Author: Suren Surenyants

  • Ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին. Փելոսիի այցի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացու…

    Ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին. Փելոսիի այցի վերաբերյալ
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան գալու փաստը:
    Սա կարևոր այց է, մանավանդ, որ նման մակարդակի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա առաջին անգամ է գալիս Հայաստան:
    Մյուս կողմից, որևէ այց չի կարելի միֆականացնել:
    Լուրջ պետություններն ու գործիչներն ունենում են օրակարգեր:
    Փելոսին, անշուշտ, հայանպաստ գործունեություն ծավալել է, բայց նա հաստատապես Հայաստան գալիս է ամերիկյան օրակարգով ու նաև այս այցը ծառայեցնելու է իր կուսակցության ընտրական շահերին:
    Հիմա, շատ կարևոր է, որպեսզի այս կարևոր այցելությանը պաշտոնական Երևանը պատրաստվի իր օրակարգով, կարողանա ռացիոնալ քաղաքական զրույց վարել Փելոսի հետ՝ հայ- ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, մեր արտաքին քաղաքականության հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ:
    Կարճ ասած՝ ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին ու միստիկ դրսևորումներին, հակառակ պարագայում՝ Փելոսիի այցը կարող է նույնիսկ ռիսկեր ծնել՝ Հայաստանը դարձնելով ռուս- ամերիկյան գլոբալ հակադրության հերթական հարթակներից մեկը:

  • Ո՞ր դավադիր սցենարիստը խրամատը նաև Երևանի կենտրոն բերեց՝ ամլացնելով զինվորի թիկո…

    Ո՞ր դավադիր սցենարիստը խրամատը նաև Երևանի կենտրոն բերեց՝ ամլացնելով զինվորի թիկունքը և դեռ ինչքա՞ն է պետությունը արնաքամ լինելու Փաշինյան/ Քոչարյան սիմբիոզի ճիրաններում…

  • https://fb.watch/fvCvfbr3it/Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ | ՈՒՂԻՂ | Պետրոս Ղա…

    Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ | ՈՒՂԻՂ | Պետրոս Ղազարյանը Քրիստիննե…

    28K views, 82 likes, 36 loves, 160 comments, 42 shares, Facebook Watch Videos from Լուրեր: Պետրոս Ղազարյանը Քրիստիննե Գրիգորյանի, Սուրեն Սուրենյանցի և Դավիթ Խաժակյանի հետ քննարկում է սահմանային…

  • Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայիԱյսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաք…

    Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի
    Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։
    Օգոստոսի սկզբի էսկալացիային նախորդել էր հենց նման իրադարձություն:
    Բոլոր հիմքերը կան պնդելու, որ առաջիկա օրերին Ադրբեջանը գնալու է նոր էսկալացիայի, այն անգամ գուցե՝ Արցախը զինաթափելու կամ խաղաղության պայմանագրի գործընթացն արագացնելու նպատակով:
    Բրյուսելի բանակցային ռաունդն, ըստ էության, անարդյունք է եղել, Բաքվի համար նպաստավոր է նաև այն հանգամանքը, որ վերջին օրերին ռուսական զինուժի անհաջողություններ է արձանագրում Ուկրաինայում:
    Հայաստանի իշխանությունը դարձյալ լռում է…

  • «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքեր…

    «Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա»,- Պուտինի հայտնի խոսքերը վերափոխել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Թերևս, այս տողերը գրելիս՝ Բաբայանը իրեն պատկերացրել է Կրեմլում՝ միջուկային զենքի կիրառման որոշումից «5 րոպե պակաս» ռեժիմում:

  • ՔՊ պատմգամավորն ասում է՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունա…

    ՔՊ պատմգամավորն ասում է՝ Փաշինյանն ու Ալիևը դեռ համաձայնության չեն եկել անկյունաքարային հարցերում: Մյուս կողմից, երկու օր առաջ Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Հայաստան- Ադրբեջան խաղաղության պայմանագրի «պարամետրերի մշակման» հարցը:
    Երկու պնդումները դժվար են համադրվում:

  • Լիզ Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բր…

    Լիզ Թրասը դարձավ պահպանողականների չորրորդ վարչապետը 2015 թվականից ի վեր և Մեծ Բրիտանիայի երրորդ կին վարչապետը Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։

  • Երեկ կրկին նոր «հեղափոխության» առաջնորդն ինձ էր հիշել, հիմա էլ՝ Մանվել Փարամազյա…

    Երեկ կրկին նոր «հեղափոխության» առաջնորդն ինձ էր հիշել, հիմա էլ՝ Մանվել Փարամազյանին պաշտպանելու առիթով: Այ, ընկեր ջան, սեպտեմբերի 21-ին բան չմնաց, դու Նիկոլին հեռացրու, ես ու Մանվելը մի ընտրության հարց մի կերպ «հորով- մորով» կանենք: Բայց գլխից ասեմ. եթե Նիկոլը սեպտեմբերի 22-ին վարչապետ մնաց, ստիպված եմ լինելու արձանագրել, որ Նիկոլի իշխանությունն ուժեղացնող հեղափոխական իմիտացիա ես արել:

  • Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյ…

    Երբ Ռուսաստանը հայկական միջավայրում ակտիվացնում է իր էմիսարներին՝ Ռուբեն Վարդանյան, Կարեն Կարապետյան, ենթադրելի է, որ Մոսկվայում հոգնել են Փաշինյանի հետ աշխատելուց կամ առնվազն՝ նրա իշխանությունը պահպանելու համար մեծ գին են ուզում:

  • Հավաքվեցին Բրյուսելում, կարևոր հայտարարություն հնչեց Մոսկվայից Բրյուսելում «քննա…

    Հավաքվեցին Բրյուսելում, կարևոր հայտարարություն հնչեց Մոսկվայից
    Բրյուսելում «քննարկումը ծավալուն էր, քննարկումը հեշտ չէր»,- կառավարության այսօրվա նիստում ասել է Փաշինյանը, իհարկե՝ չբացելով փակագծեր:
    Շառլ Միշելը երեկ ասել է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։
    Սա, թերևս, երեկվա հանդիպման հիմնական արդյունքն է, սակայն այստեղ էլ առաջանում են բազմաթիվ հարցեր` արդյո՞ք հայ- ադրբեջանական հարաբերությունները ու հաշտեցման գործընթացը տարանջատվում է ԼՂ խնդրից, այդ մասին հիշատակում լինելո՞ւ է պայմանագրում, թե՞ ոչ:
    Մյուս խնդիրն այն է, որ բրյուսելյան գործընթացը Մոսկվայի կողմից որակվում է «կեղծ նախաձեռնություն»: Ամբողջ խնդիրն այն է, որ չնայած կոշտ հռետրորաբանությանը՝ Մոսկվայում ինչ-որ իմաստով ճիշտ են, որովհետև Բրյուսելում, ըստ էության, պայմանավորվածությունները վերաբերում են օրակարգի, որի թիվ մեկ շահառուն այս պահին Ռուսաստանն է:
    Ու պատահական չէ, որ երեկ՝ չնայած բոլորի ուշադրությունը սևեռված էր Բրյուսելին, ավելի առարկայական հայտարարություն հնչեց Մոսկվայից:
    Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է արձանագրել Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերաբացման խնդրի շուրջ. Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ «ամենամոտ ապագայում աշխատանքային խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կձևակերպվեն»։ Ակնհայտորեն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման կամ Սյունիքով նախատեսվող ճանապարհի գործընթացը սերտորեն կապված է Ադրբեջանի «եվրասիական» ակտիվացման հետ: