Author: Suren Surenyants

  • Настоящая ставка вашингтонской встречи 7–8 августа запланирована трехсторонняя в…

    Настоящая ставка вашингтонской встречи
    7–8 августа запланирована трехсторонняя встреча Пашинян–Алиев–Трамп, которая преподносится как инициатива во имя «мира, благополучия и экономического сотрудничества».
    Однако на самом деле речь идет не о «мирном договоре», а о судьбоносном политическом повороте для Армении.
    Согласно всем признакам, ключевым пунктом кулуарной повестки станет вопрос дороги через Сюник.
    Этот проект преподносится как экономическая возможность, но по своей сути может стать самым серьёзным вызовом суверенитету Армении.
    Рассмотрим общий контекст, проанализировав интересы различных геополитических игроков:
    🔹 Цели США
    О личной повестке Дональда Трампа — предвыборной карте, мании Нобелевской премии — мы уже знаем. Но есть и более глубокая геополитическая цель:
    США стремятся вытеснить Россию и Иран с Южного Кавказа, усилив своё влияние через транспортные и энергетические коридоры.
    Дорога через Сюник становится частью не только региональной, но и глобальной стратегии — инструментом изоляции Ирана и давления на Россию.
    🔹 Интересы Азербайджана и Турции
    Главные бенефициары данного процесса — Баку и Анкара.
    Они получают Туранский коридор, соединяющий Турцию с Центральной Азией через Азербайджан и Нахичевань — реализация многократно озвученной программы Эрдогана по «интеграции тюркского мира».
    Азербайджан получает стратегическую магистраль без каких-либо взаимных уступок, поскольку речь идет не о классической дороге, а о маршруте со специальным статусом и международными гарантиями.
    🔹 Риски безопасности для Армении
    Для Армении риски в этом процессе только накапливаются:
    Модель международного контроля над сюникским маршрутом (при участии западных наблюдателей) может привести к фактическому «особому статусу», что в будущем создаст почву для территориального спора.
    Армения оказывается в эпицентре конфликта глобальных интересов, становясь не субъектом, а объектом игры. Любое обострение в треугольнике США–РФ–Иран ударит, в первую очередь, по нам.
    Потеря системы безопасности: воспользовавшись процессом, Азербайджан усилит давление на Армению и на других направлениях — с новыми требованиями.
    🔹 Исключение ноябрьского заявления 9-го числа
    Символично, что все это происходит в момент, когда заявление от 9 ноября, несмотря на все свои недостатки, фактически выводится из процесса.
    А ведь оно предусматривало взаимность: дорога через Сюник — в обмен на Лачинский коридор, а также минимальные гарантии сохранения армянского присутствия в Арцахе.
    Сегодня же модель, представленная в Вашингтоне — это односторонняя уступка, без какой-либо равноценной компенсации или механизмов безопасности.
    🔹 Внутриполитический контраст в Армении
    Пашинян попытается преподнести это соглашение как историческое достижение и сделать его главным козырем на выборах 2026 года.
    Но с другой стороны, общественная поляризация усилится, поскольку большинство не воспримет такие уступки как шаг к безопасности.
    Это может привести к глубокому внутреннему кризису и политическим потрясениям, которые ослабят государство и сделают его более уязвимым к внешнему влиянию.
    Таким образом, вашингтонская встреча — это не просто переговоры, а стратегический центр игры, в котором решается будущее армянской государственности.
    Ошибочное решение может стать приговором для будущих поколений.
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնի հանդիպման իրական խաղադրույքը Օգոստոսի 7-8-ին նախատեսված Փաշինյան–Ալիև…

    Վաշինգտոնի հանդիպման իրական խաղադրույքը
    Օգոստոսի 7-8-ին նախատեսված Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումը ներկայացվում է որպես «խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության» նախաձեռնություն։
    Սակայն իրականում խոսքը ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ Հայաստանի համար ճակատագրական քաղաքական շրջադարձի մասին է։
    Կուլիսային օրակարգի ամենակարևոր կետը, ըստ բոլոր նշանների, լինելու է Սյունիքի ճանապարհի հարցը։
    Սա ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, բայց իր բովանդակությամբ այն կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության ամենամեծ մարտահրավերը։
    Անդրադառնանք ընդհանուր համատեքստին՝ վերլուծելով տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը
    🔹 ԱՄՆ-ի նպատակները
    Թրամփի անձնական օրակարգը՝ նախընտրական հաղթաթուղթ, Նոբելյան մրցանակի սևեռուն գաղափար, մեզ արդեն հայտնի է։
    Բայց կա նաև խորքային աշխարհաքաղաքական խնդիր․
    ԱՄՆ-ը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասից՝ ամրապնդելով սեփական ազդեցությունը տրանսպորտային և էներգետիկ միջանցքների միջոցով։
    Սյունիքի ճանապարհը դառնում է ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ ռազմավարության մաս՝ Իրանի մեկուսացման և Ռուսաստանի նկատմամբ ճնշման գործիք։
    🔹 Ադրբեջանի և Թուրքիայի շահերը
    Այս գործընթացի ամենամեծ շահառուները Բաքուն ու Անկարան են։
    Նրանք ստանում են Թուրանական միջանցք՝ կապելով Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ Ադրբեջանի ու Նախիջևանի միջոցով, ինչը իրականացնում է Էրդողանի բազմիցս հռչակած «Թուրքական աշխարհի ինտեգրման» ծրագիրը։
    Ադրբեջանը ստանում է ռազմավարական կապուղի առանց որևէ փոխադարձ զիջման, որովհետև խոսքը լինելու է ոչ թե դասական ճանապարհի, այլ միջազգային երաշխիքներով հատուկ կարգավիճակ ունեցող ուղու մասին։
    🔹 Հայաստանի անվտանգային ռիսկերը
    Հայաստանի համար այս գործընթացում վտանգները միմյանց վրա են կուտակվում․
    Սյունիքի ճանապարհի միջազգային վերահսկողության մոդելը (Արևմուտքի մոնիտորինգով) կարող է վերածվել դե ֆակտո «հատուկ կարգավիճակի», ինչն ապագայում հիմք կտա տարածքային վիճելիության։
    Հայաստանը հայտնվում է գլոբալ շահերի բախման կիզակետում, ինչը նրան դարձնում է ոչ թե սուբյեկտ, այլ խաղի օբյեկտ։ Ցանկացած սրացում ԱՄՆ-ՌԴ-Իրան եռանկյունում առաջին հարվածը կլինի մեզ վրա։
    Անվտանգային համակարգի կորուստ․ Ադրբեջանը, օգտվելով այս գործընթացից, կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա այլ ուղղություններով՝ նոր պահանջներով։
    🔹 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դուրս է մղվում գործընթացից
    Խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում մի պահի, երբ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ բոլոր թերություններով հանդերձ, փաստացի դուրս է մղվում գործընթացից։
    Այդ փաստաթուղթը, ըստ էության, ենթադրում էր փոխադարձություն՝ Սյունիքով ճանապարհի դիմաց՝ Լաչինի միջանցք, նաև՝ Արցախի հայկականության պահպանման նվազագույն երաշխիքներ։
    Իսկ այսօր Վաշինգտոնի սեղանին դրված մոդելը միակողմանի զիջում է՝ առանց որևէ համարժեք փոխհատուցման կամ անվտանգության մեխանիզմի։
    🔹 Ներքաղաքական կոնտրաստը Հայաստանում
    Փաշինյանը այս փաստաթուղթը կփորձի ներկայացնել որպես պատմական ձեռքբերում և դարձնել 2026-ի ընտրություններում վերարտադրվելու հիմնական հաղթաթուղթը։
    Բայց մյուս կողմից, հասարակական բևեռացումը սրվելու է, քանի որ մեծամասնությունը չի ընկալի այսպիսի փոխզիջումները որպես անվտանգություն ապահովող քայլ։
    Սա կարող է հանգեցնել խորը ներքին ճգնաժամի և քաղաքական ցնցումների, որոնք կթուլացնեն պետությունը՝ այն դարձնելով առավել խոցելի արտաքին ազդեցությունների հանդեպ։
    Այսպիսով՝ Վաշինգտոնի հանդիպումը ոչ միայն բանակցություն է, այլև ստրատեգիական խաղի կենտրոն, որտեղ վճռվում է Հայաստանի պետականության ապագան։
    Սխալ որոշումը կարող է վերածվել սերունդների դատավճռի։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Yerevan Ttibune-ինhttps://youtu.be/7sOSFfj6H7I?si=KdgNhRX5IZ7IxRVBՇո…

    Հարցազրույց Yerevan Ttibune-ին
    https://youtu.be/7sOSFfj6H7I?si=KdgNhRX5IZ7IxRVB

    Շուստրի ենոքավանցին Վաշինգտոնից բարաթ է բերելու, ՀՀ տարածքը սարքում է վիճելի. Սուրենյանց

    Բաժանորդագրվեք Tribune.am-ի յութուբյան ալիքին և առաջինը ծանոթացեք ամենաթարմ տեղեկատվությանը, ամենահետաքրքիր հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #Tb #Tribune.am #Armenia #tbtv #tribune
    #live #news #Армения #новостиАрмении…

  • Հարցազրույց 24TV-ին https://youtu.be/bb5Rfe-1RvI?si=G2v8wBxTycKkJtRBՀՀ-ն ոչինչ չ…

    Հարցազրույց 24TV-ին
    https://youtu.be/bb5Rfe-1RvI?si=G2v8wBxTycKkJtRB

    ՀՀ-ն ոչինչ չի շահելու, Փաշինյանը կստանա մի փաստաթուղթ, որը թմբկահարելու է 2026-ի ընտրություններին

    Հետևի’ր 24News-ին այլ սոցցանցերում
    https://www.facebook.com/24news.am
    https://www.tiktok.com/@24newsarmenia
    https://www.instagram.com/24news.am
    https://t.me/twentyfournews
    © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս…

  • Вашингтонская интрига: Мир или PR? Азербайджанские источники сообщают, что в эт…

    Вашингтонская интрига: Мир или PR?
    Азербайджанские источники сообщают, что в эти выходные в Вашингтоне Пашинян и Алиев могут объявить о «намерении достичь мира».
    Вопрос: ждет ли нас гарантированный мир или стоит вспомнить прецеденты мировой истории, которые завершились кровавыми развязками?
    🔹 Прецедент Осло: Израиль–Палестина, Нобелевские премии, американское посредничество, громкие обещания.
    «А потом» — кровь, война, новые кризисы, а теперь и откровенный геноцид в секторе Газа.
    Сможет ли Армения избежать плохого сценария?
    Что на самом деле происходит
    Это не мирный договор, а всего лишь «декларация о намерениях» без обязательных механизмов.
    Для Трампа — предвыборный яркий PR под заголовком вроде «Америка вернулась на Кавказ».
    За последние месяцы Трамп в основном терпел поражения во внешней политике, а перед промежуточными выборами в Конгрессе ему нужна история успеха.
    Для Пашиняна — внутренняя пропагандистская спасательная веревка накануне выборов 2026 года.
    Без такого документа желание Пашиняна сохранить власть не будет легитимным.
    Кто выигрывает
    Азербайджан
    Получает международную легитимизацию того, что вопрос Нагорного Карабаха закрыт.
    Новые возможности для связи с Нахичеванью.
    Поддержка США для противостояния России и Ирану.
    Армения
    Фотографии в Белом доме.
    Размытые обещания инвестиций и безопасности.
    А на деле — риск ограничения суверенитета и юрисдикции над дорогой в Сюнике, внешнее давление, внутренний раскол.
    Иран и Россия не останутся в стороне
    📌 Тегеран предупреждает: «Мир должен быть без вмешательства внешних игроков».
    📌 Москва теряет влияние и, вероятно, ответит жесткими шагами.
    Инициатива Вашингтона не является гарантией реального мира.
    Это PR-сценарий для Трампа и Пашиняна, цена которого может стать новыми уступками Армении.
    Эта история, к сожалению, напоминает не о мире, а о плохих международных прецедентах.
    Подписывайтесь на Telegram-канал👇
    https://t.me/SurSurenyants
    Подписывайтесь на YouTube-канал👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Վաշինգտոնի ինտրիգը. Խաղաղությո՞ւն, թե՞ PR Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են,…

    Վաշինգտոնի ինտրիգը. Խաղաղությո՞ւն, թե՞ PR
    Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ այս շաբաթավերջին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը կարող են հայտարարել «խաղաղության մտադրության մասին»։
    Արդյո՞ք մեզ սպասվում է երաշխավորված խաղաղություն, թե՞ հիշենք համաշխարհային պատմության նախադեպերը, որոնք արյունալի վերջաբան են ունեցել:
    🔹Օսլոյի նախադեպը
    Իսրայել–Պաղեստին, Նոբելյան մրցանակներ, ամերիկյան միջնորդություն, շքեղ խոստումներ։
    «Հետո»-ն՝ արյուն, պատերազմ, նոր ճգնաժամեր, իսկ հիմա արդեն՝ բացահայտ ցեղասպանություն Գազայի հատվածում:
    Կարո՞ղ է Հայաստանը խուսափել վատ հեռանկարից
    Ի՞նչ է իրականում տեղի ունենում
    Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։
    Թրամփի համար՝ նախընտրական շքեղ PR՝ «Ամերիկան վերադարձել է Կովկաս» մոտավոր վերնագրով։
    Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն:
    Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ:
    Առանց նման մի փաստաթղթի՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության ցանկությունը լեգիտիմություն չի ունենա:
    Ո՞վ է շահում
    Ադրբեջանը
    Ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։
    Նոր հնարավորություններ Նախիջևանի կապի համար։
    ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։
    Հայաստանը
    Լուսանկարներ Սպիտակ տանը։
    Անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին։
    Իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։
    Իրանն ու Ռուսաստանը լուռ չեն մնա
    📌 Թեհրանը զգուշացնում է․ «Խաղաղությունը պետք է լինի առանց արտատարածաշրջանային միջամտության»։
    📌 Մոսկվան կորցնում է ազդեցությունը և հավանաբար կարձագանքի կոշտ քայլերով։
    Վաշինգտոնի այս նախաձեռնությունը իրական խաղաղության երաշխիք չէ։
    Դա PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար, որի գինը կարող է լինել Հայաստանի նոր զիջումները։
    Այս պատմությունը, ցավոք, հիշեցում է ոչ թե խաղաղության, այլ միջազգային վատ նախադեպերի մասին:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Կարճ մեկնաբանություն ABC Media-ինhttps://youtu.be/avT0aP50ojw?si=FdjOaSfz8Krfzz7…

    Կարճ մեկնաբանություն ABC Media-ին
    https://youtu.be/avT0aP50ojw?si=FdjOaSfz8Krfzz7-

    Բաքուն Աբրահամի համաձայնագրին միանալու առաջարկ է ստացել

    Հետևեք մեզ սոցցանցերում՝
    Facebook https://www.facebook.com/abcmedia.am
    Instagram https://www.instagram.com/abcmedia.am
    TikTok https://www.tiktok.com/@abcmedia.am
    Telegram https://t.me/abcmediaarm
    Telegram https://t.me/abcmediarus
    ABC media-ի տեսանյութերն…

  • Շաբաթվա ամփոփումը՝ իմ մատուցմամբ https://youtu.be/30Ly8ndokSE?si=1s9rmY9z0fvUTLv…

    Շաբաթվա ամփոփումը՝ իմ մատուցմամբ
    https://youtu.be/30Ly8ndokSE?si=1s9rmY9z0fvUTLvc

    Հրատապ. Ի՞նչ է Թրամփն առաջարկում Փաշինյանին և Ալիևին

    #Հայաստան #Ադրբեջան #ԱՄՆ #Թրամփ #Փաշինյան #Ալիև #Քոչարյան #ՀԷՑ #ՔՊ
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս…

  • Հրատապ. Ի՞նչ է Թրամփն առաջարկում Փաշինյանին և Ալիևին Այսօր, ժամը 21:30-ին, դիտեք…

    🎥Հրատապ. Ի՞նչ է Թրամփն առաջարկում Փաշինյանին և Ալիևին
    Այսօր, ժամը 21:30-ին, դիտեք իմ յութուբյան եթերը:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Պատմական օրվա խորհուրդը Օգոստոսի 4-ը պատմական օր է Հայաստանի նորագույն պատմությա…

    Պատմական օրվա խորհուրդը
    Օգոստոսի 4-ը պատմական օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ:
    35 տարի առաջ այս օրը Հայաստանում ԳԽ նախագահ ընտրվեց Հայոց Համազգային շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, տապալվեց կոմունիստական իշխանությունը, ինչը ճանապարհ բացեց Հայաստանի անկախության գործընթացի փաստացի մեկնարկի համար՝ ամփոփվելով 1991թ-ի անկախության հանրաքվեով:
    Սակայն այս իրադարձության պատմականությունը սրանով չի սահմանափակվում:
    «Ղարաբաղի» կոմիտե/ Հայոց Համազգային շարժումը, երկու տարի շարունակ իր գրագետ, արդյունավետ քաղաքական գործունեության շնորհիվ, երկրում հաստատել էր փաստացի երկիշխանություն՝ ինստիտուցիոնալ, արժեքային, քաղաքական այլընտրանքային բովանդակության դրսևորումներով
    Սակայն Համազգային շարժման ղեկավարությունը Հայաստանում իշխանափոխություն իրականացրեց բացառապես խորհրդային օրենսդրության շրջանակներում՝ հաղթանակ տանելով ՀԽՍՀ ԳԽ1990թ-ի մայիսի 20-ի ընտրություններում:
    Այս առումով՝ Հայաստանի առաջին իշխանության լեգիտիմությունը բացարձակապես անխոցելի էր:
    «Ղարաբաղ» կոմիտե/Հայոց Համազգային շարժման՝ քաղաքական որակական փոփոխությունների մոդելը ուսանելի դարձավ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլ նաև ողջ Արևելյան Եվրոպայում:
    Ի դեպ, այդ մոդելը խիստ արժեքավոր կարող է լինել նաև Հայաստանի այսօրվա ընդդիմության համար:
    Այսօր ևս մեկ առիթ է արժևորելու Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ղարաբաղի» կոմիտեի, Հայոց Համազգային շարժման գործունեությունը:
    Նրանք դարձան մեր պետականության վերականգնման առաջամարտիկները՝ քաղաքական նոր միտք բերելով մեր իրականություն:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-