Author: Suren Surenyants

  • «Փյունիկի» պատմական հաղթանակը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխ…

    «Փյունիկի» պատմական հաղթանակը
    Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները:
    Սա պատմական հաղթանակ է` այն իմաստով, որ «Փյունիկը» եվրոպական հեղինակավոր մրցաշարում հաղթել է կարգով բավականին ուժեղ թիմի։

  • https://radar.am/hy/news/politics-2515293586/Հայ-թուրքական հարաբերությունների կա…

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բերելու է նոր պատերազմի ռիսկերի նվազման

    Քաղաքական կամքը կա, բայց հաշտեցման համար շատ երկար ժամանակ է պետք, հեշտ գործընթաց չէ, ամեն դեպքում, խոսում ենք երկու թշնամական պետությունների հարաբերությունների մասին։

  • Եթե չենք ուզում լրիվ մանրադրամ դառնալ… Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս Ա…

    Եթե չենք ուզում լրիվ մանրադրամ դառնալ…
    Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է Ուկրաինա ռուսասկան ներխուժման նպատակը, որն արդեն կատարվել է, այն է, որպեսզի Ռուսաստանի հետ հաշվի նստեն իրապես, ինչպես` Սովետական Միության հետ։
    Մեդվեդեւի այս հայտարարությունն, իհարկե, հակադրության մեջ է մտնում ռուսական պաշտոնական մի քանի վարկածների հետ, դրանք էին` նացիզմի դեմ պայքարը, Դոնբասի ժողովրդի պաշտպանությունը եւ այլն։
    Իհարկե, շատերը Մեդվեդեւի տելեգրամյան գրառումները համեմատում են Ռամզան Կադիրովի հայտարարությունների հետ, բայց այս դեպքում` Ռուսաստանի նախկին նախագահը, իմ կարծիքով, միանգամայն անկեղծ է։
    Նա, ըստ էության, խոսում է նոր բազմաբեւեռ աշխարհի, Սառը պատերազմի մասին` գծագրելով նաեւ աշխարհագրական այն տարածությունը, որտեղ գործելու է ռուսական ազդեցությունը։
    Կարծում եմ` պարզ է, թե Մեդվեդեւի ներկայացրած միանգամայն իրական աշխարհում որտեղ է “գծագրված” Հայաստանի տեղը։ Ու եթե չենք ուզում ամբողջովին մանրադրամ դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում, ապա օր առաջ պետք է կարգավորեք մեր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

  • Թե բա` մեզ փախստականի կարգավիճակ է պետք, որ կարողանանք վերադառնալ Շուշի ու Հադրո…

    Թե բա` մեզ փախստականի կարգավիճակ է պետք, որ կարողանանք վերադառնալ Շուշի ու Հադրութ։ Ախր, ես բողոքավոր այս խմբի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպել եմ ու հասկացել եմ, որ նրանցից ոմանց համար փախստականի կարգավիճակը “շենգեն վիզայի” համար “կանաչ լույս” է…

  • Ճապոնիայի նախկին վարչապետ Սինզո Աբէ։ Հերթական պետական գործիչը, ով դարձավ զազրելի…

    Ճապոնիայի նախկին վարչապետ Սինզո Աբէ։ Հերթական պետական գործիչը, ով դարձավ զազրելի ահաբեկչության զոհ։ Ընդ որում, սա արտառոց իրադարձություն է Ճապոնիայի կյանքում, որտեղ զենքի գործադրմամբ հանցագործությունները շատ քիչ են։
    Տեղի ունեցած ոճրագործությունը եւս մեկ ազդակ է, որ գլոբալ մակարդակում միավորվեն ջանքերը` քաղաքականության մեջ, պետությունների հարաբերություններում բռնությամբ հարցեր լուծելու դեմ։

  • Ռուսաստանի դեսպանատան անհեթեթ հայտարարության դեմ հանդես եկող իշխանամերձ գործիչնե…

    Ռուսաստանի դեսպանատան անհեթեթ հայտարարության դեմ հանդես եկող իշխանամերձ գործիչներին մի հարց տամ` չե՞ն ուզում Փաշինյանից պարզել, թե ինչո՞ւ Հայաստանի սուբեկտությունը նման արագությամբ գահավիժեց…

  • Երբ նախկին իշխանության հանրապետական ազդեցիկ գործիչը հայերի ու թուրքերի “գենետիկ …

    Երբ նախկին իշխանության հանրապետական ազդեցիկ գործիչը հայերի ու թուրքերի “գենետիկ անհամատեղելիության” թեզն է գեներացնում, հասկանում ես, թե ինչու երկիրը կանգնեց նման աղետի առջեւ…

  • Մեր ամառանոցի հայկական անկյունը)))…

    Մեր ամառանոցի հայկական անկյունը)))

  • Պետության մոդեռնիզացիայի պահանջՎարչապետն անոնսավորում է, թե հաջորդ տարվա հունվար…

    Պետության մոդեռնիզացիայի պահանջ
    Վարչապետն անոնսավորում է, թե հաջորդ տարվա հունվարի 1-ից կունենանք աշխատավարձի, թոշակի, նպաստների բարձրացում։
    Դա, իհարկե, լավ է, բայց բավարար միջոց չէ տոտալ գնաճի, ԵՏՄ-ում ամենաբարձր գործազրկության համատեքստում։ Կառավարությունը գուցե ի վիճակի չէ սոցիալական աջակցության հասցեական ծրագրեր իրականացնել, բայց ճգնաժամի պայմաններում պարտավոր է կատարել բյուջետային ծախսերի կրճատումներ, մասնավորապես` պետական համակարգում, վարել այնպիսի քաղաքականություն, որի հետեւանքով չտուժի տնտեսության այն սեգմենտը, որը զբաղված է արտահանմամբ։ Առհասարակ` անհրաժեշտ է ձեռնամուխ լինել պետական համակարգի, տնտեսության արմատական բարեփոխումներին, պետության մոդեռնիզացիային, հակառակ պարագայում` աշխատավարձի, կենսաթոշակի աննշան բարձրացումը նմանվելու է գնաճի փոխհատուցման, այն էլ` ուշացումով։

  • Նոր դատախազ. ի՞նչ սպասելԱննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Իշխանութ…

    Նոր դատախազ. ի՞նչ սպասել
    Աննա Վարդապետյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Իշխանությունների կադրային քաղաքականության մասին, մեղմ ասած, դրական կարծիք չունեմ։
    Բայց այս պարագայում երկու հանգամանքի վրա շեշտադրում անեմ.
    ա) Նիկոլ Փաշինյանն ուժեղացնում է իշխանության ուղղահայացը, ինչը դրական չեմ համարում, որովհետև անձնիշխանության տխուր հետեւանքներն արդեն տեսել ենք,
    բ) դրական է, որ գլխավոր դատախազի պաշտոնն առաջին անգամ կին է զբաղեցնում։ Գուցե այս հանգամանքը փոխի այս կառույցի հանդեպ հանրային բացասական ընկալումը։
    Ինչեւէ, կանխակալ կարծիք չհայտնեմ ու հուսամ, որ Աննա Վարդապետյանի ընտրությունը դատախազության խորքային ռեֆորմի ազդակ կլինի։