը նմանվելու է գնաճի փոխհատուցման, այն էլ` ուշացումով։

  • Նոր դատախազ. ի՞նչ սպասելԱննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Իշխանութ…

    Նոր դատախազ. ի՞նչ սպասել
    Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Իշխանությունների կադրային քաղաքականության մասին, մեղմ ասած, դրական կարծիք չունեմ։
    Բայց այս պարագայում երկու հանգամանքի վրա շեշտադրում անեմ.
    ա) Նիկոլ Փաշինյանն ուժեղացնում է իշխանության ուղղահայացը, ինչը դրական չեմ համարում, որովհետև անձնիշխանության տխուր հետեւանքներն արդեն տեսել ենք,
    բ) դրական է, որ գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցնում։ Գուցե այս հանգամանքը փոխի այս կառույցի հանդեպ հանրային բացասական ընկալումը։
    Ինչեւէ, կանխակալ կարծիք չհայտնեմ ու հուսամ, որ Աննա Վարդապետյանի ընտրությունը դատախազության խորքային ռեֆորմի ազդակ կլինի։

  • https://radar.am/hy/news/politics-2512822350/Եթե բանակցային սեղանի շուրջ լուծում…

    Եթե բանակցային սեղանի շուրջ լուծումներ չգտնվեն, պատերազմի հավանականությունը կմեծանա

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, խոսել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մասին։

  • Փաշինյանի ասուլիսի առաջին երեսուն րոպեն բավականին տխուր տպավորություն է թողնում….

    Փաշինյանի ասուլիսի առաջին երեսուն րոպեն բավականին տխուր տպավորություն է թողնում. վարչապետը կետ առ կետ հիմնավորում է, թե ինչու է տապալվում խաղաղության օրակարգը…

  • Ռուսաստանի դեֆոլտի մասին զրույցներն առաջիկա օրերին կդառնան Մոսկվայի ու Արեւմուտք…

    Ռուսաստանի դեֆոլտի մասին զրույցներն առաջիկա օրերին կդառնան Մոսկվայի ու Արեւմուտքի քարոզչական պատերազմի նոր թեմա։ Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները` դա փաստ է, բայց Մոսկվան պնդում է, թե դեֆոլտ գոյություն չունի, դա Արեւմուտքն է “եփում”, արեւմտյան մամուլը փաստում է իրական դեֆոլտի մասին։

  • ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է չեղարկել աբորտի իրավունքի մասին օրենքը, ինչը երկ…

    ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է չեղարկել աբորտի իրավունքի մասին օրենքը, ինչը երկրում բողոքի ալիք է հասունացրել: Բայդենը նույնպես ընդդիմացել է դատարանի որոշմանը։ Կասկած չկա, որ աբորտի թեման առանցքայիններից մեկն է դառնալու Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

  • Ինչո՞ւ են մարդիկ կրակումԵրեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երեւանում, այս անգամ, բ…

    Ինչո՞ւ են մարդիկ կրակում
    Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Երեւանում, այս անգամ, բարեբախտաբար, զոհերի չկան։ Տպավորություն է, որ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին ու նրա քթի տակ մարդիկ հարցեր են “լուծում”` իրար վրա կրակելով։
    Ոստիկանությունում կադրային լուծումների անհրաժեշտություն կա, գրեթե հաստատուն դիրքորոշում ունեմ, որ ծառայության այսօրվա ղեկավարությունը արդյունավետ կառավարման տեսանկյունից` խնդիրներ ունի։ Այս պարագայում` երբ քաղաքական ղեկավարությունը կադրային լուրջ լուծումների չի գնում, ընդամենը խորացնում է ճգնաժամը` նպաստելով հանրության աչքերում ոստիկանության հեղինակազրկմանը։
    Մյուս կողմից, մարդիկ զենքի միջոցով հարցեր են լուծում, երբ տոտալ անվստահություն ունեն արդարադատության հանդեպ։
    Վերջին օրերին սկանդալային ձայնագրությունն ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը տապալել է դատաիրավական բարեփոխումները։
    Իշխանությունից պետք է պահանջել` իր նախընտրական խոստումների կատարում, տվյալ դեպքում` 1) ոստիկանության բարեփոխումների ներառականություն, կադրային լուծումներ, նրա գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների ներդրում, 2) դատական համակարգի արմատական բարեփոխում` քաղաքական նպատակահարմարության բաղադրիչի իսպառ բացառմամբ։

  • Վանեցյանը հեռացավ` ռոբենց ու սերժենց վերջնականապես “փչացնելով”Մի հարցում Վանեցյա…

    Վանեցյանը հեռացավ` ռոբենց ու սերժենց վերջնականապես “փչացնելով”
    Մի հարցում Վանեցյանից պետք է շնորհակալ լինենք։
    Ապրիլի 17-ից սկսած` նա երկու քայլ արեց, որով, ըստ էության, տրվեց քրեաօլիգարխիկ ընդդիմության վախճանի գործընթացի մեկնարկը։
    Հեռու եմ այն մտքից, որ խորհրդարանական ընդդիմության որեւէ սեգմենտ, այդ թվում` Վանեցյանը, քաղաքական հստակ օրակարգ կամ այլընտրանքային քաղաքական բովանդակություն է ունեցել։
    Չի եղել նման բան։
    Բայց Վանցյանը ապրիլի 17-ին գնաց Ազատության հրապարակ` ստիպելով, որ Ռոբերտը, Սերժը, ՀՅԴ-ն, դրսեւորեն իրենց “ներուժը”:
    Դե, այդ “ներուժը” տեսանք։
    Կարճ ասած` փողոցը տապալեցին, ինչի հետեւանքով ոչ թե հայրենիքը “փրկվեց”, այլ Նիկոլ Փաշինյանը, ով գործնականում հայ- թուրքական ու հայ- ադրբեջանական դիալոգում ցանկացած, այդ թվում` վտանգավոր լուծումների գնալու քարտ-բլանշ ստացավ։
    Միշտ այսպես է լինում, երբ արժեքներ ու սկզբունքներ չունեցող իշխանությանը հակադրում ես “տրեխային հայրենասիրությունը” դրոշ դարձրած ընդդիմությանը։
    Վանեցյանի սպոնտան ակցիան չլիներ, Ռոբերտի ու Սերժի կոմֆորմիստական խորհրդարանական արբանյակները հայրենիքը շարունակելու էին “փրկել” խորհրդարանական պոռոտախոսությամբ` ապառիկով։
    Փողոցը տապալվեց, տղերքը մնացին իրենց բարձր “պլանկայի” փլատակների տակ։
    Վանեցյանը խոստացել էր ու երկրորդ քայլն արեց` հրաժարվեց պատգամավորի մանդատից։ Իհարկե, վստահ եմ` նրա քաղաքական թիմում այսօր էլ հստակ պատկերացում չկա, թե ինչ են անելու վաղը, որն է լինելու այլընտրանքային հարթակը` Ռոբերտի ու Սերժի հայացքից հեռու(երբ չկա “տրեխային հայրենասիրությունից” տարբերվող քաղաքական օրակարգ, դժվարանում է քաղաքական արդյունավետ պլանավորումը)։
    Բայց սա չէ կարեւորը, այլ այն մանթրաժը, որն այս րոպեներին ապրում են Ռոբերտի ու Սերժի կողմնակիցները, ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորները։
    Հիմա նրանք պարտվում են ոչ միայն իրենց պոռոտախոսությանը, ոչ միայն մերժված են հասարակության կողմից, այլ մնալու են Վանեցյանի այսօրվա նշաձողի տակ։
    Եթե մանդատները պահում են, ստացվում է` իրենց հեղափոխության հեռանկարին չեն հավատում ու գնալու են իրենց ասած` “ուսապարկերի” “քացու տակ” օրենքներ քննարկելու։
    Բա տղերք, եթե իշխանափոխություն եք ուզում, վազեք, հերթ կանգնեք Ալեն Սիմոնյանի, ԿԸՀ նախագահի ընդունարաններում` մանդատից հրաժարվելու դիմումներ գրեք։ Բոլորովդ` պատգամավորներից սկսած, ցուցակում դրանց փոխարինողներով` վերջացած։
    Արեք էդ քայլը, թող ԱԺ-ում մնա միայն ՔՊ-ն ու գեներացվի խորդարանական ճգնաժամն` արտահերթ ընտրությունների անխուսափելի հեռանկարով։
    Չեք անի, որովհետև ձեր նպատակը ոչ թե լեգալ իշխանափոխությունն է, այլ իշխանությունը փողոցի “քաոսով” վերցնելն է։ Կամ էլ` ինչ իմանամ, գուցե Նիկոլին “փրկելն” է ձեր “առաքելությունը” կամ ռուսական “պասերով” Նիկոլին “փչացնելը”, որ նա Պուտինի համար ավելի “սիրելի” դառնա:
    Վանեցյանը ձեզանից հեռացավ` ձեզ վերջնականապես “փչացնելով”:
    Այդքանով ձեր թեման կարելի է նույնիսկ ավարտված համարել` անցնելով ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորմանը։
    Ի դեպ, այս թեմայով լավ նորություններ ունեմ, բայց ամեն ինչի մասին` հերթով։

  • Երնեկ այն մարդկանց, որ քրեական միջադեպի արյունը դեռ չորացած` արդեն “գիտեն” հանց…

    Երնեկ այն մարդկանց, որ քրեական միջադեպի արյունը դեռ չորացած` արդեն “գիտեն” հանցագործության բոլոր մոտիվները ու մասնակիցներին։ Հասարակության միակ պահանջը պետք է լինի “արյունոտ խրախճանքի” բոլոր հանգամանքների արագ բացահայտումը, նախաքննության թափանցիկությունը։