Author: Suren Surenyants

  • Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը: Ժամը 22:00-ին, իմ յութ…

    Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը:
    Ժամը 22:00-ին, իմ յութուբյան ալիքում, կխոսեմ Փաշինյան- Ալիև բանակցությունների մասին:
    Բաժանորդագրվեք իմ յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=RrL6ejGkJA6PnPEd
    Ինձ հետևեք նաև մյուս սոցիալական ցանցերում
    Ֆեյսբուք👇
    https://www.facebook.com/share/1AWqYAtbQb/
    Տելեգրամ👇
    https://t.me/SurSurenyants
    X👇
    https://x.com/SurenSurenyants?t=OucjmyUSovEba0qG44bSpA&s=09
    TikTok👇
    https://www.tiktok.com/@suren.surenyants?_t=ZS-8wUHDMHymff&_r=1

  • Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ «Ժամանակն…

    ⚡️⚡️⚡️Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացածիս դեմ
    «Ժամանակն է մտածել Դաշնակցական կուսակցությունը կրկին փակելու ու այն տեռորիստական կազմավորման մեջ ներառելու մասին». — ասել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
    Կասկածից վեր է, որ պատգամավորի միջոցով իշխանությունը, մի կողմից, բարձրաձայնում է իր նպատակը, մյուս կողմից՝ փորձում է շոշափել հանրային տրամադրությունները:
    Բացարձակապես կապ չունի այն հանգամանքը, որ ես ու իմ քաղաքական թիմը և ՀՅԴ-ն տարբեր գաղափարախոսություններ և արժեքներ ենք դավանում:
    Խոսքն ընդամենը մի քաղաքական ուժի մասին չէ։ Խոսքը սկզբունքի մասին է՝ արդյոք պատրաստ ենք պաշտպանել այն ուժը, որի հետ գաղափարապես համաձայն չենք, բայց որը ճնշվում է միայն այն պատճառով, որ համարձակվում է այլ կերպ մտածել։
    Այն, ինչ այսօր արվում է ՀՅԴ-ի դեմ, վաղը կարող է ուղղվել ցանկացած այլ կուսակցության կամ անհատի դեմ։
    Սա դիրքորոշում չէ հօգուտ ՀՅԴ-ի։ Սա դիրքորոշում է ընդդեմ քաղաքական հալածանքի, ընդդեմ նոր տիպի ավտորիտարիզմի:
    ՀՅԴ-ի ճնշումը նախադեպ է։ Եթե այդ նախադեպը չմերժվի հանրային իմաստով՝ լռությամբ, հարմարվողականությամբ ու չեզոքությամբ, այն կկրկնվի։
    Եթե մենք թույլ տանք, որ Սթրայքբոլ խաղի համար նախատեսված պարագաները և ՀՅԴ տարբերանշանով շապիկը ներկայացվեն որպես ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ, ապա վաղը նման «իրեղեն ապացույցներ» գտնվելու են բոլորիս գրասենյակներում
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներովhttps://y…

    Անդրադարձել եմ Փաշինյան-Ալիև հանդիպմանը` մի քանի կարևոր շեշտադրումներով
    https://youtu.be/CjA-NS_LNtU?si=wc9v41IDTB3QumRK

    Աբու Դաբիի հանդիպման հետքերով. ի՞նչ է թաքցնում Փաշինյանը

    Ուժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։
    Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես…

  • Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում …

    ⚡️⚡️⚡️Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։ Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն…

  • Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կա…

    ⚡️⚡️⚡️Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից
    Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։
    Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս՝ հաղորդագրության տեքստում:
    Քննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:
    Ավելին, Փաշինյան- Ալիև հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳ փոխնախարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն առնվազն հուշում է՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն ավելի շատ ընդհանրական դիվանագիտական տեքստ է, որը գուցե քողարկում է Փաշինյան- Ալիև զրույցի բուն բովանդակությունը:
    «Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,- ասել է փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ըստ էության, վերահաստատելով ամերիկյան բացահայտված առաջարկության փաստը:
    Փաստացի, Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին։ Սակայն խաղաղություն նույնպես չկա։ Իսկ երբ գործընթացը սահմանափակվում է միայն «շարունակելու» մտադրությամբ՝ առանց հարցերին առերեսվելու, դա այլ բան չէ, քան քաղաքական ժամանակ շահելու փորձ։
    Ընդ որում, այդ «ժամանակը» Փաշինյանին և Ալիևին պետք է միանգամայն տարբեր պատճառներով:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այս օրերին, հատկապես՝ Սամվել Կարապետյանի կալանավորման համատեքստում, շատ է քննարկ…

    Այս օրերին, հատկապես՝ Սամվել Կարապետյանի կալանավորման համատեքստում, շատ է քննարկում՝ կարո՞ղ է Հայաստանում կրկնվել Իվանիշվիլիի ֆենոմենը:
    Այս երկու րոպեանոց տեսանյութում անդրադառնում եմ այդ թեմային:
    https://youtu.be/VqVMEOAoj4s?si=HhBVs914Fm69Pzss

    Ի՞նչ է պետք՝ Հայաստանում Իվանիշվիլիի ֆենոմենը կրկնելու համար

  • Հարցազրույց Հ2-ին https://youtu.be/6PaYkrxeznU?si=YEXeJSPTZvrlrJwTՎիլայեթ կամ Գո…

    Հարցազրույց Հ2-ին
    https://youtu.be/6PaYkrxeznU?si=YEXeJSPTZvrlrJwT

    Վիլայեթ կամ Գուբերնիա, լավ տարբերակ այլևս չունենք. Սուրեն Սուրենյանց /// ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

    Շավարշ Գևորգյանի հյուրն է՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը
    #ԽոսքիԻրավունք
    Հայկական երկրորդ հեռուստաալիք — http://tv.am/
    YouTube — https://www.youtube/armh2
    Facebook — https://www.facebook.com/armh2
    Instagram – https://w…

  • Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթո…

    ⚡️⚡️⚡️Ընդդիմությունը պարտավոր է խաղալ առաջին համարով. իմպիչմենտի օրակարգը՝ առաջնահերթություն
    Արդեն 40 օր է՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ թիրախավորում է Եկեղեցուն ու Վեհափառին, հունիսի 27-ին ռազմական ներխուժում է տեղի ունեցել Վեհարան, երկու Սրբազաններ, ազդեցիկ գործարար, ԱԺ պատգամավոր, զոհվածի ծնող, տասնյակ մարդիկ են կալանավորված ու ռեպրեսիվ մեքենան շարունակում է «անխափան» աշխատել:
    Այսպես շարունակվելու է, քանի դեռ օրակարգ թելադրողն իշխանությունն է, իսկ ընդդիմությունը գործում է անարդյունավետ արձագանքողի դերում:
    Փաշինյանն այնքան սահմանադրական կարգավորում և օրենք է խախտել ու երկիրը տանում է այնպիսի մեծամասշտաբ աղետի, որ խորհրդարանական ընդդիմության կողմից իմպիչմենտի գործընթաց չհարուցելը համարվելու է հանցավոր անգործություն:
    «Պատիվ ունեմ» խմբակցությունը գործընթաց նախաձեռնել է, ստեղծված ճգնաժամի պարագայում միանգամայն անհասկանալի է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը:
    Եթե անգամ վերապահումները հասկանալի էին երեկ, մի քանի օր առաջ, ապա ԱԺ այսօրվա խայտառակ իրադարձություններից հետո ընդդիմությունը երկու ճանապարհ ունի՝ նախաձեռնել իմպիչմենտ կամ վայր դնել մանդատները
    Իմպիչմենտի գործընթացը, նույնիսկ եթե այն փաստացի չի հանգեցնի գործող վարչապետի հեռացմանը, Հայաստանի ընդդիմության համար կարող է դառնալ կարևոր քաղաքական գործիք՝ միաժամանակ մոբիլիզացիոն, գաղափարական, ռազմավարական և տեղեկատվական առումով։
    Մի խոսքով, ընդդիմությունը կարող է խաղալ «առաջին համարով»:
    Նման գործընթացով՝ ընդդիմությունն, առաջին հերթին, կվերադարձնի քաղաքական նախաձեռնությունը, մի բան, որն էապես կհարվածի իշխանության ռեպրեսիվ «հզորությանը»:
    Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ իմպիչմենտը, արդյունավետ մարտավարության և քաղաքական ծրագրի առկայության պարագայում, կարող է կոնսոլիդացնել հասարակության «ցրված» բողոքի ալիքը:
    Սա նաև առիթ է՝ մեկ ամբողջական փաստաթղթում ամբողջացնելու Փաշինյանի կողմից կատարված բոլոր հանցագործությունները, Սահմանադրության, պետական շահերի դեմ կատարված ոտնձգությունները:
    Իմպիչմենտի գործընթացը կարող է ի չիք դարձնել Փաշինյանի իշխանության շուրջ առկա միջազգային լոյալության պատրանքը, եթե ընդդիմությունը կարողանա մեր արտաքին գործընկերների համար փաստագրել իշխանությունների ապօրինությունները։
    Իմպիչմենտի գործընթացը նաև միջոց է, որը խթանելու է խոշորացման գործընթացն ընդդիմադիր դաշտում՝ նպաստելով մի քանի ուժեղ բևեռների ինստիտուցիոնալ կայացմանը:
    Նման գործընթացները, որպես կանոն, նպաստում են հանրային, մասնագիտական, սոցիալական տարբեր սեգմենտների համախմբմանը:
    «Հայաստան» խմբակցության վերապահումներից մեկն այն է, որ միայն համաժողովրդական շարժմամբ է հնարավոր հասնել իմպիչմենտի:
    Միանգամայն ճիշտ է, սակայն ոչ թե պետք է մերժել իմպիչմենտը՝ համաժողովրդական շարժման բացակայության հետևանքով, այլ պետք է այն գեներացնել՝ Փաշինյանի իմպիչմենտին հասնելու համար:
    Հիմա բոլոր նախադրյալներն առկա են:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հայաստանում խուժանապետություն էhttps://t.me/armgeopolitic/27499The Geopolitics /…

    Հայաստանում խուժանապետություն է
    https://t.me/armgeopolitic/27499

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    🇦🇲 Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին։

  • Սոցցանցային գռեհիկ պրոպագանդիստը Իր իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը երբե…

    ⚡️⚡️⚡️Սոցցանցային գռեհիկ պրոպագանդիստը
    Իր իշխանության արշալույսին Նիկոլ Փաշինյանը երբեք սահմանադրականությամբ և իրավունքով չի առաջնորդվել. օխլոսի փնթի վարքագծով նա ծաղրում էր դեմոկրատիան:
    Վարկանիշից զրկված Փաշինյանը շուտով անցավ sms-ային կառավարմանը՝ հարուցելով անգամ յուրայինների զարմանքը: Այնքան, որ նրան Հիսուսի հետ համեմատած Հովիկ Աղազարյանն ընդդիմադիր դարձավ:
    Հիմա թփակոխել ենք տոտալիտարիզմի փուլ. Փաշինյանի առավոտյան գրառումները դարձել են բացահայտ ու ցինիկ պատվեր պետական ինստիտուտների, իրավապահների համար:
    Երեկ նա կրկին անվանարկեց Եկեղեցին, Կաթողիկոսին, Սրբազաններին ու անանսավորեց նոր ռազմական ներխուժումը Եկեղեցի. «… Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի եւ մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։
    Փաշինյանի կողմից արված այս գրառումը իրավական, բարոյական և քաղաքական առումով լուրջ խախտում է։
    Այն անտեսում է անմեղության կանխավարկածը(Սահմանադրության 66-րդ հոդված), պարունակում է զրպարտություն և վիրավորանք(ՔՕ 410, 411 հոդվածներ), արժեզրկում է պետական խոսքի ինստիտուտը, նպաստում է հասարակական թշնամանքի խորացմանը։
    Հանրային գրառումներում Փաշինյանի լեզվամտածողությունն ակնհայտորեն մերձենում է սոցցանցային գռեհիկ պրոպագանդայի մակարդակին:
    Հ.գ- մինչ պատրաստում էի գրառումս, Նիկոլ Փաշինյանը նոր հայտարարություն արեց:
    «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։
    Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է նա:
    Փաշինյանը բացահայտորեն գնում է սահմանադրական կարգի խախտման՝ ոտնձգելով Սահմանադրության 17 և 18 հոդվածների դեմ:
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-