❗ Վաշինգտոնի ինտրիգը. Խաղաղությո՞ւն, թե՞ PR
Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ այս շաբաթավերջին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը կարող են հայտարարել «խաղաղության մտադրության մասին»։
Արդյո՞ք մեզ սպասվում է երաշխավորված խաղաղություն, թե՞ հիշենք համաշխարհային պատմության նախադեպերը, որոնք արյունալի վերջաբան են ունեցել:
🔹Օսլոյի նախադեպը
Իսրայել–Պաղեստին, Նոբելյան մրցանակներ, ամերիկյան միջնորդություն, շքեղ խոստումներ։
«Հետո»-ն՝ արյուն, պատերազմ, նոր ճգնաժամեր, իսկ հիմա արդեն՝ բացահայտ ցեղասպանություն Գազայի հատվածում:
Կարո՞ղ է Հայաստանը խուսափել վատ հեռանկարից
✅ Ի՞նչ է իրականում տեղի ունենում
✔ Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։
✔ Թրամփի համար՝ նախընտրական շքեղ PR՝ «Ամերիկան վերադարձել է Կովկաս» մոտավոր վերնագրով։
Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն:
✔ Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ:
Առանց նման մի փաստաթղթի՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության ցանկությունը լեգիտիմություն չի ունենա:
✅ Ո՞վ է շահում
Ադրբեջանը
✔ Ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։
✔ Նոր հնարավորություններ Նախիջևանի կապի համար։
✔ ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։
Հայաստանը
✔ Լուսանկարներ Սպիտակ տանը։
✔ Անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին։
❌ Իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։
❗ Իրանն ու Ռուսաստանը լուռ չեն մնա
📌 Թեհրանը զգուշացնում է․ «Խաղաղությունը պետք է լինի առանց արտատարածաշրջանային միջամտության»։
📌 Մոսկվան կորցնում է ազդեցությունը և հավանաբար կարձագանքի կոշտ քայլերով։
Վաշինգտոնի այս նախաձեռնությունը իրական խաղաղության երաշխիք չէ։
Դա PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար, որի գինը կարող է լինել Հայաստանի նոր զիջումները։
Այս պատմությունը, ցավոք, հիշեցում է ոչ թե խաղաղության, այլ միջազգային վատ նախադեպերի մասին:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
https://t.me/SurSurenyants
Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

Թողնել պատասխան