Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»Տխուր տպավորություն է ստացվում:Ալիևը պահանջեց, որպե…

Փաշինյան- Ալիև. «պասերով խաղ»
Տխուր տպավորություն է ստացվում:
Ալիևը պահանջեց, որպեսզի Փաշինյանն արտասանի «Արցախն Ադրբեջան է և վերջ» արտահայտությունը, Փաշինյանը շտապեց խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ 86,600 քառակուսի կմ տարածքով, ընդ որում՝ չհստակեցնելով՝ ճանաչո՞ւմ է Ադրբեջանի քաղաքական ամբողջությունը(ըստ Գուրգեն Արսենյանի՝ այո), թե՞ ոչ:
Ալիևն ասում է՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, Փաշինյանը դա փոխլրացնում է՝ «կադաստրի վկայականի» մասին տխմար հայտարարությամբ: Փաշինյանն այս հայտարարությամբ, ըստ էության, լեգիտիմացնում է Հայաստանի տարածքների ադրբեջանական օկուպացիան:
Ու ի վերջո. եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, ինչպե՞ս է պահանջում, որ ՀԱՊԿ-ն դատապարտի Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով