Author: Suren Surenyants

  • Կարճ հարցազրույց Armat Media-ինhttps://youtu.be/7g8YAJRfvp4?si=yRnR5fWgYZHYzglgՆ…

    Կարճ հարցազրույց Armat Media-ին
    https://youtu.be/7g8YAJRfvp4?si=yRnR5fWgYZHYzglg

    Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի հավատում, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ. Սուրեն Սուրենյանց

    🔺Նիկոլ Փաշինյանն ինքն էլ չի հավատում, որ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ:
    🔺Հակառուսականության վրա փորձելու են էլեկտորատ մոբիլիզացնել:
    Սուրեն Սուրենյանց

  • Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի «Ամեն …

    🔹 Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի
    «Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իրա վրա», – Քննչական կոմիտեում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հասկանալ՝ «ի՞նչն այնպես չեն անում», որ Հայաստանում հանցավորության մակարդակը շարունակ աճում է։
    Պատասխանը, սակայն, պարզ է և սկսվում է հենց գործող իշխանությունից․
    1️⃣ Իրավապահ մարմինները այլևս օրենքի պահպանման գործիք չեն։ Դրանք վերածվել են քաղաքական իշխանության սպասարկուների։ Ոստիկանությունն ու քննիչներն ավելի շատ զբաղված են ընդդիմադիրների դեմ քաղաքական պատվեր կատարելով, քան՝ քաղաքացիների անվտանգությամբ։ Այս պայմաններում հանցագործները զգում են անպատժելիություն և գործում առավել ինքնավստահ։
    2️⃣ Դիլետանտիզմն ու ոչ-մասնագիտական մոտեցումները խաթարում են համակարգը ներսից։ Քննչական և ուժային կառույցներում նշանակումները կատարվում են ոչ թե փորձառության ու գիտելիքի, այլ՝ քաղաքական լոյալության հիմքով։ Արդյունքում համակարգը գործում է ոչ արդյունավետ:
    3️⃣ Օրենքի հանդեպ հարգանքը խաթարվում է հենց վերևից։ Երբ իշխանությունն ինքը խախտում է Սահմանադրությունը կամ շրջանցում օրենքները, հասարակությունը սկսում է դա ընկալել որպես նորմ։ Եթե պետության վերնախավում անպատժելիությունն ընդունված է, ապա փողոցում հանցավորությունն այլևս չի ընկալվում որպես բացառություն։
    4️⃣ Սոցիալական ճգնաժամը հող է ստեղծում քրեական մթնոլորտի աճի համար։ Աշխատանքի պակասը, աղքատությունը, անարդար բաշխվածությունը և անհուսությունը մարդկանց մղում են հանցավոր վարքի՝ այն համարելով որպես գոյատևման միջոց։
    Այսօր Հայաստանը կանգնած է վտանգավոր շեմի առաջ․ իրավապահ համակարգի մասնատումն ու փլուզումը այլևս պարզապես կառավարման ձախողում չեն․ դրանք վերածվել են ազգային անվտանգության ուղիղ սպառնալիքի։
    Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքը, հասարակական անվտանգությունը և օրինականությունը, վտանգվում է ոչ միայն հասարակական կարգը, այլև պետության ինքնիշխանությունն ու կենսունակությունը։
    Փաշինյանի հարցին՝ «ի՞նչն այնպես չեն անում», պատասխանը պարզ ու անխուսափելի է․ պետությունը չի կատարում իր ամենաառանցքային պարտականությունը՝ պաշտպանել իր քաղաքացիներին և վերականգնել օրենքի գերակայությունը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության մասնակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առսջար…

    «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության մասնակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առսջարկություն Հայաստանին» նախաձեռնությանն ունի ինստիտուցիոնալ, ծրագրային հենք:
    Դիտեք կարճ տեսանյութը:
    https://youtu.be/jh_LAg_OD5A?si=3gohHKU90Rk_JVFs

    Ինչո՞ւ «Դեմոկրատական այլընտրանքը» միացավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

    «Դեմոկրատական այլընտրանքի» աջակցությունն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը եղել է գիտակցված և հաշվարկված քայլ։ Այս նախաձեռնության շուրջ ձևավորվում է նոր քաղաքական և հանրային կոնսոլիդացիա, որը բնականաբար անհանգստացնում է գործող իշխանությանը։

  • Հարցազրույց Կենտրոն TV-ինhttps://youtu.be/1MaXAHNcfbI?si=ThAzftahsLVROBY6Ո՞ւմ է …

    Հարցազրույց Կենտրոն TV-ին
    https://youtu.be/1MaXAHNcfbI?si=ThAzftahsLVROBY6

    Ո՞ւմ է ուզում տեսնել և ի՞նչ ասել գյուղաբնակ մեր քաղաքացին. Սուրեն Սուրենյանց | Միքայել Մելքումյան

    🔻Հետևեք մեզ նաև Facebook-ում
    ✔️ https://bit.ly/3GYF3Qm ( Էպիկենտրոն )
    ✔️ https://bit.ly/3XJOkmd ( Kentron TV )
    ✔️ Telegram՝ https://t.me/epikentron_new
    ✔️ Instagram՝ https://tinyurl.com/56xh6v6f
    ✔️Threads՝ https://tinyurl.com/7dtx6y8j
    ✔️ Tik Tok՝ htt…

  • Պուտին–Ալիև հանդիպումը․ հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում Պուտին–Ալիև հա…

    🇷🇺🇦🇿 Պուտին–Ալիև հանդիպումը․ հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում
    Պուտին–Ալիև հանդիպումը, որը տևել է շուրջ մեկ ժամ, ըստ ամենայնի, որոշ չափով «կհալեցնի» այն սառույցը, որն առաջացել էր վերջին ամիսներին ռուս–ադրբեջանական հարաբերություններում։
    Սակայն վաղ է խոսել ռազմավարական գործընկերության վերադարձի մասին։
    Իրականում՝ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։
    Ինքնաթիռի վթարի պատմությունը պարզապես արտացոլեց այն անվստահությունը, որ առաջացել էր դեռևս 44-օրյա պատերազմի հետևանքով հաստատված նոր ստատուս-քվոյից հետո։
    Խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, Բաքվի ակտիվ կապերը Անկարայի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Մոսկվայի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում՝ այս ամենը դարձան նոր քաղաքական իրականության բաղադրիչներ։
    Ալիևը այսօր վարում է հաշվարկված, բազմավեկտոր քաղաքականություն՝ հավասարակշռելով Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի շահերը։
    Պուտինի համար այս հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռ կարող է լինել ազդեցիկ խաղացող տարածաշրջանում, թեկուզ՝ առանց նախկին լծակների։
    Այս հանդիպումն ավելի շուտ վերաբերում է պայմանական գործընկերությանը, քան ռազմավարական դաշինքին։
    Այո, սառույցը հալվում է, բայց անվստահության «սառնությունը» դեռ պահպանվում է։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձե…

    ⚡️⚡️⚡️Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն
    Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի բոլոր դրույթների շուրջ։
    Այս մասին իր հայտարարությամբ «X» սոցիալական հարթակում հայտնել է Քաթարի վարչապետի խորհրդական Մաջիդ ալ-Անսարին։
    Այս տեղեկատվությունը հաստատել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները:
    Համաձայնագիրը նախատեսում է Գազայի հատվածում լիակատար հրադադար, պատանդների և բանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաև մարդասիրական օգնության մուտք անկլավ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել Ադրբեջանի նախա…

    🇦🇲🇦🇿Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել
    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում կայացած Թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»։
    Գագաթնաժողովից հետո ընդունված Գաբալայի հռչակագրում նույնպես ամրագրված է նույն ձևակերպումը՝ որպես տարածաշրջանային համագործակցության առանցքային բաղադրիչ։
    Մինչ Բաքուն փաստացի հայտարարում է, որ միջանցքի գաղափարը իրագործված համաձայնություն է, Հայաստանի վարչապետի խոսնակը փորձում է համոզել հանրությանը, թե Ալիևի խոսքերը «չեն վերաբերում ՀՀ տարածքին»։
    Այս արձագանքը ոչ թե հստակ քաղաքական դիրքորոշում է, այլ փորձ՝ պատրանք ստեղծել, թե ամեն ինչ կարելի է բացատրել «յուրովի»։
    Սա déjà vu է։
    Նույն սխալը տեսել ենք 2020-ին, երբ Փաշինյանը փորձում էր հավատացնել, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի նշանակում ռուսական վերահսկողություն։
    Այդ ինքնախաբեությունն ավարտվեց Արցախի կործանմամբ։
    Այսօր նույն սխեման կրկնվում է։
    Փաշինյանը կրկին փորձում է սեփական մեկնաբանությամբ ներկայացնել միջազգային փաստաթուղթը՝ այս անգամ՝ Վաշինգտոնի հռչակագիրը։
    Սակայն պատմությունը չի ներում նման «քմահաճություն»:
    Այն, ինչ ներկայումս ներկայացվում է որպես «տրանսպորտային նախագիծ» կամ «խաղաղության ուղի», վաղը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության հերթական խաթարում։
    Այս իրավիճակում իշխանության լռությունը կամ պատրանքային մեկնաբանությունները այլևս չեն կարող համարվել դիվանագիտական զսպվածություն․ դա քաղաքական անպատասխանատվություն է, որը հարվածում է պետության ինքնիշխան հիմքերին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնի նոր ազդակ Մոսկվային․ խաղ՝ բարձր ռիսկի գոտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամ…

    🇺🇸🇷🇺🇺🇦 Վաշինգտոնի նոր ազդակ Մոսկվային․ խաղ՝ բարձր ռիսկի գոտում
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում ունի Ուկրաինային վաճառել Tomahawk հեռահար հրթիռներ, սակայն մինչ այդ ցանկանում է հստակ իմանալ՝ ինչպես են դրանք կիրառվելու և ինչ թիրախների վրա են հարվածելու։
    Թրամփի այս հայտարարությունը դեռևս ոչ թե կայացած որոշում է, այլ՝ դիվանագիտական ազդակ։
    Նրան հաջողվում է միաժամանակ պահել ուժի և զգուշավորության հավասարակշռությունը՝ Մոսկվային ցույց տալով, որ Վաշինգտոնը պատրաստ է ընդլայնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները, եթե ռուսական ագրեսիան շարունակվի, բայց միաժամանակ խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են մղել աշխարհը ՆԱՏՕ–ՌԴ բացահայտ բախման։
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն զգուշացրել է, որ Tomahawk-ների մատակարարումը կդիտարկվի որպես «ուղղակի սպառնալիք Ռուսաստանի անվտանգությանը» և կարող է անշրջելի հետևանքներ ունենալ՝ միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։
    Եթե ԱՄՆ-ն իրապես կատարի այդ քայլը, ապա խորանալու է Արևմուտք–Ռուսաստան դիմակայությունը, նոր թափ կհաղորդվի սպառազինության մրցավազքին և կսրվի եվրոպական անվտանգության ճգնաժամը։
    Այս պահին Թրամփը փաստացի օգտագործում է Tomahawk-ի թեման՝ որպես բանակցային ճնշման գործիք, փորձելով պահպանել թե՛ ազդեցությունը Մոսկվայի նկատմամբ, թե՛ վերահսկելիության պատրանքը միջազգային հարթակում։
    Առայժմ Թրամփի հայտարարությունը քաղաքական ազդակ է, ոչ թե գործողություն։
    Սակայն եթե խոսքը վերածվի գործի՝ դա կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի և աշխարհը կանգնեցնել նոր վտանգավոր սահմանագծի վրա։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-