⚡️⚡️⚡️ Պաղեստինի ճանաչումն արդարացված քայլ է
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը:
Այս որոշումն ինքնին ողջունելի է ու միանգամայն տրամաբանական է հարցադրումը՝ իսկ ի՞նչ էր տալու չճանաչումը Հայաստանին, մանավանդ, որ Իսրայելը Հայաստանի համար բացահայտ թշնամական պետություն է, ըստ իս՝ 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակի հիմնական ճարտարապետը:
Այս որոշման համատեքստում նաև իմիջային խնդիր կա. այսօր ամոթալի է կանգնել Իսրայելի ցեղասպան քաղաքականությունը սատարողների կողքին:
Այլ խնդիր է, որ այս միանգամայն ռացիոնալ որոշումը կարծես չի տեղավորվում Հայաստանի գործող իշխանության՝ Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու վարքագծի համատեքստում:
Բայց կոնտրաստի պարզանանումը Փաշինյանի և նրա շրջապատի խնդիրն է:
Արդյո՞ք Պաղեստինի ճանաչումը պայմանավորված է նաև Փաշինյան- Էրդողան հեռախոսազրույցով:
Գուցե:
Բայց սրանից պատկերը չի փոխվում. Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումն արդարացված քայլ է: