Author: Suren Surenyants

  • Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայիԱյսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաք…

    Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի
    Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
    Օգոստոսի սկզբի էսկալացիային նախորդել էր հենց նման իրադարձություն:
    Բոլոր հիմքերը կան պնդելու, որ առաջիկա օրերին Ադրբեջանը գնալու է նոր էսկալացիայի, այն անգամ գուցե՝ Արցախը զինաթափելու կամ խաղաղության պայմանագրի գործընթացն արագացնելու նպատակով:
    Բրյուսելի բանակցային ռաունդն, ըստ էության, անարդյունք է եղել, Բաքվի համար նպաստավոր է նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին ռուսական զինուժի անհաջողություններ է արձանագրում Ուկրաինայում:
    Հայաստանի իշխանությունը դարձյալ լռում է…

  • «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքեր…

    «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքերը վերափոխել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Թերևս, այս տողերը գրելիս՝ Բաբայանը իրեն պատկերացրել է Կրեմլում՝ միջուկային զենքի կիրառման որոշումից «5 րոպե պակաս» ռեժիմում:

  • ՔՊ պատմգամավորն ասում է՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունա…

    ՔՊ պատմգամավորն ասում է՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունաքարային հարցերում: Մյուս կողմից, երկու օր առաջ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրի «պարամետրերի մշակման» հարցը:
    Երկու պնդումները դժվար են համադրվում:

  • Լիզ Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բր…

    Լիզ Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բրիտանիայի երրորդ կին վարչապետը Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։

  • Երեկ կրկին նոր «հեղափոխության» առաջնորդն ինձ էր հիշել, հիմա էլ՝ Մանվել Փարամազյա…

    Երեկ կրկին նոր «հեղափոխության» առաջնորդն ինձ էր հիշել, հիմա էլ՝ Մանվել Փարամազյանին պաշտպանելու առիթով: Այ, ընկեր ջան, սեպտեմբերի 21-ին բան չմնաց, դու Նիկոլին հեռացրու, ես ու Մանվելը մի ընտրության հարց մի կերպ «հորով- մորով» կանենք: Բայց գլխից ասեմ. եթե Նիկոլը սեպտեմբերի 22-ին վարչապետ մնաց, ստիպված եմ լինելու արձանագրել, որ Նիկոլի իշխանությունն ուժեղացնող հեղափոխական իմիտացիա ես արել:

  • Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյ…

    Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան, ենթադրելի է, որ Մոսկվայում հոգնել են Փաշինյանի հետ աշխատելուց կամ առնվազն՝ նրա իշխանությունը պահպանելու համար մեծ գին են ուզում:

  • Հավաքվեցին Բրյուսելում, կարևոր հայտարարություն հնչեց Մոսկվայից Բրյուսելում «քննա…

    Հավաքվեցին Բրյուսելում, կարևոր հայտարարություն հնչեց Մոսկվայից
    Բրյուսելում «քննարկումը ծավալուն էր, քննարկումը հեշտ չէր»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Փաշինյանը, իհարկե՝ չբացելով փակագծեր:
    Շառլ Միշելը երեկ ասել է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։
    Սա, թերևս, երեկվա հանդիպման հիմնական արդյունքն է, սակայն այստեղ էլ առաջանում են բազմաթիվ հարցեր` արդյո՞ք հայ- ադրբեջանական հարաբերությունները ու հաշտեցման գործընթացը տարանջատվում է ԼՂ խնդրից, այդ մասին հիշատակում լինելո՞ւ է պայմանագրում, թե՞ ոչ:
    Մյուս խնդիրն այն է, որ բրյուսելյան գործընթացը Մոսկվայի կողմից որակվում է «կեղծ նախաձեռնություն»: Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած կոշտ հռետրորաբանությանը՝ Մոսկվայում ինչ-որ իմաստով ճիշտ են, որովհետև Բրյուսելում, ըստ էության, պայմանավորվածությունները վերաբերում են օրակարգի, որի թիվ մեկ շահառուն այս պահին Ռուսաստանն է:
    Ու պատահական չէ, որ երեկ՝ չնայած բոլորի ուշադրությունը սևեռված էր Բրյուսելին, ավելի առարկայական հայտարարություն հնչեց Մոսկվայից:
    Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է արձանագրել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրի շուրջ. Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ «ամենամոտ ապագայում աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կձևակերպվեն»։ Ակնհայտորեն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման կամ Սյունիքով նախատեսվող ճանապարհի գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի «եվրասիական» ակտիվացման հետ:

  • https://m.youtube.com/watch?v=_8gCdHKKru4&feature=shareՊուտինը Փաշինյանից փո…

    Պուտինը Փաշինյանից փորձում է միջանցք պոկել․ հանդիպման «դաբրոն» կա, իսկ ՀՀ–ի վրա ահռելի ճնշումներ են

    Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր». Հյուր՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց: Հարցազրույցը վարում է Էլիզա Զախարյանը։
    Բաժանորդագրվեք Noyan Tapan TV ալիքին եւ դիտեք մեր բոլոր հաղորդումները հետեւյալ խորագրերում՝
    Քննարկում
    http…

  • «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»Այս իշխ…

    «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»
    Այս իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակների գաղափարական, տրամաբանական շարունակությունն է՝ շարունակ պնդում են հին համակարգի տարբեր սեգմենտների քարոզիչները:
    Այս մարդիկ մոռանում են, որ «հայկական Թերմիդորի» առաջնորդների(Քոչարյան, Սարգսյան) օրինակով՝ չորս տարի շարունակ Փաշինյանն ու նրա թիմը պայքարում են Երրորդ հանրապետության հիմքերի դեմ:
    Մոռանում են նաև, որ նախապատերազմյան Նիկոլը ոչ թե արժանապատիվ խաղաղության օրակարգի(Լևոն Տեր- Պետրոսյան), այլ «ոչմիթիզականության»(Քոչարյան, Սարգսյան) կրող էր, որի «լուսապսակը» դարձավ «Արցախը Հայաստան է և վերջ» անհեթեթությունը:
    Քոչարյան- Սարգսյան զույգի քարոզիչները զուր են զարմանում նաև Նոյեմբերի 9-ի վրա, որովհետև իրենց կոալիցիոն գործընկերոջ «ոչմիթիզական» հոխորտանքն դեռ 100 տարի առաջ ծնել էր նման նվաստացում՝ Ալեքսանդրապոլի կապիտուլյացիայի տեսքով:
    … «Ոչմիթիզականները», որպես կանոն, վերջում ունենում են ճնճղուկի «հեզություն»:

  • Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Ալիևի հանդիպելու են Բրյուսելում՝ չնայած նշված ժամկետ…

    Օգոստոսի 31-ին Փաշինյանն ու Ալիևի հանդիպելու են Բրյուսելում՝ չնայած նշված ժամկետում մոսկովյան հանդիպման մասին ավելի վաղ անոնսավորել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը: Ինչո՞ւ Բրյուսելը՝ Մոսկվայի փոխարեն, աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությո՞ւն, թե՞ Մոսկվայի ու Բրյուսելի ջանքերի որոշակի համադրում: Առայժմ չունենք այս հարցերի պատասխանները: