Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավոր…

Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն
Քիչ առաջ ավարտվեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց՝ եռօրյա ժամկետում մշակել նոր ընդդիմադիր հարթակի ստեղծման ու երկրում նոր իշխանության ձևավորման գործողությունների ծրագիր:
2018-ից հետո ընդդիմադիր հարթակները տապալվել են, որովհետև չեն ունեցել քաղաքական այլընտրանքային բովանդակություն, ուժեղ հարթակ և օրակարգ:
«Դեմոկրատական այլընտրանքը» ստանձնում է նոր գործընթացի պատասխանատվությունը ու մոտ օրերս կսկսի քաղաքական կոնսուլտացիաները:
Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական ֆիասկոն ակնհայտ կդառնա, եթե մենք դե ֆակտո ձևավորենք նոր իշխանություն:
Միայն նոր իշխանությունը կարող է կանգնեցնել մահաբեր պատերազմը:
Ի գործ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով