Author: Suren Surenyants

  • Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներովhttps://y…

    Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներով
    https://youtu.be/CjA-NS_LNtU?si=wc9v41IDTB3QumRK

    Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը

    Ուժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։
    Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես…

  • Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում …

    ⚡️⚡️⚡️Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։ Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն…

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/6PaYkrxeznU?si=YEXeJSPTZvrlrJwTՎիլայեթ կամ Գո…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/6PaYkrxeznU?si=YEXeJSPTZvrlrJwT

    Վիլայեթ կամ Գուբերնիա, լավ տարբերակ այլևս չունենք. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթո…

    ⚡️⚡️⚡️Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն
    Արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թիրախավորում է Եկեղեցուն ու Վեհափառին, հունիսի 27-ին ռազմական ներխուժում է տեղի ունեցել Վեհարան, երկու Սրբազաններ, ազդեցիկ գործարար, ԱԺ պատգամավոր, զոհվածի ծնող, տասնյակ մարդիկ են կալանավորված ու ռեպրեսիվ մեքենան շարունակում է «անխափան» աշխատել:
    Այսպես շարունակվելու է, քանի դեռ օրակարգ թելադրողն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը գործում է անարդյունավետ արձագանքողի դերում:
    Փաշինյանն այնքան սահմանադրական կարգավորում և օրենք է խախտել ու երկիրը տանում է այնպիսի մեծամասշտաբ աղետի, որ խորհրդարանական ընդդիմության կողմից իմպիչմենտի գործընթաց չհարուցելը համարվելու է հանցավոր անգործություն:
    «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց նախաձեռնել է, ստեղծված ճգնաժամի պարագայում միանգամայն անհասկանալի է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
    Եթե անգամ վերապահումները հասկանալի էին երեկ, մի քանի օր առաջ, ապա ԱԺ այսօրվա խայտառակ իրադարձություններից հետո ընդդիմությունը երկու ճանապարհ ունի՝ նախաձեռնել իմպիչմենտ կամ վայր դնել մանդատները
    Իմպիչմենտի գործընթացը, նույնիսկ եթե այն փաստացի չի հանգեցնի գործող վարչապետի հեռացմանը, Հայաստանի ընդդիմության համար կարող է դառնալ կարևոր քաղաքական գործիք՝ միաժամանակ մոբիլիզացիոն, գաղափարական, ռազմավարական և տեղեկատվական առումով։
    Մի խոսքով, ընդդիմությունը կարող է խաղալ «առաջին համարով»:
    Նման գործընթացով՝ ընդդիմությունն, առաջին հերթին, կվերադարձնի քաղաքական նախաձեռնությունը, մի բան, որն էապես կհարվածի իշխանության ռեպրեսիվ «հզորությանը»:
    Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ իմպիչմենտը, արդյունավետ մարտավարության և քաղաքական ծրագրի առկայության պարագայում, կարող է կոնսոլիդացնել հասարակության «ցրված» բողոքի ալիքը:
    Սա նաև առիթ է՝ մեկ ամբողջական փաստաթղթում ամբողջացնելու Փաշինյանի կողմից կատարված բոլոր հանցագործությունները, Սահմանադրության, պետական շահերի դեմ կատարված ոտնձգությունները:
    Իմպիչմենտի գործընթացը կարող է ի չիք դարձնել Փաշինյանի իշխանության շուրջ առկա միջազգային լոյալության պատրանքը, եթե ընդդիմությունը կարողանա մեր արտաքին գործընկերների համար փաստագրել իշխանությունների ապօրինությունները։
    Իմպիչմենտի գործընթացը նաև միջոց է, որը խթանելու է խոշորացման գործընթացն ընդդիմադիր դաշտում՝ նպաստելով մի քանի ուժեղ բևեռների ինստիտուցիոնալ կայացմանը:
    Նման գործընթացները, որպես կանոն, նպաստում են հանրային, մասնագիտական, սոցիալական տարբեր սեգմենտների համախմբմանը:
    «Հայաստան» խմբակցության վերապահումներից մեկն այն է, որ միայն համաժողովրդական շարժմամբ է հնարավոր հասնել իմպիչմենտի:
    Միանգամայն ճիշտ է, սակայն ոչ թե պետք է մերժել իմպիչմենտը՝ համաժողովրդական շարժման բացակայության հետևանքով, այլ պետք է այն գեներացնել՝ Փաշինյանի իմպիչմենտին հասնելու համար:
    Հիմա բոլոր նախադրյալներն առկա են:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Последний акт авантюрной политики ПашинянаСогласно ряду международных экспертных…

    ⚡️⚡️⚡️Последний акт авантюрной политики Пашиняна
    Согласно ряду международных экспертных источников, в последние месяцы активно обсуждается модель, предложенная США, призванная урегулировать вопрос транспортного сообщения между Арменией и Азербайджаном.
    Вашингтон представил план, согласно которому сообщение между Азербайджаном и Нахичеванью может проходить по территории Армении, однако без предоставления экстерриториального статуса.
    Технический контроль над этим маршрутом предполагается передать не какому-либо государству, а нейтральной частной или международно признанной логистической компании — например, американской.
    Это предложение США — не просто попытка решения транспортной задачи. Оно направлено на перераспределение баланса сил в регионе. С его помощью Вашингтон стремится ослабить влияние России и Ирана.
    Хотя официального подтверждения со стороны США не поступало, имеются достаточные основания полагать, что эти сведения достоверны.
    Во-первых, ещё год назад тогдашний заместитель госсекретаря США Джеймс О’Брайен активно продвигал этот проект.
    Вполне возможно, что администрация Дональда Трампа унаследовала данный курс от демократов, тем более что Запад не справляется с задачей сдерживания России в Украине и, по крайней мере, не прочь создать для Москвы новые очаги напряжённости в других регионах.
    Во-вторых, разъяснение армянского МИД по поводу этих сообщений больше напоминает косвенное их подтверждение.
    И, наконец, третий важный сигнал поступил из Анкары.
    Несмотря на то, что Армения изначально выступала против так называемого «Зангезурского коридора», в настоящее время проявляет большую гибкость в вопросах участия в экономической интеграции, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, не раскрывая деталей.
    Не менее важна и внутриполитическая динамика в самой Армении.
    Похоже, Никол Пашинян намерен реализовать завершающий этап переориентации внешнеполитического курса страны, выведя Армению из российской сферы влияния.
    Именно с этим связаны его последние репрессивные действия: чтобы «переварить» собственную авантюру, он стремится подавить все очаги внутреннего сопротивления.
    Турция ожидает, что между Арменией и Азербайджаном будет подписано соглашение, удовлетворяющее законные требования Баку, добавил Эрдоган.
    Эти слова не случайны. Фактическим куратором вышеупомянутого проекта является Турция, которая, используя возможные армяно-азербайджанские договорённости (мирный договор, транспортный маршрут), формирует предпосылки для вытеснения России из региона.
    Пашинян, который сегодня делает ставку на поддержку Эрдогана, в ближайшей перспективе выведет Армению из ОДКБ, потребует вывода российских военных баз и пограничных войск.
    Этот шаг будет представлен как «курс на суверенитет» и «историческое примирение с соседями», но на деле он не имеет ничего общего ни с настоящим суверенитетом, ни с устойчивым миром.
    Армения могла бы претендовать на сбалансированные решения в отношениях с Азербайджаном и Турцией, если бы опиралась на мобилизацию внутренних ресурсов и была встроена в чёткую систему безопасности.
    Теперь же Вашингтон, Анкара и Баку требуют от Пашиняна прямо противоположного — в результате чего Армения покидает российскую орбиту и оказывается в положении турецкого вассала.
    Останется ли Россия безучастной, или предпримет ответные действия?
    Этот вопрос остаётся открытым, поскольку ответ на него зависит от множества глобальных факторов — хода войны в Украине, состояния российско-американских отношений и др.
    Тем не менее, если Россия действительно уйдёт, Армения в кратчайшие сроки рискует превратиться в подчинённую территорию азербайджано-турецкого тандема.
    В конечном счёте, Алиев не стремится к подлинному миру.
    Если бы у него было искреннее желание урегулировать конфликт, армяно-азербайджанское противостояние завершилось бы давно — по крайней мере после аннексии Карабаха.
    Чтобы понять, что ждёт Армению после возможного полного ухода России, достаточно перечитать вчерашнее выступление Алиева.
    Продолжение следует👇

  • Փաշինյանի արկածախնդրության վերջին արարըԸստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրն…

    ⚡️⚡️⚡️Փաշինյանի արկածախնդրության վերջին արարը
    Ըստ որոշ միջազգային փորձագիտական աղբյուրների, վերջին ամիսներին շրջանառվում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված մի մոդել, որը կոչված է լուծելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապի հաստատման հարցը:
    Վաշինգտոնը հանդես է եկել այն առաջարկով, ըստ որի՝ կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև կարող է իրականացվել Հայաստանի տարածքով, սակայն՝ առանց էքստերիտորիալ իրավասության։
    Այդ ճանապարհի տեխնիկական վերահսկողությունը պետք է վստահվի ոչ թե որևէ պետության, այլ չեզոք, մասնավոր կամ միջազգային հեղինակություն ունեցող լոգիստիկ ընկերության, օրինակ՝ ամերիկյան կառույցի։
    ԱՄՆ-ի առաջարկը պարզապես տրանսպորտային հարցի լուծում չէ. այն միտված է վերակառուցել տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը։ Դրա միջոցով Վաշինգտոնը փորձում է սահմանափակել Ռուսաստանի և Իրանի հնարավոր ազդեցությունը:
    Թեև այս լուրը Վաշինգտոնի կողմից պաշտոնապես չի հաստատվել, այնուամենայնիվ՝ կան հիմքեր դրանց արժանահավատությանը հավատալու:
    Նախ, տակավին մեկ տարի առաջ, ԱՄՆ նախկին վարչակազմի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով:
    Շատ հնարավոր է, որ Թրամփի վարչակազմը որդեգրել է դեմոկրատների այս կուրսը, մանավանդ, որ Արևմուտքը չի կարողանում զսպել Ռուսաստանին Ուկրաինայում և առնվազն դեմ չէր լինի, որ այլ տարածաշրջաններում Մոսկվայի համար «գլխացավանք» ստեղծվի:
    Մյուս կողմից, տարածվող լուրերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ պարզաբանումն ավելի շատ հաստատում է դրանք:
    Եվ վերջապես, այս համատեքստն ամբողջացնող արձագանք կա Անկարայից:
    Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։
    Պակաս կարևոր չէ ներքաղաքական զարգացումների դինամիկան Հայաստանում:
    Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը մտադիր է ձեռնամուխ լինել Հայաստանի ստրատեգիական կողմնորոշման փոփոխության, երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու վերջին արարին:
    Դրանով են պայմանավորված նրա վերջին ռեպրեսիաները. իր արկածախնդրությունը «մարսելու» համար՝ նա պետք է վերացնի դիմադրության բոլոր կենտրոնները:
    Թուրքիան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի համաձայնագիր, որը կբավարարի Բաքվի օրինական պահանջները, ասել է Էրդողանը:
    Սրանք պատահական խոսքեր չեն. վերը նկարագրված նախագծի պատրոնը Թուրքիան է, որը հայ- ադրբեջանական հնարավոր պայմանավորվածություններով( խաղաղության պայմանագիր, միջանցք) նախադրյալները է ստեղծում՝ տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման համար:
    Փաշինյանը, ով հիմա ապավինում է Էրդողանի աջակցությանը, Հայաստանը դուրս կդնի ՀԱՊԿ-ից, կպահանջի ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի դուրսբերումը Հայաստանից:
    Փաշինյանը սա կմատուցի «ինքնիշխանականության» օրակարգով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտվելու փաստով, բայց ակնհայտորեն հնարավոր այս զարգացումը կապ չունի ոչ Հայաստանի ինքնիշխանության և ոչ էլ՝ խաղաղության հետ:
    Հայ- ադրբեջանական, հայ- թուրքական հարաբերություններում Հայաստանը ինչ-որ բալանսավորված լուծումներ կարող էր ակնկալել, եթե ներքին ռեսուրսների մոբիլիզացիա աներ և անվտանգային կոնկրետ համակարգում լիներ:
    Հիմա, Վաշինգտոնը, Անկարան, Բաքուն Փաշինյանից պահանջում են անել ճիշտ հակառակը, ինչի հետևանքով՝ Հայաստանը ռուսական ուղեծրից հայտնվելու է թուրքական վասալիտետի տակ:
    Արդյո՞ք ռուսները լուռ կհեռանան, թե՞ հակազդեցություն ցույց կտան:
    Այս հարցի պատասխանը չունենք, որովհետև դա կախված է գլոբալ մի քանի գործընթացներից՝ ուկրաինական պատերազմ, ռուս- ամերիկյան հարաբերություններ և այլն:
    Այնուամենայնիվ, եթե ռուսները հեռանան, ապա Հայաստանն արագ վերածվելու է ադրբեջանա- թուրքական ենթապետության:
    Ի վերջո, Ալիևը տրամադրված չէ խաղաղության:
    Եթե նա նման ցանկություն ունենար, հայ- ադրբեջանական հակամարտությունը արագ ավարտված կլիներ, առնվազն՝ Ադրբեջանի կողմից Արցախը կլանելուց հետո:
    Որպեսզի պատկերացնենք, Ռուսաստանի ամբողջական դուրսմղումից հետո, ի՞նչ է սպասվում Հայաստանին, կարելի է ևս մեկ անգամ ընթերցել Ալիևի երեկվա ելույթը:
    Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Ալիևն երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը:
    Շարունակությունը👇

  • Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ մի…

    ‼️‼️‼️Կրկնվի՞ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը
    «Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական, մեկ բռունցք դառնալու ժամանակը», — նշել է ազատազրկված Սամվել Կարապետյանն՝ իր աջակիցների բազմամարդ երթի օրը:
    «Սկզբունքորեն նոր ուժի» թեզն ամենակարևորն էր այդ օրվա ակցիայի համատեքստում, հատկապես, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական համակարգում տեսանելի վակուում է՝ չնայած մեծ աղմուկին:
    Շատերը կարծում են՝ Կարապետյանը կարող է կրկնել Իվանիշվիլիի ֆենոմենը:
    Բիձինա Իվանիշվիլին՝ խոշոր ձեռնարկատեր և բազմամիլիարդատեր, 2012թ-ին հանկարծակի մտավ վրացական քաղաքական դաշտ, հիմնեց «Վրացական երազանք»-ը և վեց ամիս անց ընտրություններում փոխեց ուժային բալանսը՝ ստեղծելով մի իշխանություն, որը պահպանվում է մինչ այսօր:
    Ինքնին հասկանալի է, որ միայն քսակի գործոնը չի կարող երաշխավորել Իվանիշվիլիի ֆենոմենի կրկնությունը:
    Դրա համար անհրաժեշտ է առնվազն ևս երկու բաղադիչի առկայություն:
    Դրանցից մեկը՝ բիզնեսի սոցիալական պատասխանատվության ամրագրումն է:
    Այգիների, կենդանաբանական այգու, մարզադաշտերի վերականգնում, տասնյակ միլիոն լարի արժողությամբ առողջապահական և կրթական ծրագրեր՝ այս ամենը Իվանիշվիլիին ներկայացրեց ոչ թե «հեռավոր օլիգարխի», այլ «հայրենադարձ մեծահարուստի» կերպարով, որը «գրպանի» հաշվին լուծում է պետության սոցիալական խնդիրները։
    Սամվել Կարապետյանը նույնպես աչքի է ընկել Հայաստանում բազմաթիվ բարեգործական ձեռնարկներով, սակայն խիստ անհրաժեշտ է դրանք ու նոր նախաձեռնություներն ամրապնդել սոցիալական կոնկրետ բաղադիչով:
    Երկրորդը, որն անհրաժեշտ է որակապես նոր ուժի ձևավորման համար, դա իդեոլոգիկ բաղադրիչն է:
    Բիձինայի պարագայում՝ դա կոնսերվատիվ–պոպուլիստական օրակարգն էր, ի՞նչ են առաջարկելու Սամվել Կարապետյանն ու նրա կողմնակիցները:
    Այս հարցադրումը խիստ սկզբունքային է, որովհետև բիզնեսի սոցիալական դեմքն ու քաղաքական ծրագիրը կարող են հանրային կոնսոլիդացիայի խթան հանդիսանալ, նոր թիմի ձևավորման ազդակ դառնալ:
    Այս հարցերի պատասխանները դեռ չունենք ու դա, թերևս, օրինաչափ է, որովհետև քաղաքական հեռանկարի հարցն այս պահին ատորադասվում է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը վերացնելու պահանջով:
    Մյուս կողմից, Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող շարժումը դեռ չի հաղթահարել «էլիտարիզմը», ինչի հետևանքով մինչև վերջ չի «բացվել» հասարակության համար:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մեկնաբանություն 5-րդ ալիքին https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLSՌուս…

    Մեկնաբանություն 5-րդ ալիքին
    https://youtu.be/5hPUjFL8XR4?si=y-KSRmI_ge7RZcLS

    Ռուսներին հանում են Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհից. ԱՄՆ-ի առաջարկը՝ Երևան-Բաքու սեղանին

    #միջանցք #5tv
    Ոչ պաշտոնական լուրերով՝ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանը չի վերահսկելու: Քարնեգի հիմնադրամը տեղեկություններ ունի, որ Փաշինյանը…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/027tlJxp1Ok?si=ZbsuNnEo63Y5…

    Հրատապ եթեր. Որտեղ է դրված Փաշինյանի «ժուչոկը»

    «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունը՝ հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանը …

    Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունը՝ հանցագործության մասին
    Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր տրանսֆորմացիա է ապրում. նրա յուրաքանչյուր ելույթ դառնում է ինքնախոստովանություն՝ հանցագործության մասին:
    Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ
    «Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։
    Վարչապետն ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, սակայն այն չի կարող բացահայտվել կամ օգտագործվել քաղաքական հայտարարություններում:
    Եթե Փաշինյանն ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունն օգտագործում է Եկեղեցու կամ առանձին հոգևորականների դեմ հրապարակային հայտարարություններում, սա արդեն սահմանադրական նորմերի խախտման հստակ նշան է, մասնավորապես՝ խտրականության արգելքի և Եկեղեցի-պետություն փոխադարձ չմիջամտության սկզբունքի խախտում:
    Էլ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը նախաքննության որևէ գաղտնիքի հասանելիության իրավունք չունի՝ ինչքան էլ այս կամ այն կառույցը գործում է վարչապետի ենթակայությամբ:
    Լավ, ենթադրենք, Բագրատ և Միքայել Սրբազանները, պետական մարմինների կարծիքով՝ կասկածվել են հանցագործություն կատարելու մեջ և գտնվել են ԱԱԾ օպերատիվ վերահսկողության ներքո:
    Այդ դեպքում, հարուցված քրեական գործերի հետ ի՞նչ աղերս ունի, օրինակ, Կաթողիկոսի կուսակրոնության հարցը ու ինչո՞ւ է Փաշինյանի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն «քիթը խոթել» այդ տիրույթ:
    Սահմանադրական ու իրավական տեսանկյունից Փաշինյանի տվյալ հայտարարությունը կարող է գնահատվել որպես խնդիր, որը պարունակում է իշխանության չարաշահման և խտրականության տարրեր:
    ԱԱԾ-ն իրավունք չունի վերահսկելու Կաթողիկոսի կամ որևէ այլ հոգևորականի կուսակրոնությունը կամ անձնական կյանքը։
    Նման գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավական նորմերին, որոնք երաշխավորում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունն ու կրոնի ազատությունը։
    Հետևաբար՝ Կաթողիկոսի կուսակրոնությունը չի կարող լինել ԱԱԾ-ի օրինական օպերատիվ վերահսկողության ներքո, և նման միջամտությունը Սահմանադրության և մարդու իրավունքների բացահայտ խախտում է:
    Հենց այդ հանցագործության մասին էր ինքնխոստովանում Փաշինյանը՝ երկու օր առաջ…
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-