Եթե չենք ուզում լրիվ մանրադրամ դառնալ… Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս Ա…

Եթե չենք ուզում լրիվ մանրադրամ դառնալ…
Ռուսաստանի նախկին նախագահ, ներկայումս ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը նշել է Ուկրաինա ռուսասկան ներխուժման նպատակը, որն արդեն կատարվել է, այն է, որպեսզի Ռուսաստանի հետ հաշվի նստեն իրապես, ինչպես` Սովետական Միության հետ։
Մեդվեդեւի այս հայտարարությունն, իհարկե, հակադրության մեջ է մտնում ռուսական պաշտոնական մի քանի վարկածների հետ, դրանք էին` նացիզմի դեմ պայքարը, Դոնբասի ժողովրդի պաշտպանությունը եւ այլն։
Իհարկե, շատերը Մեդվեդեւի տելեգրամյան գրառումները համեմատում են Ռամզան Կադիրովի հայտարարությունների հետ, բայց այս դեպքում` Ռուսաստանի նախկին նախագահը, իմ կարծիքով, միանգամայն անկեղծ է։
Նա, ըստ էության, խոսում է նոր բազմաբեւեռ աշխարհի, Սառը պատերազմի մասին` գծագրելով նաեւ աշխարհագրական այն տարածությունը, որտեղ գործելու է ռուսական ազդեցությունը։
Կարծում եմ` պարզ է, թե Մեդվեդեւի ներկայացրած միանգամայն իրական աշխարհում որտեղ է “գծագրված” Հայաստանի տեղը։ Ու եթե չենք ուզում ամբողջովին մանրադրամ դառնալ ռուս-թուրքական հարաբերություններում, ապա օր առաջ պետք է կարգավորեք մեր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով