Author: Suren Surenyants

  • Պաշտոնանկ պետք է արվի նաև ՆԳ նախարար Վահե ՂազարյանըԴիլիջանի ոստիկանության քրեակա…

    Պաշտոնանկ պետք է արվի նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
    Դիլիջանի ոստիկանության քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:
    Եթե իշխանությանը թվում է՝ այսքանով պատանու խոշտանգման պատմությունը փակված կարելի է համարել, սխալվում են:
    Քննությունը սխալ հունով տարած քննիչն ու դատախազն առնվազն պետք է պաշտոնանկ արվեն:
    Ու վերջապես՝ գոյություն ունի քաղաքական պատասխանատվության հանգամանք. պաշտոնանկ պետք է արվի նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

  • Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդես գալ «կադաստրի վկայականի» մա դին վտանգավոր հ…

    Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդես գալ «կադաստրի վկայականի» մա դին վտանգավոր հայտարարություններով՝ ապալեգիտիմացնելով Հայաստանի պետականության 30-ամյա ընթացքը:
    Լսեք Media Post Factum-ի այսօրվա թողարկումը:

  • https://youtu.be/T-IB7oVevU0Փաշինյանի փակուղին#MediaHub, #news, #լուրեր, #Հայաստ…

    Փաշինյանի փակուղին

    #MediaHub, #news, #լուրեր, #Հայաստան
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam?utm_medium=copy_link
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv

  • https://m.youtube.com/watch?v=1ArWwWrZLtg&feature=shareԽաղաղության տեսլակա՞ն…

    Խաղաղության տեսլակա՞ն, թե՞ կապիտուլյացիայի ուրվական

    #MediaHub, #news, #լուրեր, #Հայաստան
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam?utm_medium=copy_link
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv

  • https://youtu.be/OchTQuuXvDgՓաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում,…

    Փաշինյանը երկրից ճողոպրելու նախադրյալներ է ստեղծում, շուտով ընտանիքի հետ Արևմուտքում կհանգրվանի

    #24News #Լուրեր #Հայաստանից #Նորություններ #Ուղիղ #Հենցհիմա #Armenia #News #Новости #24TV #Հարցազրույց
    Facebook: https://www.facebook.com/people/24NewsBLOG/100083690612510/
    Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում` https://t.me/twentyfournews
    Follow 24 TV…

  • ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի. Սպիտակ տունն ու հանրապետականները սկզբունքային համաձայնու…

    ԱՄՆ-ում դեֆոլտ չի լինի. Սպիտակ տունն ու հանրապետականները սկզբունքային համաձայնության են եկել՝ պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ:

  • Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»Տխուր տպավորություն է ստացվում:Ալիևը պահանջեց, որպե…

    Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»
    Տխուր տպավորություն է ստացվում:
    Ալիևը պահանջեց, որպեսզի Փաշինյանն արտասանի «Արցախն Ադրբեջան է և վերջ» արտահայտությունը, Փաշինյանը շտապեց խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ 86,600 քառակուսի կմ տարածքով, ընդ որում՝ չհստակեցնելով՝ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը(ըստ Գուրգեն Արսենյանի՝ այո), թե՞ ոչ:
    Ալիևն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, Փաշինյանը դա փոխլրացնում է՝ «կադաստրի վկայականի» մասին տխմար հայտարարությամբ: Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, լեգիտիմացնում է Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիան:
    Ու ի վերջո. եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, ինչպե՞ս է պահանջում, որ ՀԱՊԿ-ն դատապարտի Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը:

  • https://youtu.be/q60_8dZ_dUsՓաշինյանի յուրային խուլիգանները#MediaHub, #news, #լո…

    Փաշինյանի յուրային խուլիգանները

    #MediaHub, #news, #լուրեր, #Հայաստան
    Կարող եք հետևել մեզ` անցնելով այս հղումներով
    https://www.facebook.com/mediahubam
    https://instagram.com/mediahubam?utm_medium=copy_link
    https://t.me/mediahubam
    https://www.tiktok.com/@mediahubtv

  • Նիկոլին «Քաջ Նազարի» սինդրոմը չի լքում: «Պարզվում» է՝ «պարտվողական» գեներալիտետը…

    Նիկոլին «Քաջ Նազարի» սինդրոմը չի լքում: «Պարզվում» է՝ «պարտվողական» գեներալիտետը դեռ 2020-ի նոյեմբերի 9-ին է կողմ եղել անկլավները հանձնելուն, բայց վարչապետը «քաջաբար» դիմադրել է: Բա հիմա ո՞ւր է «քաջությունդ», թե՞ էլի Օնիկն է մեղավոր…

  • Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտումՔիչ առաջ հարազա…

    Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում
    Քիչ առաջ հարազատներիցս մեկն էր զանգել, ասում էր՝ ավտոբուսի մեջ այսօր Փաշինյանի որդի Աշոտին է տեսել:
    Միանգամից մի քանի միտք սկսեցին տանջել ինձ:
    Աշոտի վնասվածքը փաստորեն լուրջ չէ ու դա լավ է, բայց էդ դեպքում՝ ո՞րն էր որդեկորույս մորը կալանավորելու, նրան ցուցադրաբար պատժելու ու կրքեր բորբոքելու պատճառը:
    Հիմա՝ ավելի լուրջ խնդրի մասին:
    Փաստորեն, հայտնի միջադեպից հետո, Աշոտը դարձյալ շրջում է առանց թիկնապահների՝ հասարակական տրանսպորտով:
    Դե, իշխանական PR-ը հեքիաթ կպատմի «ժողովրդական» վարչապետի ու նրա նույնքան «ժողովրդական» ընտանիքի մասին:
    Չէ, սիրելիներս, ձեր վարչապետը վաղուց «ժողովրդական» չէ ու այդ բառը նրա համար ձև է՝ զուրկ բովանդակային որևէ բաղադրիչից:
    Նիկոլի չափ Հայաստանում որևէ մեկն իշխանություն չի սիրել, այն պահելու համար նա պատերազմ է սադրել, անհրաժեշտ պահի պատերազմ չի կանգնեցրել, 4000-ը նրա համար ոչ թե ողբերգության խորհրդանիշ է, այլ սոսկական թվաբանություն ու հենց այդ տրամաբանությամբ՝ նա համարեց, որ արտահերթ ընտրություններից հետո նա «մաքրել» է հաշիվները պատերազմի հետ ու հիմա «կարմիր լաթ» տեսած ցլի պես կատաղում է, երբ կան մարդիկ, ովքեր խոսում են պատերազմի, պարտության, դրանում իր պատասխանատվության մասին:
    Ժողովուրդը դեռ կառերեսվի «ժողովրդական» Նիկոլի հետ, երբ իշխանությունը կորցնելու պահին նրան երազներում այցի գա Քոչարյանն՝ իր «արժեքավոր» խորհուրդներով: Այդ օրը սարերի հետևում չէ:
    Նիկոլն ու նրա ընտանիքը թքած ունեն պետության վրա: Հակառակ պարագայում՝ Աշոտը չէր «հանդգնի» առանց պետական պահպանության շրջել՝ հայտնի միջադեպից հետո:
    Խնդիրը խորքային ու վերաբերում է ոչ այնքան Աշոտի, որքան երկրի անվտանգությանը, որովհետև նրա հայրը, դժբախտաբար, դեռ վարչապետ է:
    Պետք է համապատասխան կառույցները, հատկապես՝ ՊՊԾ-ն, հետևություններ անեն ու ինքնուրույն որոշումներ կայացնեն, քայլեր իրականացնեն:
    Այս կառույցների ղեկավարները տիրապետում են օպերատիվ տվյալների ու շատ լավ գիտակցում են, որ Փաշինյանին կամ այդ ընտանիքի որևէ անդամի տեսնելիս՝ հասարակության յուրաքանչյուր երրորդ անդամը գուցե չկարողանա զսպել էմոցիաները: Ընտանիքապետության, դրա «տաղանդավոր» կառավարման հետևանքով:
    Ես չեմ ուզում երկիրս հայտնվի քաղաքացիական բախումների հորձանուտում, եթե անգամ հայտնի մի ընտանիք նման դիվային հաշվարկ ունի: