Author: Suren Surenyants

  • Իրանի չքողարկված անվստահությունը Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր ան…

    🇦🇲🇮🇷 Իրանի չքողարկված անվստահությունը
    Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից տասն օր անց՝ Երևանում է Իրանի նախագահը։
    Մասուդ Փեզեշքիանը, ով պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Հայաստան այցելում, հիմնական հանդիպումները կունենա այսօր։
    Երևան մեկնելու ճանապարհին նա արդեն հասցրել է հայտարարություն անել՝ արտահայտելով իր երկրի մտահոգությունները։
    Փեզեշքյանի խոսքերով․ «Բնականաբար, անհանգստություն և մտահոգություն կա տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների ներկայության վերաբերյալ, որոնք գալիս են ընկերության անվան տակ, իսկ հետո՝ այլ բան փնտրում։ Մինչ այժմ փորձը ցույց է տվել, որ նրանք մտնում են այս ճանապարհով, և մենք քննարկումներ կունենանք հայ պաշտոնյաների հետ այս մտահոգությունների շուրջ»։
    Այս ձևակերպումը փաստում է երեք կարևոր հանգամանք․
    1️⃣ Իրանը շարունակում է կասկածով վերաբերվել ամերիկյան ներկայությանը և չի ընդունում այն միայն որպես տնտեսական։
    2️⃣ Երևանի ներկայիս բացատրությունները Թեհրանին չեն գոհացրել, հակառակ դեպքում քննարկումների անհրաժեշտություն չէր շեշտվի։
    3️⃣ Հղումը անցյալի փորձին վկայում է խորքային անվստահության մասին։
    ➡️ Այսպիսով, պաշտոնական Թեհրանը սպասում է Երևանի կողմից նոր երաշխիքների և բացատրությունների՝ ամերիկյան ներկայության բնույթի շուրջ։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպա…

    📝 Ժիրայր Լիպարիտյանը՝ կառավարության լոբբիստի դերում
    Ամենայն հարգանքով Ժիրայր Լիպարիտյանի գիտական և դիվանագիտական վաստակին, այնուհանդերձ անհրաժեշտ եմ համարում արձագանքել նրա հոդվածին, որը տեղ է գտել այսօր՝ «Առավոտում»(հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում)։
    Վաշինգտոնի փաստաթղթերը նա ներկայացնում է չափազանց լավատեսական լույսի ներքո, ինչը մի շարք հարցերում խոցելի է։
    Թող կոպիտ չհնչի, սակայն տպավորություն է, որ հոդվածի հեղինակը ոչ թե վաստակաշատ գիտական է, այլ գործող լուզեր կառավարության լոբբիստ:
    Հիմա, ըստ էության:
    🔹 Լիպարիտյանը գրում է․ «Ադրբեջանը պարտավորվել է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ մի նպատակ, որին Երևանը վաղուց էր ձգտում»:
    ➡️ Բայց փորձը ցույց է տվել, որ նույն այդ հռչակագրի դրույթները Ադրբեջանը բազմիցս ոտնահարել է՝ ներխուժելով Հայաստանի տարածք, բռնազավթելով բարձունքներ և ուժի կիրառմամբ շանտաժի ենթարկելով մեր երկիրը։ Եթե նախկինում այդ պարտավորությունները խախտվել են առանց հետևանքների, ապա ինչպե՞ս կարելի է այսօր նույն փաստաթղթին հղում անել որպես վստահելի երաշխիք։
    🔹 Սահմանադրական փոփոխությունների հարցում Լիպարիտյանը նշում է․ «Հնարավոր է, որ Բաքվի մտահոգությունը անկեղծ է»:
    ➡️ Բայց սա ոչ թե «անկեղծ մտահոգություն» է, այլ բացահայտ ճնշման գործիք, որով Բաքուն փորձում է Հայաստանի ներքին իրավակարգավորումները դարձնել սեփական շահերի սպասարկու։ Հայաստանի Սահմանադրությունը չի կարող լինել Ադրբեջանի քմահաճույքի առարկա։
    🔹 Լիպարիտյանը պնդում է, որ փաստաթղթերը հնարավորություն են տալիս հայերին «փոքր-ինչ հանգիստ շունչ քաշել»:
    ➡️ Բայց ո՞րն է այդ «հանգստությունը», երբ փաստաթղթերում շրջանցված են գերիների ազատման, դելիմիտացիա/դեմարկացիայի հարցերը, հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և անվտանգության իրական մեխանիզմները։
    Այս խնդիրների անտեսումը ոչ թե ապահովում է հանգստություն, այլ ընդհակառակը՝ խորացնում անորոշությունը։
    🔹 Ընդդիմությանը վերաբերող մասում Լիպարիտյանը գրում է, թե այն գործում է «սխալ մղումներից ծայր առած»(իհարկե, ընդդիմության որոշ սեգենտների խոսույթի հետ վերապահումներ ունեմ նաև ես, բայց Լիպարիտյանի ընդհանուր գնահատականը կոշտ է և անարդար):
    ➡️ Սակայն հենց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու անընդհատ նոր պահանջներն են ձևավորում ընդդիմադիր մտահոգությունները։ Դրանք անտեսելը ոչ միայն քաղաքական անարդարություն է, այլև Հայաստանի ինքնապաշտպանական դիսկուրսի թուլացում։
    🔹 Վերջապես, Լիպարիտյանը խոստովանում է․ «Նույնիսկ լավագույն պայմաններում ԱՄՆ երաշխիքները մնում են անկայուն»:
    ➡️ Եթե նույնիսկ հեղինակը փաստում է, որ ամերիկյան երաշխիքները անկայուն են, ապա ո՞րն է Հայաստանի անվտանգության իրական հենարանը։
    Եթե Վաշինգտոնը պատրաստ չէ իր պարտավորությունները ապահովել ուժային կամ քաղաքական լծակներով, իսկ Ռուսաստանը, հեղինակի կարծիքով, արդեն ապացուցել է իր անվստահելիությունը, ապա ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու մեր տարածքային ամբողջականությունը։
    Նկատենք, որ Լիպարիտյանը, հայաստանցի շատ վերլուծաբանների օրինակով, ռուսական անվտանգության անկատար համակարգը կարծես համեմատում է իդեալական ինչ-որ վիճակի, և ոչ թե այդ անկատար համակարգի իսպառ բացակայության հետ։
    Սակայն հենց այս սխալ համեմատությունն է, որ հանրային դիսկուրսում ձևավորում է պատրանք, թե Ռուսաստանը պարզապես «թերանում է», մինչդեռ իրականությունն այն է, որ նրա տեղում այլևս ոչինչ չի լինելու։ Իսկ երբ չկա ոչինչ, վտանգն առավել մեծ է, քան ցանկացած անկատարություն։
    👉 Այսպիսով, Լիպարիտյանի հոդվածը կառուցված է չափազանց լավատեսական ենթադրությունների վրա։ Մինչդեռ իրականությունն այն է, որ առանց գործնական ու ամուր անվտանգության երաշխիքների Հայաստանի ինքնիշխանությունը մնում է խոցելի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն» Նիկոլ Փա…

    ⚡️⚡️⚡️Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»
    🟨 Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարելի է արձանագրել մեկ կարևոր հանգամանք․ նա խոսում է խաղաղության մասին, որը փաստացի դեռ գոյություն չունի։
    Այսօր չկան ստորագրված պայմանագիր, ապաշրջափակված ճանապարհներ, վերադարձած ռազմագերիներ և ավարտված սահմանազատում։
    ▫️Վաշինգտոնում կայացած գործընթացը նա ներկայացնում է որպես դիվանագիտական փոխհամաձայնություն, մինչդեռ այն իր էությամբ Հայաստանին պարտադրված խաղաղություն էր։
    ▫️Ուղերձում հնչող շեշտադրումները ակնհայտորեն պատրաստում են հանրային ընկալումը. մի կողմից՝ մեղմելու Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության հետևանքները, մյուս կողմից՝ սահմանազատման շրջանակներում նոր զիջումները ներկայացնելու՝ իբրև փոխադարձ ու արդար լուծում։
    ▫️Փաշինյանը փորձում է Ղարաբաղյան շարժումը ներկայացնել իբրև պետականության խոչընդոտ։
    Սա ոչ միայն պատմության գռեհիկ աղավաղում է, այլև վտանգավոր մոտեցում, քանի որ հենց այդ շարժումն է ստեղծել Հայաստանի անկախության իրական հիմքերը, պետականության հիմքում ընկած ազգային- պետական օրակարգը։
    Փաշինյանի նման մեկնաբանությունը, սակայն, կարող է ծառայել որպես «գաղափարական» հիմք՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու համար։
    🟨 Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը փորձում է խուսափել վերջին յոթ տարվա իր ձախորդ քաղաքականության պատասխանատվությունից։ Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»։
    👉 Իրականում խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամhttps://youtu….

    Քաղբանտարկյալներ ունեցող երկրում չի կարող չլինել քաղաքական ճգնաժամ
    https://youtu.be/9dh08aI0YUI?si=kSoqvD1cruegFdqH

    Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է

    Նիկոլ Փաշինյանն անցած երկու օրերին հնարավորություն ուներ ազատ արձակելու Սամվել Կարապետյանին և Միքայել Սրբազանին։
    Սակայն նա ընտրեց ոչ թե հանդարտեցնելու և լարվածությունը մեղմելու, այլ անտագոնիզմի խորացման ճանապարհը։

  • Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է Այսօր, ժամը 17-ին, դիտ…

    🎥Փաշինյանի կորսված շանսը. Հայաստանում ճգնաժամը խորանալու է
    Այսօր, ժամը 17-ին, դիտեք իմ յութուբյան եթերը
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Պուտին- Թրամփ հանդիպման և դրա հետևանքների մասինhttps://youtu.be/GzVSjktIG7A?si=h…

    Պուտին- Թրամփ հանդիպման և դրա հետևանքների մասին
    https://youtu.be/GzVSjktIG7A?si=h_4-59DgOA-6UHfP

    Ալյասկայի պատմական հանդիպումը. Ի՞նչ սպասի աշխարհը

    Պուտինի այս խոսքերը ուղղված էին առաջին հերթին Եվրոպային և Կիևին։
    Նրա ուղերձը պարզ էր․ Ուկրաինայի ճակատագիրը կախված է ոչ թե Բրյուսելի կամ Կիևի որոշումներից, այլ իր ու Թրամփի գործարքից։
    #քաղաքականություն #Պուտին #Թրամփ #Ալյասկա

  • Փաշինյան գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ Համերգների …

    ⚡️⚡️⚡️Փաշինյան գրառումներից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ
    Համերգների և դրանց մասնակիցների դեմ որևէ բան չունեմ։
    Մշակույթն ու երաժշտությունը միշտ եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի կարևոր մասը։
    Սակայն այն պահից, երբ իշխանությունը փորձում է համերգների հանդիսատեսի թվերը ներկայացնել որպես «կյանքի և խաղաղության ցնծություն», դա դառնում է ոչ թե մշակութային իրադարձություն, այլ վուլգար մատերիալիզմի և էժանագին քարոզչության դրսևորում։
    ➡️ Նախ, Հայաստանում մեծ համերգներ միշտ էլ տեղի են ունեցել․ դրանք աննախադեպ չեն և չեն կարող ներկայացվել որպես նոր դարաշրջանի խորհրդանիշ։
    ➡️ Երկրորդ, որևէ համերգ չի կարող ծառայել որպես կոմպենսացիա ազգային ողբերգության և նվաստացման համար։ Ժողովուրդը չի սահմանափակվում հանդիսատեսի դերով․ նա ունի արժանապատվության, անվտանգության և պետականության պահանջ։
    ➡️ Երրորդ, մշակութային միջոցառումները որևէ կապ չունեն իշխանության քաղաքականության հետ․ փորձել դրանք ներկայացնել որպես «պետական ձեռքբերում»՝ մանիպուլյացիա է, որն արժեզրկում է իրական արժեքները։
    Ավելին, «տժժալը» չի կարող վերածվել ազգային գաղափարախոսության։
    Հայաստանի ուժը չափվում է ոչ թե բարձրախոսների աղմուկով կամ ամբոխի թվերով, այլ՝ ժողովրդի պատմական հիշողությամբ, արժանապատվությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ։
    Եվ ամենացավալին այն է, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր գրառումից հետո ստիպված ես ամաչել հերոսների հիշատակի առաջ․ այն տղաների, ովքեր նահատակվեցին և այսօր հանգչում են Եռաբլուրում։ Նրանց կյանքի գնով պահպանված արժանապատվությունը չի կարող չափվել «տոմսերի վաճառքով» ու թվերով։
    Եթե իշխանության պատկերացմամբ ազգային ուրախությունը սահմանափակվում է համերգներով, ապա ո՞վ է պատասխան տալու կորցրած հողերի, խաթարված ինքնիշխանության և նվաստացած արժանապատվության համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Ալյասկայի պատմական հանդիպումը. Ի՞նչ սպասի աշխարհը Այսօր, ժամը 22:00-ին, դիտեք իմ…

    🎥Ալյասկայի պատմական հանդիպումը. Ի՞նչ սպասի աշխարհը
    Այսօր, ժամը 22:00-ին, դիտեք իմ յութուբյան եթերը
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Ալյասկայի գագաթնաժողով. հնարավոր զարգացումների սցենարներ Ալյասկայում կայացավ Թրա…

    ❗️Ալյասկայի գագաթնաժողով. հնարավոր զարգացումների սցենարներ
    Ալյասկայում կայացավ Թրամփ–Պուտին հանդիպումը, որին հաջորդեց համատեղ մամուլի ասուլիս։
    Թրամփը հայտարարեց․ «Մենք շատ հարցերում պայմանավորվեցինք»։
    Իսկ Պուտինը շեշտեց․ «Ես կցանկանայի հուսալ, որ այն համաձայնությունը, որին մենք միասին հասանք, կօգնի մեզ մոտենալ այդ նպատակին և կհարթի ճանապարհը դեպի խաղաղություն Ուկրաինայում։ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ապահովված լինի»։
    👉 Պուտինի այս խոսքերը ուղղված էին առաջին հերթին Եվրոպային և Կիևին։
    Նրա ուղերձը պարզ էր․ Ուկրաինայի ճակատագիրը կախված է ոչ թե Բրյուսելի կամ Կիևի որոշումներից, այլ իր ու Թրամփի գործարքից։
    Այս համատեքստում կարելի է դիտարկել մի քանի սցենար.
    1️⃣ Թրամփ–Պուտին համաձայնությունները կարող են խարխլել եվրաատլանտյան միասնությունը, հատկապես եթե որոշումները կայացվեն Կիևին ու ԵՄ-ին շրջանցելով։
    2️⃣ Ուկրաինական պատերազմը շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար, սակայն Ուկրաինան կարող է նաև դառնալ մեծ գործարքի «զոհասեղանը»։
    3️⃣ Հնարավոր է, որ հանդիպումը չունենա գործնական հետևանք և մնա սիմվոլիկ ժեստ։
    Ալյասկայի գագաթնաժողովը բացեց ոչ թե խաղաղության ուղին, այլ քաղաքական նոր սցենարների դաշտ, որտեղ Եվրոպան ու Կիևը հայտնվում են «դիտորդի», այլ ոչ թե որոշում կայացնողի դերում։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
    ❗️Саммит на Аляске: возможные сценарии развития
    В Аляске состоялась встреча Трампа и Путина, за которой последовала совместная пресс-конференция.
    Трамп заявил: «Мы договорились по многим вопросам».
    А Путин подчеркнул: «Я хотел бы надеяться, что то соглашение, которого мы достигли вместе, поможет нам приблизиться к этой цели и проложит путь к миру на Украине. Безопасность Украины должна быть обеспечена».
    👉 Эти слова Путина были адресованы в первую очередь Европе и Киеву. Его послание ясно: судьба Украины зависит не от решений Брюсселя или Киева, а от сделки между ним и Трампом.
    В этом контексте можно рассматривать несколько сценариев:
    1️⃣ Соглашения Трампа и Путина могут подорвать евроатлантическое единство, особенно если решения будут приниматься в обход Киева и ЕС.
    2️⃣ Украинская война продолжает оставаться главным препятствием для российско-американских отношений, однако Украина может стать «жертвой большой сделки».
    3️⃣ Возможно, что встреча не приведёт к практическим результатам и останется символическим жестом.
    Саммит в Аляске открыл не столько путь к миру, сколько поле новых политических сценариев, в которых Европа и Киев оказываются скорее «наблюдателями», чем участниками процесса принятия решений.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Օվերչուկի հայտարարության առթիվ Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զա…

    ❗️Օվերչուկի հայտարարության առթիվ
    Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․ «Եթե Հայաստանին լավ է, մենք աջակցում ենք»։
    Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավոր պատճառները մի քանի են․
    1️⃣ Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։
    2️⃣ Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։
    3️⃣ Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։
    Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։
    Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։
    ⚖️ Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․ եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-
    ❗️В связи с заявлением Оверчука
    Заявление вице-премьера Оверчука многих удивило: ожидали резкого отказа, однако прозвучала следующая формулировка: «Если для Армении это хорошо, мы поддержим».
    Что это значит? Возможные причины несколько:
    1️⃣ В условиях войны в Украине Москва избегает открывать новый фронт против США.
    2️⃣ В Кремле не верят в реальные перспективы «Маршрута Трампа» и считают жесткое противодействие бессмысленным.
    3️⃣ Не исключено, что по этому вопросу существуют определенные договоренности с Вашингтоном.
    Вместе с тем очевидны и риски: усиление влияния Запада на Кавказе, постепенный уход Армении из российской орбиты, а также укрепление позиций Турции и Азербайджана.
    Однако есть и возможности: Москва может быть вовлечена в экономические компоненты проекта, сохранить переговорную карту и предстать в роли миротворца.
    ⚖️ В итоге подобная позиция сейчас не приносит Москве ощутимых потерь: если проект провалится — она ничего не теряет, а если будет реализован, у нее появится шанс подключиться или, по крайней мере, использовать его в собственных интересах.
    Подписывайтесь на телеграм-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-