Հավաքվեցին Բրյուսելում, կարևոր հայտարարություն հնչեց Մոսկվայից
Բրյուսելում «քննարկումը ծավալուն էր, քննարկումը հեշտ չէր»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Փաշինյանը, իհարկե՝ չբացելով փակագծեր:
Շառլ Միշելը երեկ ասել է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։
Սա, թերևս, երեկվա հանդիպման հիմնական արդյունքն է, սակայն այստեղ էլ առաջանում են բազմաթիվ հարցեր` արդյո՞ք հայ- ադրբեջանական հարաբերությունները ու հաշտեցման գործընթացը տարանջատվում է ԼՂ խնդրից, այդ մասին հիշատակում լինելո՞ւ է պայմանագրում, թե՞ ոչ:
Մյուս խնդիրն այն է, որ բրյուսելյան գործընթացը Մոսկվայի կողմից որակվում է «կեղծ նախաձեռնություն»: Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած կոշտ հռետրորաբանությանը՝ Մոսկվայում ինչ-որ իմաստով ճիշտ են, որովհետև Բրյուսելում, ըստ էության, պայմանավորվածությունները վերաբերում են օրակարգի, որի թիվ մեկ շահառուն այս պահին Ռուսաստանն է:
Ու պատահական չէ, որ երեկ՝ չնայած բոլորի ուշադրությունը սևեռված էր Բրյուսելին, ավելի առարկայական հայտարարություն հնչեց Մոսկվայից:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է արձանագրել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրի շուրջ. Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ «ամենամոտ ապագայում աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կձևակերպվեն»։ Ակնհայտորեն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման կամ Սյունիքով նախատեսվող ճանապարհի գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի «եվրասիական» ակտիվացման հետ:

Թողնել պատասխան