Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն» Նիկոլ Փա…

⚡️⚡️⚡️Պարտությունները ներկայացվում են իբրև «խաղաղության նոր տրամաբանություն»
🟨 Նիկոլ Փաշինյանի ուղերձից կարելի է արձանագրել մեկ կարևոր հանգամանք․ նա խոսում է խաղաղության մասին, որը փաստացի դեռ գոյություն չունի։
Այսօր չկան ստորագրված պայմանագիր, ապաշրջափակված ճանապարհներ, վերադարձած ռազմագերիներ և ավարտված սահմանազատում։
▫️Վաշինգտոնում կայացած գործընթացը նա ներկայացնում է որպես դիվանագիտական փոխհամաձայնություն, մինչդեռ այն իր էությամբ Հայաստանին պարտադրված խաղաղություն էր։
▫️Ուղերձում հնչող շեշտադրումները ակնհայտորեն պատրաստում են հանրային ընկալումը. մի կողմից՝ մեղմելու Ադրբեջանի օկուպացիոն քաղաքականության հետևանքները, մյուս կողմից՝ սահմանազատման շրջանակներում նոր զիջումները ներկայացնելու՝ իբրև փոխադարձ ու արդար լուծում։
▫️Փաշինյանը փորձում է Ղարաբաղյան շարժումը ներկայացնել իբրև պետականության խոչընդոտ։
Սա ոչ միայն պատմության գռեհիկ աղավաղում է, այլև վտանգավոր մոտեցում, քանի որ հենց այդ շարժումն է ստեղծել Հայաստանի անկախության իրական հիմքերը, պետականության հիմքում ընկած ազգային- պետական օրակարգը։
Փաշինյանի նման մեկնաբանությունը, սակայն, կարող է ծառայել որպես «գաղափարական» հիմք՝ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելու համար։
🟨 Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը փորձում է խուսափել վերջին յոթ տարվա իր ձախորդ քաղաքականության պատասխանատվությունից։ Պարտությունները ներկայացվում են ոչ թե որպես իր վարած քաղաքականության հետևանք, այլ որպես «խաղաղության նոր տրամաբանություն»։
👉 Իրականում խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի պարտադրված ստատուս-քվո, որը փորձ է արվում մատուցել որպես պատմական ձեռքբերում։
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով