Author: Suren Surenyants

  • Ճեպազրույց ԱԺ-ում` խորհրդարանական լսումներից առաջhttps://youtu.be/zIOMlBaEXyg?si…

    Ճեպազրույց ԱԺ-ում` խորհրդարանական լսումներից առաջ
    https://youtu.be/zIOMlBaEXyg?si=hfkEsi3kqXkZVUK6

    Իմպիչմենտը իշխանությանը թուլացնելու միջոց է, որն արդյունք կտա հանրային ճնշման դեպքում. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Թրամփի մեսիջը․ աջակցություն Ուկրաինային, բայց բեռը՝ Եվրոպայի վրա ԱՄՆ նախագահ…

    🇺🇦 🇷🇺 🇪🇺 🇺🇸 Թրամփի մեսիջը․ աջակցություն Ուկրաինային, բայց բեռը՝ Եվրոպայի վրա
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան, Եվրոմիության աջակցությամբ, կարող է վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված բոլոր տարածքները։
    Նա վստահ է, որ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության պայմաններում «սկզբնական սահմանները» շատ իրական տարբերակ են։
    Թրամփը նաև Ռուսաստանի պատերազմը անվանել է «թղթե վագրի» դրսևորում։
    Սակայն այս հայտարարության մեջ կա կարևոր երկակիություն․
    1️⃣ Մի կողմից՝ սա ուժեղ քաղաքական ու հոգեբանական աջակցություն է Ուկրաինային։
    2️⃣ Մյուս կողմից՝ Թրամփը, դիտորդի դիրքից հանդես գալով, Ուկրաինայի ճակատագրի հիմնական պատասխանատվությունը դնում է Եվրոպայի վրա։
    Իմ գնահատմամբ՝
    ● Ուկրաինայի համար սա քաջալերող է, բայց նաև հուշում է, որ առանց ԵՄ վճռական աջակցության ԱՄՆ-ը լիարժեք չի ներգրավվի։
    ● Ռուսաստանի համար սա վտանգավոր ազդակ է՝ ինչպես հռետորական, այնպես էլ տնտեսական․ Թրամփի գնահատականը խոցելիության մասին թուլացնում է Մոսկվայի հեղինակությունը։
    ● Եվրոպայի համար սա լուրջ ճնշում է․ իրապես հարց է հարուցվում՝ պատրաստվա՞ծ է արդյոք Բրյուսելը կրել ռազմաքաղաքական ու տնտեսական այն բեռը, որը նրան առաջարկվում է։
    📌 Կարճ ասած՝ Թրամփի ուղերձը միաժամանակ և՛ աջակցություն է Ուկրաինային, և՛ մեսիջ Եվրոպային․ «Ձեր անվտանգության համար դուք եք վճարելու»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը Մերձավանում հնչած կրակոցների հետև…

    🟥 Ովքե՞ր չկանխեցին Մերձավանի արյունալի միջադեպը
    Մերձավանում հնչած կրակոցների հետևանքով զոհվեց Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանը։
    Սա արդեն երկրորդ ծանր միջադեպն է, որը կարճ ժամանակում տեղի է ունենում նույն համայնքում։
    Սա վկայում է, որ պետությունը չի կարողացել կանխել բռնության սրընթաց աճը և վերահսկել իրավիճակը։
    ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
    Ավելի կարևոր է պատասխան տալ հարցին՝ ինչ կանխարգելիչ քայլեր պետք է ձեռնարկվեին, ովքեր էին պարտավոր դրանք իրականացնել և ինչու չիրականացրին։
    Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով դեպքին, ըստ էության, շեշտադրել է վենդետայի վարկածը՝ փորձելով այն ներկայացնել որպես տեղական թշնամանքի շարունակություն։
    Սակայն նման մեկնաբանությունը չի վերացնում իշխանության քաղաքական պատասխանատվությունը։
    Քանի դեռ պետությունը չի ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, ապա յուրաքանչյուր ողբերգություն վերածվում է իշխանության ձախողման։
    Փաշինյանի արձագանքի տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում հնարավոր են կադրային փոփոխություններ՝ ներառյալ ՆԳ նախարարի կամ ոստիկանապետի պաշտոնանկությունը։
    Սակայն իրական լուծումը միայն պաշտոնանկությունը չէ․ անհրաժեշտ են խորքային քաղաքական և համակարգային հետևություններ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց AntiFake TV-ինhttps://youtu.be/VPds7WfGUYU?si=BqEWcGD9tOHUHJswԵրեք ն…

    Հարցազրույց AntiFake TV-ին
    https://youtu.be/VPds7WfGUYU?si=BqEWcGD9tOHUHJsw

    Երեք նախագահները կարող են կալանավորվել. Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տվել. Սուրեն Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հարցազրույց Aysor TV-ինhttps://youtu.be/UaC-wuPVRDs?si=CjyAUHF1jtGJ3RrVՓաշինյանի…

    Հարցազրույց Aysor TV-ին
    https://youtu.be/UaC-wuPVRDs?si=CjyAUHF1jtGJ3RrV

    Փաշինյանին առաջին անգամ հասկացնում են՝ իր նավը կխորտակեն. Սուրեն Սուրենյանց

    2008-2025 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
    2008-2025 © Все права защищены. Aysor.am использование материалов без ссылки запрещено:
    2008-2025 © All rights reserved. Aysor.am The use of materials…

  • Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր Նիկոլ Փաշինյանը, …

    ⚡️⚡️⚡️Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր
    Նիկոլ Փաշինյանը, նախկին նախագահներին ուղղված իր հարցով, ներքաղաքական բանավեճը տարավ այնպիսի հարթություն, որը կարող է վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։
    Նրա խոսքերը՝ «Եթե ես եմ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել, բա ինչո՞ւ 2018-ին 18 տարեկան հայ զինվորը գտնվում էր ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», ներքաղաքական վիճաբանության ձևով հնչեցին որպես Բաքվի քարոզչության բառացի կրկնություն։
    Այս ձևակերպմամբ Հայաստանի վարչապետը փաստորեն ընդունում է Ադրբեջանի գլխավոր պնդումը, թե Հայաստանը «բռնազավթել է Ադրբեջանի տարածքները»։
    Փաստացի, Փաշինյանը ոչ միայն խեղաթյուրում է ԼՂ հարցը, այլև Հայաստանի դեմ միջազգային հարթակներում ցուցմունք է տալիս՝ մեզ ներկայացնելով որպես «ագրեսոր» և «օկուպանտ»։
    Սա ոչ միայն քաղաքականապես վտանգավոր է, այլ նաև իրավական հետևանքներ կարող է ունենալ։
    Հայաստանի ղեկավարի յուրաքանչյուր խոսք ընկալվում է որպես պաշտոնական դիրքորոշում, և այն կարող է գործի դրվել մեր դեմ։
    Փաշինյանի խոսքը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքը։ Արցախում կանգնած հայ զինվորը չէր գտնվում «օտար տարածքում»․ նա պաշտպանում էր․
    🛡️ Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը,
    ⚖️ և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է։
    ԼՂ հարցի հիմքում դրված է ինքնորոշման իրավունքը, որը ամրագրված է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերով․
    ●ՄԱԿ-ի կանոնադրություն (Հոդված 1․2) – ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը,
    ●ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 1514 որոշում (1960) – գաղութատիրությունից ազատագրման հռչակագիր, որտեղ ամրագրվում է ժողովուրդների ազատորեն իրենց ապագան ընտրելու իրավունքը,
    ●Հելսինկի եզրափակիչ ակտ (1975), ըստ որի, ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը միջազգային հարաբերությունների անբաժան հիմք են։
    Այս փաստաթղթերը վկայում են, որ Արցախի հայության պայքարը երբեք չի կարող դիտվել որպես «գրավում» կամ «բռնազավթում», այլ եղել է սեփական գոյությունն ու ապագան ապահովելու օրինական իրավունք։
    Փաշինյանը ստեղծել է խիստ վտանգավոր նախադեպ:
    Ներքաղաքական վիճաբանության շրջանակում ասված նման խոսքերը վերածվում են արտաքին սպառնալիքների։
    Ադրբեջանը վաղուց է փորձում համոզել աշխարհին, որ հարցը «օկուպացիայի» մասին է։
    Երբ Հայաստանի ղեկավարը նման բառապաշար է օգտագործում, նա ակամա ուժեղացնում է այդ քարոզչությունը՝ փաստացի Հայաստանի դեմ խոսելով միջազգային հարթակներում։
    Նիկոլ Փաշինյանի այս խոսքը ցույց է տալիս, որ ներքաղաքական բանավեճում օգտագործված բառերը կարող են վերածվել պետական անվտանգությանը սպառնացող գործոնի։
    Հայաստանի հասարակությունը, ընդդիմությունը պետք է հստակ արձանագրեն, որ ԼՂ հարցը երբեք չի եղել «օկուպացիայի» մասին․ այն եղել է ինքնորոշման իրավունքի և ժողովրդի անվտանգության հարց։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացի…

    ‼️‼️‼️Եթե ուզում է բարեփոխել Եկեղեցին, թող նախ հրաժարական տա
    Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում հայտարարել է․ «Կտրիճ Ներսիսյանին կհամոզենք, որ Աստված կա, իսկ ժողովուրդն իր վրա իշխանություն ունի»։
    Նա նաև հավելել է, որ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չհեռանա «առանց ժողովրդական ներգործության», ապա «կլինի ժողովրդական ներգործություն»։
    ❗️Բայց ի՞նչ է նշանակում «ժողովրդական ներգործություն»։
    Եթե դա խաղաղ հավաք է, ապա այն երաշխավորված է Սահմանադրությամբ։
    Բայց եթե խոսքը վերաբերում է Եկեղեցու ներքին գործերին միջամտելուն, ապա դա արդեն հակասում է Սահմանադրությանը։
    📜 ՀՀ Սահմանադրություն․
    Հոդված 18 (Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակ)
    Հոդված 41 (խղճի, կրոնի և համոզմունքների ազատություն)
    Հոդված 44 (խաղաղ հավաքների ազատություն)
    Հոդված 78 (համաչափության սկզբունք)
    Հոդված 79 (իրավունքների սահմանափակման հիմքեր)
    Վարչապետը, իր պաշտոնական դիրքից ելնելով, չի կարող նախաձեռնել կամ առաջնորդել «ժողովրդական ներգործություն» Եկեղեցու դեմ։
    Դա իշխանության չարաշահում է և հակասահմանադրական միջամտություն։
    Եթե նա ցանկանում է զբաղվել Եկեղեցու բարեփոխմամբ, ապա նախ պետք է հրաժարական տա և հանդես գա որպես սովորական քաղաքացի։
    Հակառակ դեպքում վտանգվում է ոչ միայն պետություն–եկեղեցի հարաբերությունը, այլև ամբողջ պետական համակարգի իրավաչափությունը, լեգիտիմությունը:
    📌 Նույն ելույթում Փաշինյանը խոսել է նաև Էջմիածնի հրապարակում նախատեսվող «հոգևոր մեծ հավաքի» մասին, որը, ըստ նրա, կարող է կայանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։
    Ես համոզված եմ, որ այս «հոգևոր մեծ հավաքը» նա կփորձի կապել Վաղարշապատի ավագանու ընտրությունների հետ։
    Եկեղեցին երբեք չպետք է վերածվի իշխանական խաղերի դաշտի։
    Սա պետք է լինի մեր հասարակության սկզբունքային դիրքորոշումը:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորե…

    ⚡️⚡️⚡️Բանավե՞ճ, թե՞ դեմագոգիա
    Նիկոլ Փաշինյանը կրկին նախկին նախագահներին հրապարակայնորեն հրավիրում է բանավեճի։
    Սակայն այս կոչը ոչ թե իրական բանավեճի պատրաստակամության, այլ հերթական քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում է։
    Հենց Փաշինյանի նախաձեռնությամբ լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
    Այդպիսով ոչնչացվեց միջազգային միջնորդական ձևաչափը, և ԼՂ հարցում միջնորդների բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի արձագանքները կորցրին իրենց խորհրդապահական բնույթը։
    Այլևս որևէ հիմնավորում չկա այդ փաստաթղթերը գաղտնի պահելու համար։
    Եթե Փաշինյանը իսկապես ցանկանում է բանավեճ, ապա պետք է նախ հրապարակել բոլոր փաստաթղթերը, առաջին հերթին՝ 2019 թվականին իր սեղանին դրված փաթեթը։
    Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տալ օբյեկտիվ գնահատական Հայաստանի չորս ղեկավարների ղարաբաղյան քաղաքականության արդյունավետությանը և որոշել՝ կա՞ արդյոք իրական հասարակական պատվեր նման բանավեճի։
    Հակառակ պարագայում Փաշինյանի հերթական հայտարարությունները ոչ թե ժողովրդավարության, այլ քաղաքական մանևրի և սեփական պարտությունների պատասխանատվությունից խուսափելու փորձի դրսևորում են։
    Այսօր հասարակության պահանջը պարզ է․
    ● բացել փակ դռները,
    ● հրապարակել փաստաթղթերը,
    ● և միայն դրանից հետո խոսել բանավեճի մասին։
    Առանց այս քայլերի Փաշինյանի առաջարկները վերածվում են դեմագոգիայի և հասարակական կարծիքը մոլորեցնելու հերթական փորձի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյան…

    ⚡️⚡️⚡️Ինչ է ասում Դավիթ Փափազյանը Փաշինյանի մասին
    🇦🇲 ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի գրառումը ցույց է տալիս մի կարևոր բան․ Փաշինյանին այլևս չի հաջողվում մեղքը բարդել նախկինների կամ թիմակիցների վրա։
    «Քավության նոխազներն» ընդվզում են:
    Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փորձում է սեփական խայտառակ ձախողումների պատասխանատվությունը «արտահանձնել» ուրիշներին՝ մոռանալով, որ հենց իր կառավարության շրջանում է արձանագրվել ԱՆԻՖ-ի խայտառակ սկանդալը:
    Այս պատմությունը, սակայն, զուտ ԱՆԻՖ-ի մասին չէ։
    Թեև կառույցն արդեն լուծարված է, բայց նրա շուրջ ձևավորված պատմությունը վաղուց արդեն դարձել է ներիշխանական հարաբերությունների հայելի։
    Ըստ ամենայնի, ԱՆԻՖ-ի գործը Փաշինյանը փորձել է օգտագործել որպես ներիշխանական ֆիլտրումների գործիք։
    Սակայն այս դեպքում ստացել է հակահարված։
    Թերևս, միամիտ կլինի ենթադրել, որ Դավիթ Փափազյանն այս դեպքում արտահայտել է սոսկ իր անձնական վիրավորվածությունը:
    Նրա խոսքը կարող է ընկալվել որպես ներիշխանական սեգմենտի խոսք, որը հրապարակայնորեն մարտահրավեր է նետում Փաշինյանին։
    2026-ի ընտրությունների նախաշեմին սա ոչ թե անձնական վեճ է, այլ վստահության դեֆիցիտի հերթական ցուցիչը։
    Փաշինյանի իշխանության ներսում աճող ճաքերը այլևս անհնար է քողարկել։
    Արդյո՞ք Փաշինյանը կարող է վերահսկել ներիշխանական «գզվռտոցը», թե՞ ԱՆԻՖ-ի պատմությունը կարող է իշխանության ճգնաժամի բաղադրիչ դառնալ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/9YvtrL4Tl5w?si=dN4C6vAYM91SH…

    Հրատապ. 3-րդ Հանրապետության պաշտոնական վախճանն ու Բաքու ԱԱԾ տնօրենի առեղծվածային այցը

    «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է