Author: Suren Surenyants

  • Հայտարարություն Սիրելի հայրենակիցներ, Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայա…

    Հայտարարություն
    Սիրելի հայրենակիցներ,
    Օրերս Գագիկ Ծառուկյանը հանրությանը ներկայացրեց «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության նախաբանը։
    Սա մեր քաղաքական կյանքի շրջադարձային դրվագ է․ առաջին անգամ ձևավորվող լայն քաղաքական և հասարակական համախմբումը կառուցվում է ոչ թե պաշտոնների ու կադրերի, այլ գաղափարի ու ծրագրի շուրջ։
    Այս նոր մոտեցումը կարող է դառնալ ազգային քաղաքական մշակույթի կարևոր շրջադարձ։
    Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները չափազանց խորն են, որպեսզի դրանց դիմակայենք միայն իշխանություն–ընդդիմություն հակադրության տրամաբանությամբ։
    Մեզ անհրաժեշտ է այլընտրանք՝
    ● այլընտրանք պառակտմանը, որը տասնամյակներով թուլացրել է մեր պետականությունը,
    ● այլընտրանք սխալ օրենքներին ու որոշումներին, որոնք թունավորում են հասարակական միջավայրը,
    ● այլընտրանք խաղաղության այն մոդելին, որն անպատասխանատու որոշումների ու միակողմանի զիջումների տրամաբանության դաշտում է,
    ● և վերջապես՝ այլընտրանք անվտանգային այն քաղաքականությանը, որը թողել է Հայաստանը առանց հուսալի դաշնակիցների։
    «Առաջարկ Հայաստանին» ծրագրի միջոցով փորձ է արվում ձևավորել ազգային օրակարգ, որն ուղղված է ոչ թե առկա խնդիրները կարկատելուն, այլ դրանց խորքային լուծումներին։
    Սա առաջարկ է հասարակությանը՝ մասնակցել ոչ միայն ծրագրի քննարկմանը, այլև իրական համատեղ աշխատանքին։
    Որպես «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար՝ ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և հայտարարում մեր մասնակցության պատրաստակամությունը։
    Մենք կարևորում ենք, որ թիմի ձևավորումը հիմնված լինի արժանավորության(մերիտոկրատիա), մասնագիտական կարողությունների և գաղափարական համոզվածության վրա։
    Միայն այս կերպ կարող է ստեղծվել ոչ թե ձևական, այլ իրական այլընտրանք։
    Այսօր Հայաստանին պետք է ընտրություն՝
    ● ոչ թե հին սխալների և նոր վտանգների միջև,
    ● այլ հստակ ձևակերպված և կենսունակ այլընտրանքի օգտին։
    Հարգանքով՝
    Սուրեն Սուրենյանց
    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ
  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/pxNeVWKT2BE?si=kTzjrEQ2y9XbZNGDՓաշինյ…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/pxNeVWKT2BE?si=kTzjrEQ2y9XbZNGD

    Փաշինյանը խանդավառվել է Մոլդովայի «խաղի կանոններից».ըստ Սուրենյանցի՝ երկու սցենար է հնարավոր

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ին…

    🔥TRIPP-ը ձև է, «միջանցքը»՝ սպառնալիք.
    Խնդիրը ոչ թե անվան շուրջ է, այլ Հայաստանի ինքնիշխանության ու Սյունիքի անվտանգության
    Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն հայտարարել է.
    «Համաձայնեցված անունը՝ TRIPP ուղին է, Ադրբեջանում ինչ ուզում են՝ թող ասեն։ Սրանից հետո ինչքան ասեն «Զանգեզուրի միջանցք», իմացեք, սա Հայաստանի մասին չէ»։
    Բայց իրականությունը բոլորովին այլ է․
    ● Փաշինյանը փաստացի ընդունում է, որ Ադրբեջանը TRIPP-ը շարունակելու է կոչել «Զանգեզուրի միջանցք» ու միջազգային հարթակներում չի ստանալու որևէ հակազդեցություն։ Սա նշանակում է՝ Հայաստանի պետական նարատիվը հերթական անգամ զիջվում է Բաքվին։
    ● Հակասություններն իրականում անվան շուրջ չեն․ խոսքը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մասին է։ Ով է վերահսկելու ճանապարհը, ինչ կարգավիճակով է այն գործելու. հենց այստեղ է թաքնված վտանգը։
    ● Հայ- ադրբեջանական ուժային անհավասարության պայմաններում սա բերելու է երկու սցենարի․
    ա) Փաշինյանը նորից գնալու է միակողմանի և վտանգավոր զիջումների,
    բ) տարբեր ընկալումները անխուսափելիորեն հանգեցնելու են ռազմական էսկալացիայի։
    Այս ամենը նման է déjà vu-ի․ Փաշինյանը նույն սխալն արեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի հարցում։ Նրա կամայական մեկնաբանություններն ըմբռնում չգտան Մոսկվայում, Բաքվում, այլ մայրաքաղաքներում: Փաշինյանի քաղաքականությունն ու առաջացած փակուղին, ի վերջո, հանգեցրեցին Արցախի կործանմանը:
    Այսօր նույն մոդելը կրկնվում է Սյունիքում։ Փաշինյանի պատրանքները նախապատրաստում են ազգային աղետի հաջորդ փուլը։
    Կրկնում եմ՝ սա «անվան խնդիր» չէ, սա պետականության գոյաբանական խնդիրն է։
    Եթե Հայաստանը շարունակի ապավինել պատրանքների վրա կառուցված քաղաքականությանը, վաղը մենք կանգնելու ենք Սյունիքի կորստի իրական վտանգի առաջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մոտ 5 րոպեանոց տեսանյութ է` մոլդովական ընտրությունների սցենարի մասին, որը կարող …

    Մոտ 5 րոպեանոց տեսանյութ է` մոլդովական ընտրությունների սցենարի մասին, որը կարող է գործել Հայաստանում:
    https://youtu.be/RF21LB0o3B8?si=1PAUY_Nj-os7DtJ3

    Պուտինը չի մաքրելու մեր տան աղբը

    Անդրադարձ է կատարվել Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններին: Դրանք ուշագրավ են այն առումով, որ այնտեղ ներդրված մոդելը կարող է կիրառվել Հայաստանում՝ ընդդիմությանը չեզոքացնելու նպատակով:

  • Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ Նի…

    ⚡️ Փաշինյանի «վստահությունը»՝ քաղաքական ցանկությո՞ւն, թե՞ մանդատ կեղծելու ազդակ
    Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարացնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»։
    Սակայն սա ոչ թե ժողովրդի կամքի արձանագրում է, այլ իշխանության քաղաքական ցանկություն։
    ՔՊ-ն փորձում է սեփական օրակարգը ներկայացնել որպես համաժողովրդական պատվեր՝ մոռանալով, որ 2021-ին մանդատը ստացել էր այլ ծրագրի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, պետական բարեփոխումներ և անվտանգության նոր համակարգ։
    Այդ ամենը փաստացի տապալվել է։
    Ավելին՝ Փաշինյանի առաջ քաշած այս այսպես կոչված «խաղաղության օրակարգի» հեղինակը ժողովուրդը չէ։
    Նրա իրական հեղինակները Բրյուսելում և Վաշինգտոնում նստած պաշտոնյաներն են, ինչպես նաև Իլհամ Ալիևը, ում պահանջներին հետևողականորեն ենթարկվում է Հայաստանի իշխանությունը։
    Փաշինյանը պարզապես փորձում է արտաքին ճնշումները և պարտադրանքները ներկայացնել որպես ժողովրդի կամք։
    Այսպիսով, Փաշինյանի «ինքնավստահությունը» բխում է ոչ թե հասարակական վստահությունից, այլ ոչ մրցունակ ընդդիմության գոյությունից․ քաղաքական դաշտում առայժմ չկա այն ուժը, որը կձևավորի մրցունակ օրակարգ ու կդառնա իրական հակակշիռ իշխանությանը։
    Ուստի Փաշինյանի ուղերձը միաժամանակ և քարոզչական հնարք է, և մանդատը ամեն գնով(անգամ՝ կեղծված ընտրություններով) «երկարացնելու» պատրաստակամության ակնարկ։
    Եթե ընդդիմությունը շարունակի մնալ մասնատված ու անգործուն, իշխանության «քաղաքական ցանկությունը» կվերածվի իրականության։
    Ժամանակն է ձևավորել մրցունակ քաղաքական կենտրոն՝ այլընտրանքային ծրագրերով, որը կարող է հաղթահարել 2021-ից հաստատված ստատուս-քվոն:
    Միայն այդ ճանապարհով է հնարավոր վիժեցնել Փաշինյանի մտադրությունները:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» …

    Մի հարցազրույցի հետքերով. Փաշինյանը կամ «շիշ բռնող» է փոխում, կամ «շիշը կախում» է Ալեն Սիմոնյանի գլխին…

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/JXtOAxWVOXg?si=pKp35cRD_F-l…

    Հրատապ եթեր. Փաշինյանի ապշեցուցիչ խոստովանությունը ՄԱԿ ամբիոնից

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

  • Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում Մոլդովայում ավարտված խորհրդարանակ…

    🗳️ Մոլդովայի սցենարը կարող է կրկնվել Հայաստանում
    Մոլդովայում ավարտված խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ժողովրդավարության դիմակի տակ հաստատել միակուսակցական կառավարում։
    Նախագահ Մայա Սանդուի թիմը հաղթեց ոչ թե իրական մրցակցության շնորհիվ, այլ կիրառելով պարզ հնարք․ հասարակությունը բաժանվեց «արևմտամետների» և «ռուսամետների» միջև, իսկ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ, որ խանգարում էր իշխանությանը, պիտակվեց որպես «օտար գործակալ» ու դուրս մղվեց քաղաքական գործընթացից։
    Այս ընտրությունները դարձան ոչ թե գաղափարների պայքար, այլ իշխանության վերարտադրության միջոցառում։
    «Ռուսական միջամտության» պատրվակը ծառայեց որպես համընդհանուր զենք ընդդիմության դեմ՝ թույլ տալով կառավարությանը վերահսկել ընտրական դաշտը։
    Հայաստանում նույն գործիքը վաղուց է կիրառվում։
    Նիկոլ Փաշինյանի թիմը կառուցում է իշխանության պահպանման ռազմավարություն հակառուսականության վրա։
    Հասարակության բևեռացումը նրանց ձեռքին դարձել է իշխանական օրինականության միակ աղբյուրը, իսկ ընդդիմադիրների մի մասը, կամա, թե ակամա, «ջուր» է լցնում իշխանության «ջրաղացին»՝ շարունակելով սպասել Մոսկվայի «հաղթական զանգին»՝ փոխանակ ձևավորելու ինքնուրույն քաղաքական օրակարգ։
    Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի Ազգային ժողովի ընտրություններում մենք կտեսնենք մոլդովական նույն սցենարը․
    ● իշխանությունը կշարունակի մոբիլիզացնել իր կողմնակիցներին՝ «հակառուսական թշնամանքի» հիման վրա,
    ● ընդդիմադիրներին կպիտակի «օտար գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն»,
    ● իսկ ընտրությունները կվերածվեն իշխանության պահպանման գործիքի, ոչ թե ազատ մրցակցության։
    Մոլդովան մեզ համար հստակ նախազգուշացում է․ եթե ընդդիմությունը չձևավորի լայն, ինքնուրույն, ներպետական օրակարգ և շարունակի ապավինել արտաքին ուժերին, ապա Հայաստանը կհայտնվի նույն ծուղակում։
    Այդ դեպքում ժողովրդավարությունը վերջնականապես կվերածվի իշխանության վերարտադրության եղանակի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը Վ…

    🚨 Չորս օրում՝ չորս սպանություն․ պետությունը դադարել է կատարել իր առաքելությունը
    Վերջին չորս օրում արդեն չորրորդ սպանությունն է Հայաստանում։
    Վերջին դեպքը՝ Կապանում․ 37-ամյա Յուրի Մարգարյանը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց և, ցավոք, գիտակցության չգալով մահացել։
    Սա այլևս առանձին դեպքերի շարք չէ․ սա հասարակական անվտանգության համակարգային կոլապս է։
    Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու գույքը, նշանակում է՝ այն դադարել է իրականացնել իր հիմնական առաքելությունը։
    🔴 Հիմնական պատճառները․
    1️⃣ ՆԳ նախարարն ու ոստիկանության ղեկավարությունը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոններին։ Նրանց հրաժարականը պարտադիր է՝ որպես նվազագույն քաղաքական պատասխանատվություն։
    2️⃣ Իրավապահ համակարգը վերածվել է իշխանության քաղաքական սպասարկուի։ Այդ պատճառով հանցավորությունը մնում է անպատիժ ու անկասելի։
    3️⃣ Իշխանության ներսում իշխող դիլետանտիզմը տարածվել է նաև իրավապահ մարմինների վրա՝ կտրուկ իջեցնելով դրանց աշխատանքի որակը։
    Վերջին սպանությունների այս շարքը պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին ողբերգություններ, այլ որպես ահազանգ, որ Հայաստանում ձևավորվել է ազգային անվտանգության նոր սպառնալիք՝ ներքին անկառավարելիություն։
    Եթե այս ճգնաժամին անհապաղ քաղաքական լուծում չտրվի, այն անխուսափելիորեն վերածվելու է խորացող սոցիալական աղետի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարա…

    ⚽️ «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսեդիադին» և գլխավորեց Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը
    Առաջին կեսում խաղը ծանր էր, պահերը քիչ էին, բայց երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց:
    Յամալի խաղադաշտ մտնելուց հետո թիմի խաղում հայտնվեց թարմություն ու սրություն։
    Նրա արագությունն ու տեխնիկան բացեցին տարածքներ, և «Բարսան» սկսեց ավելի վտանգավոր ու վստահ հարձակվել։
    Այս հաղթանակը ցույց տվեց երկու բան․
    1️⃣ «Բարսելոնան» կարողանում է ճկուն փոխել տակտիկան և հաղթել նույնիսկ բարդ իրավիճակներում։
    2️⃣ Երիտասարդ Յամալը արդեն իսկ դառնում է թիմի գլխավոր հարձակողական գործիքը՝ ապագայի հսկայական ներուժով։
    Այս պահին «Բարսան» առաջատար է💪🔵🔴
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-