Author: Suren Surenyants

  • Հայաստանում ռացիոնալ ռուսական կողմնորոշումն արժեզրկվեց 2000-ականների սկզբին, երբ…

    Հայաստանում ռացիոնալ ռուսական կողմնորոշումն արժեզրկվեց 2000-ականների սկզբին, երբ մի հայտնի պարտկոմ՝ իր ներկայությամբ, «խցանեց» հայ- ռուսական հարաբերությունները: Արևմտականության տոտալ արժեզրկումը 2016- 17թթ-ի պատմություն է, երբ երկու օլիգարխների քսակների վրա նստած մարդիկ սկսեց «ելքեր» փնտրել ռուսական ճահճից…

  • Քիչ առաջ գրել էի այսօր նախատեսված Բայդեն- Զելենսկի հանդիպման մասին: Պարզվում է՝ …

    Քիչ առաջ գրել էի այսօր նախատեսված Բայդեն- Զելենսկի հանդիպման մասին: Պարզվում է՝ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաև այլ ուղղությամբ. Պեկինում նախագահ Սի Ցզինպինն ընդունել է Դմիտրի Մեդվեդևին, որը, ըստ չինական ԶԼՄ-ների, Չինաստանի նախագահին է փոխանցել Պուտինի «գաղտնի ուղերձը»:

  • Լիպարիտյանն այն սակավ մարդկանցից մեկն է, որ խոսքի ու մտքի շնորհիվ ես հավատում եմ…

    Լիպարիտյանն այն սակավ մարդկանցից մեկն է, որ խոսքի ու մտքի շնորհիվ ես հավատում եմ Հանրապետության ապագային
    Վերջին երկու օրերին ով չալարեց իր «հայուգենական հայրենասիրությունը» ցուցադրեց՝ թիրախավորելով Ժիրայր Լիպարիտյանին: Խղճում եմ այդ մարկանց, որովհետև չլսեցի որևէ փաստարկ, վարկած, որոնցով կասկածի տակ դրվեն հմուտ դիվանագետի, ճանաչված գիտնականի վերջին ելույթի թեզերը:
    Լիպարիտյանը Ռացիոնալ, Բանական Հայաստանի խոսնակներից մեկն է ու նրա դեմ վայրահաչոցները բացահայտում են այն խորքային պատճառները, որոնք՝ 1998-ից սկսած, հանգեցրեցին 44-օրյա մահաբեր պատերազմին ու մեր անփառունակ պարտությանը:
    Մի քանի շաբաթ առաջ տևական զրույց եմ ունեցել Լիպարիտյանի հետ, որի ավարտին նրան ասել եմ այն, ինչը հիմա հրապարակայնացնում եմ՝ նա այն սակավ մարդկանցից մեկն է, որի խոսքի ու մտքի շնորհիվ ես հավատում եմ Հանրապետության ապագային:

  • Գիտակցական մակարդակում ուզում եմ հաղթի Ֆրանսիայի հավաքականը, որովհետև այս թիմն ի…

    Գիտակցական մակարդակում ուզում եմ հաղթի Ֆրանսիայի հավաքականը, որովհետև այս թիմն ինստիտուցիոնալ առումով ամենակայացծն է Մունդիալում, էմոցիոնալ հարթության վրա ցանկանում եմ տեսնել հաղթած Մեսսիին՝ աշխարհի գավաթը գլխավերևում պարզած:
    Այ, այսպիսի կոնտրաստ…

  • Կարճ կասեմ` Խորվաթիան արժանի էր այս հաղթանակին։…

    Կարճ կասեմ` Խորվաթիան արժանի էր այս հաղթանակին։

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությանՔաղաքական խորհրդի հայտարարությունը 2022 թ…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության
    Քաղաքական խորհրդի
    հայտարարությունը
    2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել են  Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
    Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:
    Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:
    Ստեղծված ճգնաժամային իրավիճակը, մի կողմից՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության, Ռուսաստանի տարածաշրջանային կարողությունների սահմանափակման, Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված միջազգային կոնսոլիդացված ջանքերի բացակայության, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանության ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանք է:
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորապես համոզված է, որ Արցախի սուբեկտության նրա ժողովրդի անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքներ կարող են ստեղծվել բացառապես հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այդ համատեքստում՝ Ադրբեջանի ու ԼՂ դիալոգի շնորհիվ:
    Կարգավորման տեսլական և օրակարգ չունեցող իշխանությունը չի կարող սպասարկել նման բարդ օրակարգ, ինչի հետևանքով՝ Ադրբեջանի քաղաքականությունը գնալով ավելի սանձարձակ ու ագրեսիվ է դառնում:
    Նման օրհասական իրավիճակում անհրաժեշտ ենք համարում Հայաստանի արտաքին քաղաքականության հստակ օրակարգի ձևավորումը, արդյունավետության մեծացումը:
    Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է լուծի այս խնդիրը կամ հեռանա՝ ճանապարհ բացելով այնպիսի իշխանության ձևավորման համար, որը ներքին համակարգային բարեփոխումներ իրականացնելու և արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու պոտենցիալ ունի:
    Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության, Արցախի հայկականության ու անվտանգության հիմնական երաշխիքը՝ հարևան բոլոր երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է:
    Սա ելակետային դիրքորոշում է մեր կուսակցության համար:
    15. 12. 2022

  • Մոսկվայից՝ Վաշինգտոն. ընդհանուր ձևակերպումներ` առանց կոնկրետությանԱրտաքին կենտրո…

    Մոսկվայից՝ Վաշինգտոն. ընդհանուր ձևակերպումներ` առանց կոնկրետության
    Արտաքին կենտրոններից սկսել են արձագանքել Լաչինի միջանցքի փակմանը,
    •Ռուսական խաղաղապահ առաքելությունը այսօրվա տեղեկագրում միայն փաստել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ նշելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։
    ◇ Արձանագրենք, որ ռուսական կողմը շեշտը դրել է ճգնաժամի հաղթահարման ոչ թե ուժային, այլ դիվանագիտական- քաղաքական լուծման վրա: Դժվար չէ նկատել, որ առայժմ առաջընթաց չկա:
    • Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։
    ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս
    ◇ Վաշինգտոնի արձագանքն ավելի շատ նման է հորդորի, առայժմ չկան նշաններ, որ ամերիկյան վարչակազմը Բաքվի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու նպատակ ունի:
    • Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
    «Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։
    ◇ ԵՄ հայտարարությունն ամենահակասական է, ավելին՝ դրանում առկա են վտանգավոր շեշտադրումներ: Ուշադրություն դարձրեք՝ Բրյուսելը պահանջում է միջանցքի ոչ թե անվերապահ բացում, այլ դա փոխկսպակցում է «կողմերի երկխոսության և խորհրդակցությունների» հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ԵՄ-ում առնվազն լեգիտիմ են համարում Բաքվի «այլ մտահոգությունները», որոնք «կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։
    Ընդհանուր առմամբ՝ միջազգային արձագանքը ստանդարտ ձևակերպումների մակարդակի վրա է, ինչը թույլ չի տալիս ենթադրել, որ Բաքվի դեմ կիրառվելու է կոնկրետ գործիքակազմ:

  • https://youtu.be/s6_ZhhmIt1IԱլիևը չի վախենում ՌԴ–ի հետ բախումից․ Բաքուն մեծ խնդի…

    Ալիևը չի վախենում ՌԴ–ի հետ բախումից․ Բաքուն մեծ խնդիր է լուծում՝ փորձելով պարզել, ո՞րն է կարմիր գիծը

    Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր». Հյուր՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանց։ Հարցազրույցը վարում է Էլիզա Զախարյանը։
    Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝
    Քննարկում…

  • Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանու…

    Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի խորհրդարանական երեկվա բանավեճը նայեցի: Իշխանությանը մի «մաղթանք» ունեմ՝ ինչքան կարող եք իրականությունից կտրվեք, դրանով ձեր անկումը միայն արագացնում եք:

  • Նեյմարը պատմական ռեկորդ սահմանեց: Նա ազգային հավաքականում խփեց իր 77-րդ գնդակը՝ …

    Նեյմարը պատմական ռեկորդ սահմանեց: Նա ազգային հավաքականում խփեց իր 77-րդ գնդակը՝ այդ ցուցանիշով հավասարվելով լեգենդար Պելեին:
    Այնուամենայնիվ, ես մնում եմ իմ կարծիքին. Բրազիլիան, անշուշտ, բարձրակարգ թիմ է, բայց այս առաջնության բացարձակ ֆավորիտը չէ, եթե նույնիսկ ինտիրգային այս խաղում հաղթանակ տանի: