Author: Suren Surenyants

  • Քաղաքական նոր լուծումների անհրաժեշտությունԿաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայա…

    Քաղաքական նոր լուծումների անհրաժեշտություն
    Կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները կրկին հանդիպեն:
    Սա Մայր Աթոռի դիրքորոշումն է, որն, անշուշտ, հարգանքի արժանի է:
    Մյուս կողմից, քաղաքական կոնսոլիդացիայի երկու հիմնական հասցեատերերը՝ Նիկոլ Փաշինյանը ու խորհրդարանական ամենախոշոր ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, մերժել են երկխոսության գաղափարը:
    Ըստ այդմ, նախկին նախագահների հանդիպման ձևաչափն ինչ-որ իմաստով կորցրել է ակտուալությունը:
    Հիմա պետք է փնտրել քաղաքական այլ լուծումներ, որոնք մի կողմից, նպաստավոր միջավայր կապահովեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, մյուս կողմից՝ ներքաղաքական կայունությունը ապահովելու, ճգնաժամը կանխելու համար:

  • Ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս՝ ՍտեփանակերտիցԻ՞նչ մի դրական բան եք տեսնո…

    Ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս՝ Ստեփանակերտից
    Ի՞նչ մի դրական բան եք տեսնում Արցախի ԱԽ հայտարարության մեջ:
    Հայաստանից պահանջվում է երկու բան՝ գոյություն չունեցող բանակցային ձևաչափում Արցախի մասնակցության վերականգնում ու ԼՂ անկախության միջազգային ճանաչման օրակարգի հետապնդում:
    Երկուսն էլ անիրական օրակարգեր են, ընդ որում՝ անգամ մինչև 44-օրյա պատերազմը:
    Ստեփանակերտը իր պահանջները փաթեթավորում է «Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ» թեզով:
    Սա ոչ ադեկվատ քաղաքականության մաստեր կլաս է. դրա հիմնական միտքն այն է, որ Հայաստանը և Ղարաբաղը նույն ճակատագիրն ունեն:
    Անկարելի է լուրջ ընդունել այս մեսսիջը, եթե, իհարկե, Փաշինյանը չի ցանկանում՝ Արայիկ Հարությունյանի միջոցով, ալիբի ստեղծել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալելու համար:
    Ի դեպ, այս սցենարն ավելի սարսափելի է…

  • https://m.youtube.com/watch?v=dPm4c4St8IQ&feature=shareՀանրային քննարկում. Խ…

    Հանրային քննարկում. Խաղաղության պայմանագրի ստորագրումը չպետք է հատի մեր «կարմիր գծերը»

    📢 Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    https://bit.ly/3nKhZN6
    https://bit.ly/3tz3goN
    https://bit.ly/3vis6d5
    https://bit.ly/3v6c8Te
    https://bit.ly/3tMtjsN
    Հանրային հեռուստաընկերություն 2022
    Հեռ․ 010 653751
    Էլ․ հասցե։ lurer@1tv.am

  • Մնալու ենք մենակ՝ մեր խնդիրների ու ագրեսիվ հարևանների հետ. սթափության կոչԹերևս բ…

    Մնալու ենք մենակ՝ մեր խնդիրների ու ագրեսիվ հարևանների հետ. սթափության կոչ
    Թերևս բոլորս գիտակցում ենք, որ ուկրաինական պատերազմը թևակոխել է էսկալացիայի նոր փուլ:
    Երեկ Ռուսաստանը կլանեց Ուկրաինայի չորս շրջան, Կիևն էլ դիմեց ՆԱՏՕ-ին՝ «արագ ընթացակարգով» նրան անդամակցելու համար(«արագ ընթացակարգ» կոչվածն, իհարկե, հասկանալի չէ, եթե միևնույն է՝ պահանջվում է անդամ 30 երկրների կոնսենսուսը):
    Ինչ ասեմ՝ Հայաստանի համար նոր ռիսկեր են առաջանում: Մեզ քիչ ժամանակ է մնում, միջազգային գործընկերների օգնությամբ, հասնել հայ- ադրբեջանական և հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
    Կարող ենք ձև տալ, թե ոչինչ չենք հասկանում, այդ կարևոր խնդիրը զոհաբերել ներքաղաքական կոնյուկտուրային, գզվռտոցին: Ուղղակի մի քանի ամիս հետո ոչ Ռուսաստանը, ոչ արևմտյան երկրները մեր խնդիրներով զբաղվելու ժամանակ չեն ունենալու ու մնալու ենք մենակ՝ մեր խնդիրների ու ագրեսիվ հարևանների հետ:
    Չեմ վախեցնում, սթափության կոչ եմ անում:

  • https://youtu.be/qXEazJ5YLAIՔոչարյանը Ալեն Դելոն չի դառնա, ինչքան էլ վիրահատվի. …

    Քոչարյանը Ալեն Դելոն չի դառնա, ինչքան էլ վիրահատվի. Սուրեն Սուրենյանց

    #24News #Լուրեր #Հայաստանից #Նորություններ #Ուղիղ #Հենցհիմա #Armenia #News #Новости #24TV #Հարցազրույց
    Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում` https://t.me/twentyfournews
    Follow 24 TV on social platforms:
    Facebook: https://www.facebook.com/24news.am
    Instagram:…

  • https://medialab.am/238150/?fbclid=IwAR2-65pQynq97teWe_f7lpZ0J00wJ9KC2JXibXvw_sT…

    «Այս մեծամիտ, ամբարտավան կեցվածքը, որն ունի իշխանությունը, բացարձակապես չի նպաստում կոնսոլիդացիային». Սուրեն Սուրենյանց — MediaLab…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, քանի որ արդեն որոշ չափով հայտնի է, թե այդքան քննարկված հանդիպման ժամանակ ինչ են քննարկել հայկական երկու…

  • Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչինԼևոն Տեր-Պետրոսյանի հա…

    Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին
    Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը դիտեցի:
    Հայ իրականության բացառիկ ադեկվատ, պետական օրակարգը քաղաքական կոնյուկտուրայից վեր դասող եզակի պետական այր է:
    Այսօր Առաջին նախագահը թերևս վերջին ջիգն էր գործադրում՝ քաղաքական էլիտային, մտավորականությանը, հասարակությանը բացատրելու, որ ինստիտուցիոնալ խաղաղությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը մեր պետությունը փրկելու միակ միջոցն է:
    Եթե հապաղենք, ամիսներ անց այս հորդորը գուցե այլևս հասցեատեր չունենա:
    Գիտեմ՝ այս գրառումից հետո, ինձ կրկին «լևոնական» են համարելու: Փույթ չէ, նույնիսկ պատվաբեր է, որովհետև «լևոնականությունն» այլևս նույնանում է բանականության, ռացիոնալության, քաղաքական ռեալիզմի հետ ու քիչ աղերս ունի կոնկրետ անձի, նրա քաղաքական հավակնությունների հետ:
    Գոնե այս անգամ պետք է անսալ Տեր-Պետրոսյանի սթափեցնող կոչին:

  • Ես չգիտեմ՝ երեկվա հայտարարությամբ ինչ խնդիր են լուծել ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատն…

    Ես չգիտեմ՝ երեկվա հայտարարությամբ ինչ խնդիր են լուծել ԱՄՆ ու Ֆրանսիայի դեսպանատները: Արդյո՞ք կարող ենք հասկանալ, որ ամերիկյան միջնորդությունը հաջողությամբ չի պսակվում, թե՞ խնդիրը Հայաստանի հասարակությանը զիջումների հակելն է՝ խուճապ առաջացնելով:

  • Հոկտեմբերի 6-ին, Պրահայում Փաշինյան — Էրդողան հանդիպում Երևանը չի բացառում: Սա պ…

    Հոկտեմբերի 6-ին, Պրահայում Փաշինյան — Էրդողան հանդիպում Երևանը չի բացառում: Սա պոզիտիվ լուր է, որովհետև հայ- թուրքական դիալոգն էապես կարող է փոքրացնել նոր պատերազմի ռիսկերը:

  • Ես իսկապես կարևոր եմ համարում Նենսի Փելոսիի երևանյան այցը, եթե մենք սպասումների …

    Ես իսկապես կարևոր եմ համարում Նենսի Փելոսիի երևանյան այցը, եթե մենք սպասումների ռացիոնալ, իրական նշաձող սահմանենք: Բայց երբ նույն Փելոսին այցի ավարտին գրում է, թե «Հայաստանը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև պայքարում», հասկանում եմ, որ բուն խնդիրն ոչ այնքան Հայաստանն է կամ նույնիսկ՝ Ադրբեջանը(իհարկե, գնահատելի է Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը), որքան «ավտոկրատիայի» ամերիկյան ձևակերպման տակ ընկնող Ռուսաստանի ու Իրանի դուրսմղումը տարածաշրջանից:
    Ամերիկյան արտաքին քաղաքականության համար ռեժիմների հատկանիշները հարյուրերորդական նշանակություն ունեն, դոմինանտ են կոնկրետ շահերը ու այս պարագայում «գաղափարական» բառաֆոնդը վստահաբար աղերս չունի հայ- ադրբեջանական կոնֆլիկտի հետ ու վերաբերում է միջազգային գլոբալ հակադրության տեղայնացմանը մեր տարածաշրջանում, որի մի «ճակատն» էլ, անկախ իր կամքից, դարձել է Հայաստանը…