Փաշինյանը պետական համակարգը դարձել է փալաս, որի վրա մաքրում է իր «ամպոտ» ոտքերը: Էն էպատաժային երիտասարդին նշանակելով ԱԳ փոխնախարար՝ Փաշինյանը ընդամենը հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքականության «գժական» բնույթը:
Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն Քիչ առաջ ավարտվեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց՝ եռօրյա ժամկետում մշակել նոր ընդդիմադիր հարթակի ստեղծման ու երկրում նոր իշխանության ձևավորման գործողությունների ծրագիր: 2018-ից հետո ընդդիմադիր հարթակները տապալվել են, որովհետև չեն ունեցել քաղաքական այլընտրանքային բովանդակություն, ուժեղ հարթակ և օրակարգ: «Դեմոկրատական այլընտրանքը» ստանձնում է նոր գործընթացի պատասխանատվությունը ու մոտ օրերս կսկսի քաղաքական կոնսուլտացիաները: Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն: Միայն նոր իշխանությունը կարող է կանգնեցնել մահաբեր պատերազմը: Ի գործ:
Վաղը երեկոյան մեր կուսակցության գրասենյակում տեղի կունենա «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նիստը, որից հետո սկսելու ենք քաղաքական կոնսուլտացիաների շարք: Հայաստանում նոր որակի ընդդիմություն ունենալն անհրաժեշտություն է, եթե ուզում ենք շատ մոտ ապագայում տուն ուղարկել «քայլող արկածախնդիրների» իշխանությանը: Մենք սկսում ենք…
ԱՄՆ Կոնգրեսը վերանայել է թուրք- ամերիկյան հարաբերությունների հեռանկարին վերաբերող վերջին զեկույցի տեքստը՝ դրանից հանելով պնդումներն ու գնահատականները, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա: «Խմբագագրման» տակ են ընկել նաև նախագահ Բայդենի խոսքերը 1915-ի Ցեղասպանության վերաբերյալ: Շարեւնակեք պնդել, թե ԱՄՆ-ն «դեմոկրատական» Հայաստանի դաշնակիցն է «ավտորիտար» Թուրքիայի դեմ…
Այս շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը երկրորդ անգամ այցելում է Հայաստանի սահմանների մոտ գտնվող զորամասեր ու տալիս է՝ «ժամանակին և վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները» հրաման: Գտնվում ենք նոր էսկալացիայից «5 րոպե պակաս» ռեժիմում:
Ողբերգության վրա երբեք քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել չի կարելի: Մյուս կողմից, անհանդուրժելի է ամեն ինչ «փորձանքին» վերագրելը: Ընդամենն ամիսների ընթացքում՝ Սուրմալու, հրդեհ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում ու տասնյակ կործանված ճակատագրեր, ընտանիքներ: Երբ «փորձանքը» դառնում է «օրինաչափություն», ունենում է անուն՝ փնթի ու դիլետանտ իշխանություն, բարեփոխումների բացակայություն, կառավարման զրոյական մակարդակ…
ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից ստացել է Anka ԱԹՍ-ների լուրջ խմբաքանակ: Այս լուրը նրանց համար, ովքեր ասում են՝ «խեղճ» Արևմուտքը ո՞նց զենք տա ՀԱՊԿ անդամ Հայաստանին:
Արցախում արտահերթ ընտրությունների հարցը «օրակարգից դուրս է եկել»: Արցախի իշխանական էլիտային հաջողվել է կոնսենսուս ձևավորել: Հետաքրքիր է՝ այս փաստն ինչո՞ւ է անհանգստացնում Հայաստանի մերձիշխանական հատվածին:
ԼՂ-ն «Ավարայրի» սցենար սպասարկելու ռեսուրս չունի Արցախում արտահերթ ընտրությունների հնարավորության մասին Արթուր Թովմասյանի հայտարարությունը պրովոկացիա էր, որի հեռահար հետևանքը կարող է լինել ԼՂ նույնիսկ ֆորմալ սուբեկտության ոչնչացումը: Մնում է պարզել, թե ով է Թովմասյանին «հուշել» այս «գաղափարը»: Մոտավորապես նույն տրամաբանության մեջ երեկ «ծնվեց» և հերքվեց Ռուբեն Վարդանյանի հրաժարականի լուրը: Այստեղ խնդիրը մի փոքր ավելի բազմաշերտ է: Պարոն Վարդանյանը մի օր ստիպված թողելու է Արցախը ու խնդիրն այստեղ նրա անձնական որակները չեն. ԼՂ-ն «Ավարայրի» սցենար սպասարկելու ռեսուրս չունի, ըստ այդմ՝ Ռուբենը մի օր Արցախից հեռանալու է, որովհետև հազիվ թե ստանձնի այլ «առաքելության» իրականացում: Արցախը հայկական պետք է մնա, բայց հավատացեք՝ դրա ճանապարհն «Ավարայրը» չէ: